Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
1. Մումբայը, որ նախկինում Բոմբեյ էին անվանում, քաոս հիշեցնող մի քաղաք է, որտեղ կողք կողքի ապրում են ամենաաղքատն ու չքավորը, աներևակայելի սոսկալին ու ամենաշքեղ հարստությունը:
2. Մումբայը իրար միացված 7 կղզիների վրա 60 տարիների ընթացքում (1784-1845) կառուցված քաղաք է:
3. Քաղաքը սակայն հիմնվել է 16-րդ դարում: Այն մեկուկես դար անց պորտուգալացիները նվիրել են անգլիացիներին՝ որպես օժիտ, երբ Պորտուգալիայի արքայադուստրը ամուսնացել է Անգլիայի թագավորի հետ:
4. Քաղաքի կեսը ետնախորշեր են, որտեղ ապրում են ծայրահեղ աղքատներ:
5. Դխոբի-Գհաթ կոչվող թաղամասը մի հսկա լվացքատուն է բաց երկնքի տակ: Այստեղ ամենաաղքատ մարդիկ են ապրում:
6. Քաղաքն ունի նաև ծովափեր, բայց ծովում լողալու մասին ավելի լավ է չմտածել անգամ…
7. Մումբայը ամենախիտ բնակեցված երկրորդ քաղաքն է աշխարհում. առաջինը Մանիլան է՝ Ֆիլիպինների մայրաքաղաքը:
8. Հարավային Մումբայը էլիտար թաղամաս է համարվում, Հյուսիսայինը՝ տեխնոլոգիական:
9. Սրճարանների մեծ մասում տուալետ չկա:
10. Միջազգային առևտրի կեսը Հնդկաստան մտնում դուրս է գալիս Մումբայի նավահանգստով:
11. Մումբայը աշխարհի ամենակեղտոտ քաղաքներից մեկն է: Այն ամենաաղտոտված օդ ունեցող քաղաքների առաջին հնգյակում է: Այստեղ օդն աղտոտվում է ոչ միայն մեքենաների պատճառով, այլ նաև մարդկանց փնթիության արդյունքում:
12. Հետիոտնային անցումներ թեպետ գծված են, բայց դրանց ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Ու քանի որ հետիոտների իրավունքները ոչ մի օրենք չի պաշտպանում, նրանք հաճախ երկար կարող են կանգնել ու սպասել՝ փողոցը մի կերպ անցնելու հնարավորության:
13. Մումբայում ամենաշատ կիրառվող տրանսպորտը մետրոն է: Այն օրական 7 մլն մարդ է սպասարկում:
14. Հայտնի Բոլիվուդը Մումբայում է գտնվում:
15. Մումբայի կենտրոնում հսկայական այգի կա, որտեղ աճում են 1000 տեսակից ավել բույսեր և ապրում են 5000 տեսակից ավել միջատներ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո