Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Նարգիզ. 8 փաստ երգչուհու մասին

cbc0f7fd0f867c86086686b1608f8b7f - Նարգիզ. 8 փաստ երգչուհու մասին

Նարգիզ Զակիրովա անունով երգչուհին Ռուսաստանում և պոստսովետական երկրներում հայտնի դարձավ ռուսական The Voice նախագծում մասնակցության շնորհիվ: Դաջվածքներ, սափրած գլուխ, ոչ ստանդարտ հագուկապ. մի խոսքով Նարգիզը ջանք չի խնայում մարդկանց ցնցելու և տպավորելու համար: Տաղանդավոր է, թե ոչ, լավ է երգում, թե վատ, որն է նրա հաջողության գաղտնիքը՝ էպատաժային արտաքինը, թե ձայնը. դատեք ինքներդ: Իսկ մենք ձեզ համար Նարգիզի մասին մի շարք տեղեկություններ ենք հավաքել, որոնք կօգնեն երգչուհուն ավելի լավ ճանաչել:
1. Նարգիզ Զակիրովան ծնվել է Ուզբեկստանում 1970 թ. երաժիշտների ընտանիքում: 1995 թ. ընտանիքով տեղափոխվել  են ԱՄՆ: Երգչուհին խոստոնավել է, որ երբեք չի դադարել հայրենիքը կարոտել: Նարգիզը հայրենիքում բավական հայտնի երգչուհի էր այդ ժամանակ արդեն: Նրան անվանում էին «ուզբեկական Մադոննա»: Գուցե պատճառն այն էր, որ նա չափազանց սեքսուալ ու ազատ էր հագնվում և իրեն պահում՝ շոկի ենթարկելով կոնսերվատիվ հայրենակիցներին:
Այդքանով հանդերձ, ԱՄՆ-ում նա ստիպված էր ամեն բան սկսել զրոյից:

Ես ցանկանում էի աշխատել. աշխատանքի փնտրտուքներ, հերթով բացվող դռներ: Ես ոչ մի աշխատանքից չէի ամաչում: Ուզում էի ապրել, վայելել իրականությունը:

0cff5d76e492656d5ce0329fb27107b0 - Նարգիզ. 8 փաստ երգչուհու մասին

2. Նարգիզը 2013 թ. Ռուսաստան է մեկնում՝ հատուկ The Voice-ին մասնակցելու համար: Նա ԱՄՆ-ում մի քանի երաժշտական խմբերում էր հասցրել երգել: 2013 թ. հաջողությամբ հաղթահարել էր ամերիկյան «X-Factor»-ի նախընտրական երեք փուլերը, սակայն 3-րդ փուլից առաջ չէր անցնում:
Դրանից հետո էլ որոշում է  Ռուսաստան գալ: Ռուսական The Voice-ում նա զբաղեցնում է 2-րդ տեղը:

Ես չեմ հաղթել, ես հաղթանակ եմ տարել:

3. ԱՄՆ-ում Նարգիզն աշխատել է դաջվածքների սրահում: Մյուսներին դաջվածքներ անելով՝ Նարգիզը ևս տարվել է դրանցով: Նա բազմաթիվ դաջվածքներ ունի, որոնք իր կերպարին հաղորդում են վայրի գեղեցկություն և յուրահատկություն:

4. Նարգիզը 3 երեխա ունի՝ 2 դուստր, մեկ որդի: Երեք երեխաները երեք տարբեր հայրերից են: Նա առաջին անգամ ամուսնացել է 18 տարեկանում ուզբեկական «Բայթ» խմբի երաժիշտներից մեկի հետ: Զույգը կարճ ժամանակ անց բաժանվում է: Ամուսնությունից ծնվում է Սաբինան, ով մոր հետ 1995 թ. տեղափոխվում է ԱՄՆ: Այդ ժամանակ Նարգիզը հղի էր երկրորդ ամուսնուց, որը 2 տարի անց մահանում է: Երգչուհին դեպրեսիայի մեջ է ընկնում ամուսնու մահվան պատճառով: Բայց շուտով հայտնվում է իտալացի երգիչ Ֆիլիպ Բալզանոն, ով դառնում է Նարգիզի 3-րդ ամուսինը և 3-րդ երեխայի հայրը:

Ֆիլը միայն ամուսին չէ ինձ համար. նա իմ ընկերն է, հենարանը, եղբայրը, սիրեկանը: Ֆիլը նաև իմ ուսուցիչն է: Նրա շնորհիվ ես ռոք-վոկալի բացառիկ դպրոց եմ անցել:

1701a 31 - Նարգիզ. 8 փաստ երգչուհու մասին

5. 20 տարվա համատեղ կյանքից հետո Նարգիզը հայտարարեց վերջերս, որ բաժանվում է Ֆիլիպից: Նրա խոսքերով՝ Ֆիլիպն իր կյանքը վերածել է դժոխքի: Իտալացին արդեն 2 տարի է՝ չի աշխատում և կնոջից անդադար փող է ուզում:

Ես որոշել եմ ամուսնալուծվել դատարանով, քանի որ խաղաղ տարբերակները Ֆիլը չի ընդունում: Նա անցել է շանտաժի և սպառնալիքների: Ինձանից 40.000 դոլլար է պահանջում ամուսնալուծվելու համար:

Ի դեպ, Ֆիլիպի և Նարգիզի դուստր Լեյլան ամուսնալուծությունից հետո մնացել է հոր հետ:

6. Նարգիզը նաև թոռ ունի, որի անունը Նոյ է:

s 5a49f9583280e6f356f4aad4610b5f0840cfa0b9 - Նարգիզ. 8 փաստ երգչուհու մասին

7. The Voice-ից հետո Նարգիզին Ռուսաստանում շատ սիրեցին: Նրա պրոդյուսերն է Մաքսիմ Ֆադեևը, ում հետ երգեր են ձայնագրել և տեսահոլովակներ նկարահանել:

Ես կայացել եմ որպես մայր: Ես կայացել եմ որպես կին: Իսկ հիմա ես կարող եմ ասել, որ կայացել եմ որպես արտիստ:

8. Նարգիզը հոկտեմբերին համերգով կլինի Երևանում: Համերգի հովանավորն է նաև Vivaro News-ը: