fbpx

#mustwatch list. աշխարհի լավագույն ֆիլմերի 10-յակը. IMDb

Այսօր ֆիլմերը մեր առօրյայի ամենագեղեցիկ մասն են: Ֆիլմեր նկարահանվում են հազարներով, ի՞նչ դիտել, ինչպե՞ս ժամանակ չկորցնել ֆիլմեր փնտրելու վրա. այս հարցում ձեզ օգնում է VNews Culture -ի մշտական «5 ֆիլմ» շարքը:

Այս անգամ ձեզ համար առանձնացրել ենք կինոյի աշխարհում ամենահեղինակավոր կայքի՝ IMDb-ի վարկանիշով աշխարհի լավագույն ֆիլմերի 10-ը, ֆիլմեր, որ ամենաշատն են դիտվել, ֆիլմեր որ դիտելը պարտադիր է:

10. Մարտական ակումբ / Fight Club / Бойцовский клуб. 1999

ռեժ.՝ Դեւիդ Ֆինչեր
դերերում՝ Բրեդ Փիթ, Էդվարդ Նորթոն, Հելենա Բոեմ Քարթեր ևն

Ֆիլմը նկարահանվել է Չակ Պալանիկի համանուն վեպի հիման վրա:
«Մարտական ակումբը» պատմում է անքնությամբ տառապող և դեպրեսիվ աշխատողի մասին, ով մի գեղեցիկ օր հանդիպում է օճառի վաճառքով զբաղվող երիտասարդ Թեյլեր Դուրդենին: Թեյլերն անվախ է, գրավիչ և շատ հոռետես փիլիսոփայության տեր: Ըստ Թեյլերի՝ ինքնակործանումը միակ բանն է, հանուն ինչի արժե ապրել:
Հերոսները հիմնում են «Մարտական ակումբ», որտեղ ամեն օր անցկացվում են մարտեր ու ինքնակործանման ու ինքնախարազանման «դասեր»:

9. Լավը, վատը, չարը / Il buono, il brutto, il cattivo / Хороший, плохой, злой. 1966

ռեժ.՝ Սերջիո Լիոնե
դերերում՝ Քլինթ Իսթվուդ, Լի Վան Քլիֆ, Իլայ Ուոլաք ևն

Սերջիո Լեոնեի «Լավը,վատը, չարը» ֆիլմը IMDb -ի ցանկում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են քաղաքացիական պատերազմի տարիներին՝ ԱՄՆ-ում և Մեքսիկայում: Գլխավոր հերոսը թափառում է Վայրի Արևմուտքով: Նա չունի տուն և ընկերներ: Ամեն բան փոխվում է, երբ նա հանդիպում է իր նման անվախ ու անսիրտ երկու տղամարդու: Երեքով նրանք կենտրոնացնում են իրենց ուժերը, որ գտնեն ավազակներից թաքցրած ոսկիները:
Ֆիլմի անունը խորհրդանշում է հերոսներին. «Լավը» Շիկահեր մականունով հրաձիգն է (Քլինթ Իսթվուդ), «Վատը» մարդասպան Սենտենցան է (Լի Վան Կլիֆ), «Չարը»՝ ավազակ ու ցինիկ Տուկոն (Էլայ Ուոլաք):

8. Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը/ Властелин колец: Возвращение Короля / The Lord of the Rings: The Return of the King, 2003

ռեժ.՝ Փիթեր Ջեքսոն
դերերում՝ Էլայջա Վուդ, Վիգո Մորտենսեն, Շոն Էսթին, Իեն Մաքքելեն ևն

Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը. թագավորի վերդարձը» ֆիլմը IMDb կայքում ամենադիտված ֆիլմերի աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը՝ առաջ անցնելով «Մատանիների տիրակալը. մատանու եղբայրություն» ֆիլմից:

ֆիլմը էկրանավորվել է Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքիենի վեպի հիման վրա: Սա ֆիլմի վերջին՝ 3-րդ մասն է:
Սև ուժերի տիրակալ Սաուրոնը մեծ բանակն ուղարկում է Մինաս-Տիրատ պատի մետ: Նա արդեն զգում է հաղթանակի հոտը: Հանկարծ հայտնվում են երկու հոբիթներ և մոտենում Ճակատագրական Լեռանը: Նրանք հույս ունեն իրենցով անել Ամենատիրակալ մատանին, որը Լեռան մոտ է գտնվում: Բայց այս ամենը տիրակալը չի կարող տեսնել. նա կույր է: Կհաջողվի՞ հոբիթներին վերցնել մատանին, թե՞ տիրակալը կխանգարի նրանց:
Ֆիլմը հաղթել է Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն դեկորացիաներ», «Լավագույն կոստյումներ», «Լավագույն ձայն», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն գրիմ», «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն օրիգինալ սաունդթրեք», «Լավագույն երգ» անվանակարգերում:

