fbpx

Մոցարտն ասում է…

  • Չամուսնացած մարդը, իմ կարծիքով, վայելում է կյանքի միայն կեսը: 

 

  • Ուշադրություն չեմ դարձնում ոչ ոքի գովասանքներին կամ փնովումներին: Ես ուղղակի հետևում եմ իմ սրտի ձայնին

 

  • Մարդկանց հանդեպ ես ինձ պահում եմ այնպես, ինչպես նրանք՝ իմ հանդեպ: Երբ տեսնում եմ, որ մեկն ատում է ինձ ու ինձ վերաբերվում արհամարհանքով, ես կարող եմ սիրամարգի պես գոռոզ պահել ինձ: 

 

  • Չեմ կարող հանգավորումներով գրել, քանի որ պոետ չեմ: Չեմ կարող լուսավոր կամ աղոտ կտավներ ստեղծել, քանի որ նկարիչ չեմ: Ոչ էլ կարող եմ նշաններով արտահայտել մտքերս ու զգացմունքներս, քանի որ պարող չեմ, բայց ես կարող եմ շատ ու շատ բաներ լինել, քանի որ երաժիշտ եմ: 

 

  • Քունը մահվան փոքր կտոր է և ես ատում եմ այն: 

 

  • Երաժշտությունը նոտաների մեջ չէ, այլ դրանց արանքում ընկած լռության: 

 

  • Ո՛չ ինտելեկտի բարձր աստիճանը, ոչ երևակայությունը, ոչ էլ այդ երկուսը միասին վերցրած չեն կարող մարդուն դարձնել հանճար: Սեր, սեր ու սեր. սրանով պետք է լի լինի հանճարի հոգին: 

 

  • Լավ ու գեղեցիկ խոսելը մեծ արվեստ է, բայց նույնքան հիանալի է այն մարդը, որը գիտի ճիշտ պահին լռել: 

 

  • Սովորակն տաղանդ ունեցող մարդը միշտ սովորական կմնա՝ ճանապարհորդելով կամ առանց դրա, իսկ յուրահատուկ տաղանդ ունեցող մարդը մասերի կբաժանվի, եթե հավերժ նույն տեղում մնա: 

 

  • Ես հոգիս եմ ներդնում երաժշտության մեջ ու դրա մասին եմ մտածում օրվա ամեն պահին, ես սիրում եմ փորձարկել, սովորել ու արտահայտել: 

 

  • Շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն, որ մեծասրտորեն թույլ տվեց հասկանալ, որ մահը բանալի է, որով բացվում են իրական երջանկության դռները: 

 

  • Բուն թեմային անցիր և դիմակայիր ավելորդ բառեր ասելու ցանկությանդ: 

 

  • Հիասքանչ գործ անելու համար պետք է սիրես այն, ինչ անում ես: Արա այն ամեն օր ու աստիճանաբար կկարողանաս ինչ-որ հիանալի բան ստեղծել: 

 

  • Երանի ողջ աշխարհը կարողանար զգալ ներդաշնակության ուժը: 

 

  • Ես ընտրում եմ այնպիսի նոտաներ, որոնք սիրում են իրար: 

 


Մոցարտի նամակն իր կնոջը՝ Կոնստանցեին

«Ուրախ ավտոբուսն» ասում է…

Օշոն ասել է․․․

Ջ.Ռ.Ռ Թոլքինն ասում է…

Նապոլեոն Բոնապարտն ասում է…

Ամենաայկոնիկ արտահայտությունները ֆիլմերից

Նատալի Փորթմանն ասում է․․․

«Լոլիտան» ասում է…

Պուշկինն ասում է…

Էլվիս Փրեսլին ասում է…

Արթուր Միլլեր` «Պիեսներ». Մեջբերումներ

Րաֆֆին ասում է…

Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարն» ասում է…

Էմմա Ուաթսոնն ասում է…

Հուլիոս Կեսարն ասում է…

5 պատմական դեպք, որ (չեք հավատա, բայց) իրական է