ՄյուզիքԼիսթ. Գոռ Սուջյան - VNews

ՄյուզիքԼիսթ. Գոռ Սուջյան

15338661 1160940817347294 3824767330059866777 n - ՄյուզիքԼիսթ. Գոռ Սուջյան

Իր փլեյլիսթի 10 ամենասիրելի երգերն է թվարկում Գոռ Սուջյանը…

1. Kirk franklin՝ Brighter Day

Գոռի ամենասիրելի երգերի ցանկի առաջատարը «Brighter Day» gospel-ն է:

Երգը մեկի մասին է, որը վերջապես գտել է իրեն իրոք սիրող և իր մասին մտածող մեկին, մեկի մասին, որը հավատում է ավելի լավ օրվան:

«Երբեք չէի մտածի, որ կունենամ ընկեր, որն ինձ երբեք մենակ չի թողնի, Հիսո՜ւս, Դու ինձ համար ամեն ինչ ես…»:

2. Marvin Sapp՝ Perfect Peace

Եւս մեկ gospel, որ լսում է Գոռը:

Երգը փառաբանում է Աստծուն, գովաբանում նրա արած գործերը:

«Նա ինձ չի թողնում, հոգ է տանում իմ մասին…»:

«Կարո՞ղ ես ասել՝ ինչու կապված լինեմ, եթե Աստված ինձ ազատել է…»:

3. Donny Hathaway՝ Someday We’ll All Be Free

1973 թ. գրված այս երգը Extension of a Man ալբոմի ամենալսված և սիրված սինգլներից է:

Someday We’ll All Be Free-ը երգվել է շատերի կողմից, բայց այս տարբերակն ամենամեծ տարածումն ունի:

Դոննիի աղջիկն ասել է.

«Նա սիրում էր այս երգը, երգի վերջնական տարբերակը լսելիս նա անգամ արտասվեց, յուրահատուկ մի բան է, երբ արտիստը կարողանում է այնպիսի գործ ստեղծել, որը կարող է ոչնչացնել նրան»:

4. Ջեֆֆ Բաքլի՝ Grace

1994 թ. թողարված Grace ալբոմի առաջին սինգլը, գրվել է` հիմնվելով Հարի Լուկասի Rise Up to Be երգի վրա:

Ջեֆֆի ոգեշնչման աղբյուրը եղել է իր և սիրելիի հրաժեշտը՝ օդանավակայանում:

Ջեֆֆն ասել է, որ այս երգը ոչնչից և ոչ մեկից չվախենալու մասին է:

«Քանի դեռ կա մեկը, որը քեզ իրոք սիրում է, ո՛չ պատերազմները, ո՛չ զենքերը, ոչինչ վախենալու չէ»:

5. Էլ Գրին՝ Lets Stay Together

Սինգլը Գրինի 1972 թ. թողարկված համանուն ալբոմից է:

2004 թ. սինգլը տեղ է գտել Rolling Stone ամսագրի Բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի» ցանկում, որտեղ այն 60-րդն էր:

«Քեզ հավերժ սիրելն այն է, ինչ ինձ պետք է…»:

1 2