7. Քրեական ընթերցվածք/ Криминальное чтиво / Pulp Fiction, 1994

ռեժ.՝ Քվենտին Տարանտինո
դերերում՝ Ջոն Թրավոլտա, Ումա Թուրման, Սեմյուել Լ. Ջեքսոն, Բրյուս Ուիլլիս ևն

1994 թ. «Քրեական ընթերցվածք» ֆիլմը՝ ըստ IMDb կայքի վարկանիշային ցուցակի, զբաղեցնում է 7-րդ տեղը:
1995 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի «Լավագույն սցենար» անվանակարգում, իսկ 1994 թ.՝ Ոսկե արմավենու, «Լավագույն սցենարի» համար՝ Ոսկե Գլոբուսի և բազմաթիվ այլ մրցանակների:
«Քրեական ընթերցվածքը» պատմում է Վինսենթ Վեգայի և Ջուլս Ուինֆիլդի մասին: Տղամարդիկ զբաղվում են իրենց բոսի՝ Մարսելլաս Ուոլլեսի խնդիրների լուծմամբ, իսկ ընդմիջումների ժամանակ փիլիսոփայում կյանքի մասին: Ֆիլմում ռեժիսորը ներկայացրել է մի քանի պատմություն և դրանք մեկը մյուսի հետ կապել: Պատմություններից մեկը պատմում է Վինսենթի ու Միայի՝ Մարսոլլասի կնոջ մասին: Վինսենթը փրկում է Միային, երբ նա թմրանյութերի ազդեցության տակ կորցրել էր իրեն:  Այնուհետև ռեժիսորը պատմում է Բուչ Կուլիջի մասին: Իսկ երրորդ պատմության մեջ ցուցադրված է մի սրճարանային տեսարան: Երկու անհաջողակ գողեր փորձում են այն թալանել, բայց Ջուլսը նրանց կանգնեցնում է:

6. Շինդլերի ցուցակը/ Список Шиндлера /Schindler’s List, 1993

ռեժ.՝ Սթիվեն Սփիլբերգ
դերերում՝ Լիամ Նիսոն, Բեն Քինգսլի, Ռեյֆ Ֆայնս ևն

Այս ցուցակը կյանք էր, այս ցուցակը փրկություն էր: Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած մարդասիրական դրսևորման մասին: Նացիստական կուսակցության անդամ հարուստ ու կայացած Օսկար Շինդլերը մոտ 1200 հրեայի կյանք է փրկել: Շինդլերը հրեաներին իր մոտ աշխատանքի էր ընդունում՝ պատճառաբանելով, որ նրանք խելացի են ու գործից գլուխ են հանում:
Ֆիլմը համարվում է Երկրորդ համաշխարհայինի դեպքերի ու Հոլոքոսթի մասին պատմող ամենաստացված ֆիլմերից մեկը: Այն ստեղծողներին ու դերասաններին Օսկար է բերել՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն դեկորացիաներ», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգերում:

1 2

Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]

Մառլոն Բրանդոյի 5 լավագույն ֆիլմերը

Ինչպիսի՞ ն կլինի Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը

5 ֆիլմ Քվենտին Տարանտինոյից

Այն, ինչ գուցե չգիտեք Քիրա Նայթլիի մասին

Որքան շատ է ֆիլմում ուտում Բրեդ Փիթը, այնքան ավելի ստացված է կինոնկարը

Բրունո Գանցի լավագույն 5 ֆիլմերը

Այն, ինչ գուցե չգիտեք Գերի Օլդմենի մասին

Once Upon a Time In Hollywood. հրապարակվել է սպասված ֆիլմի առաջին պաստառը

Հայտնի դերասանուհիները Մայքլ Յանսոնի օբյեկտիվում

Էնի Լեյբովիցի լավագույն լուսանկարները

Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Մահերշալա Ալիի մասին

Տարբեր տարիների «Օսկար» մրցանակաբաշխության առաջին և երկրորդ պլանի լավագույն դերասան-դերասանուհիները (լուսանկարներ)

«Օսկար 2019»-ի հաղթողները

Հակավալենտինյան թեմայով ֆիլմեր

“BAFTA 2019”-ի հաղթողները