Նարինե Աբգարյանի ուղերձը Մարգարիտա Սիմոնյանին - VNews

Նարինե Աբգարյանի ուղերձը Մարգարիտա Սիմոնյանին

Հայազգի ռուսաստանաբնակ գրող Նարինե Աբգարյանը բաց նամակ է հղել Մարգարիտա Սիմոնյանին, որը ներկայացնում ենք՝ ստորև։

«Մարգարիտա Սիմոնյանը՝ ռուսական պաշտոնյան, RT հեռուստաալիքի, միջազգային տեղեկատվական կազմակերպության՝ «Россия сегодня»-ի և «Sputnik»-ի գլխավոր խմբագիրը, մի սարսափելի գրառում է արել, որը վրդովել է հայերին ոչ միայ ստով, այլ նաև բացարձակապես անթույլատրելի տոնով։ Ես լռում էի, որովհետև տիկին Սիմոնյանը խոստացել էր երկուշաբթի օրը ներկայացնել «ազդեցիկ» հայերից բաղկացած մի ցանկ, ովքեր ցանկություն էին հայտնել՝ սատարելու այդ բացահայտ զրպարտությունը։ Իհարկե, ցանկություն է առաջանում նայել այդ ցանկի աչքերի մեջ, բայց, քանի որ տիկին Սիմոնյանի էջ այցելելն արդեն հոգնեցնում է, որոշեցի արտահայտվել»…

«Ամեն անգամ, երբ Հայաստանում դժբախտություն է պատահում, սփյուռքը բացում է իր դրամապանակը։ Ցավոք, հենց այդպես է եղել մեր պետության նորագույն պատմության 30 տարիների ընթացքում։ Թե’ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե’ Ռոբերտ Քոչարյանի, թե’ Սերժ Սարգսյանի օրոք միշտ փողը չի հերիքել։ Եվ ինչպե՞ս կարող էր հերիքել, եթե նրանք գողանում էին գրեթե բացահայտ։ Ռոբերտ Քոչարյանի օրոք կոռուպցիան գրեթե օրինական էր դարձել, իսկ Սերժ Սարգսյանը ոչինչ չարեց՝ այդ իրավիճակը շտկելու համար։

Այդ է պատճառը, որ մեկ շաբաթ առաջ, երբ սահմանին լարվածություն նկատվեց, հայկական սփյուռքը կրկին տեղից շարժվեց։ Ամբողջ աշխարհից նամակներ ուղղվեցին հայրենիք՝ «ու՞ր գումար փոխանցենք, որպեսզի օգնենք բանակին»։ Պատասխանը երկար չսպասեցրեց՝ «հարգելի հայրենակիցներ, շնորհակալ ենք, գումար հարկավոր չէ, բանակն ամեն ինչ ունի»։

Իմ գրառմանը ես մի տեսանյութ եմ ամրագրել։ Սա այն ճանապարհ է, որը տանում է դեպի Տավուշի Բաղանիս գյուղ։ 30 տարի շարունակ այս ճանապարհն այնպիսի տեսք ուներ, որ թվում էր, թե ամեն մի միլիմետրը ռմբակոծվել է։ Ժամանակին Քրք Քրքորյանի հիմնադրամը մեծ գումարներ է հատկացրել՝ այս ճանապարհի բարեկարգմանը։ Գուշակեք մեկ անգամից՝ դա արվե՞լ է, թե՞ ոչ։ Իսկ հիմա՝ Հայաստանի նոր կառավարության օրոք, որի հանդեպ ՌԴ քաղաքացի Մարգարիտա Սիմոնյանը մեղադրանքների փունջ ունի, սահմանային Բաղանիսի ճանապարհն այս տեսքն ունի…

Վերջում երկու հարց հնչեցնեմ, որոնք ինձ հանգիստ չեն տալիս։

Առաջինը. ինչու՞ է այն մարդը, որը սարսափելի վնաս է հասցրել հայերի վստահությանը Ռուսաստանի հանդեպ, դեռևս զբաղեցնում իր պաշտոնները։

Եվ երկրորդը՝ հռետորականը. ե՞րբ նա վերջիվերջո կինքնաջնջվի հայերի շարքերից։

Այլևս մեզ մի անդրադարձեք, տիկին Սիմոնյան։ Դուք արդեն բավականաչափ վնասել եք մեզ, այնպես որ՝ ազատ եք…»

 

Маргарита Симоньян, российский чиновник, главный редактор телеканала RT, международного информационного агентства «Россия сегодня» и информационного агентства «Sputnik», написала чудовищный пост, возмутивший армян не только ложью, но и абсолютно недопустимым тоном.Я молчала, потому что госпожа Симоньян обещала к понедельнику представить список «влиятельных» армян, которые выразили желание её в этой откровенной клевете поддержать. Очень хотелось посмотреть этому списку в глаза. Но так как воз и ныне там, а ходить на страницу госпожи Симоньян надоело, я всё-таки выскажусь. Отвечать на её запись не буду, это за меня сделал Рафаэль Оганнисян, ссылку на пост которого я вывешу отдельным комментом. Я хочу сказать о другом. Кратко, чтоб не рассусоливать.1.Каждый раз, когда в Армении случается беда, диаспора хватается за кошельки. К сожалению, так было все 30 лет новейшей истории нашей страны. Что при Левоне Тер-Петросяне, что при Роберте Кочаряне, что при Серже Саргсяне денег ни на что не хватало. Да и как их могло хватать, если они разворовывались почти подчистую? Роберт Кочарян практически узаконил коррупцию в Армении, Сарж Саргсян пальцем не пошевелил, чтобы хоть как-то эту ситуацию исправить. Потому, когда неделю назад случилась эскалация на границе, диаспора снова заметалась. Со всего мира на родину полетели сообщения: «Куда перечислять деньги, чтобы помочь армии?» Ответ не заставил себя долго ждать: «Дорогие соотечественники, спасибо большое, денег не нужно, у армии всё есть!» 2.К своей записи я прикрепила видео. Это дорога тавушской деревни Баганис. 30 лет она выглядела так, будто её прицельно, по миллиметру, бомбили. В своё время фонд Кирка Керкоряна выделил огромные деньги, чтобы её привели в порядок. Угадайте с одного раза, было это сделано или нет.А теперь, при новой власти Армении, к которой у гражданки РФ Маргариты Симоньян целый ворох претензий, дорога приграничного Баганиса выглядит так. Напоследок озвучу два вопроса, которые не дают мне покоя. Первый: почему человек, нанесший своим постом чудовищный урон доверию армян к союзной России, до сих пор занимает свои должности? И второй, риторический: когда она наконец самоудалится из армян? Не ссылайтесь больше на нас, госпожа Симоньян. Вы уже достаточно нам навредили, так что можете быть свободны.

Gepostet von Наринэ Абгарян am Mittwoch, 22. Juli 2020