Անաստասիա Իվլեևա. փաստեր - VNews

Անաստասիա Իվլեևա. փաստեր

83622938 228823608127045 1505790094886305792 n - Անաստասիա Իվլեևա. փաստեր

Ռուսական հայտնի «Орел и Решка» հաղորդման ամենավառ կերպարներից մեկի մասին ենք այսօր անդրադարձել: Նաստյա Իվլեևան, որը հասցրել է արդեն ստեղծել սեփական շոուն՝ «AGENTSHOW», ժամանակին օրվա հացը վաստակելու համար աշխատել է մատնահարդար…

Vnews-ը հավաքագրել է մի քանի հետաքրքիր փաստ Իվլեևայի մասին:

  • Առաջին միլիոնը բլոգերը վաստակել է անհավանական զավեշտալի միջոցներով: Նախ այդ ժամանակ նա 23 տարեկան էր, աշխատում էր Սանկտ Պետերբուրգի գիշերային ակումբներից մեկում: Հատկանշական է, որ ակումբը համարվում էր քաղաքի լավագույններից մեկը, որտեղ իրենց ազատ ժամանակն էին անցկացնում մեծահարուստները: Իվլեևան բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ էր, քանի որ նրա «տղայական» բնավորությունը թույլ էր տալիս շփման եզրեր գտնել հակառակ սեռի նույնիսկ ամենատարօրինակ ներկայացուցիչների հետ…

 

 

  • Մի օր նա մոտենում է հերթական բիզնեսմեններից մեկին և խնդրում աջակցել իր նորաստեղծ բիզնեսին՝ ոչ ավել ոչ պակաս կոշիկի վերանորգման «բուտկային»: Տղամարդը  համաձայնում է և առանց երկար-բարակ մտածելու Նաստյային է տալիս 1 միլիոն ռուբլի, մինչդեռ Իվլեևան խնդրել էր ընդամենը 300 հազար ռուբլի: Ամենաապշեցնողն այս ամբողջ պատմության մեջ այն է, որ Նաստյան այդ գումարը ոչ մի նորաստեղծ բիզնեսում ներդրում չի անում: Գումարը մսխում-գնում է…
  • Տեղափոխվելով մայրաքաղաք՝ Նաստյան աշխատում է ավտոսրահում, որտեղ և հասկանում է, որ գրաֆիկով աշխատանքը իր համար չէ:

 

  • 2015 թվականին ընդունվում է Օստանկինոյի հեռուսահաղորդավարների դպրոց:

EK8wAi1WkAIx K 960x947 - Անաստասիա Իվլեևա. փաստեր

  • «Орел и Решка» հաղորդման նկարահանումների համար Իվլեևան անգլերեն լեզվին բացարձակ չէր տիրապետում: Նկարահանումների մեկնարկից մեկ ամիս առաջ նա սկսում է լեզուն սովորել: Բայց այդպես էլ ցանկալի արդյունքի չի հասել մինչ օրս: Խոստովանում է, որ աշխատում է այդ ուղղությամբ և յուրաքանչյուր ազատ ժամանակը տրամադրում է լեզվի ուսուցմանը: Պարզվում է, որ այդ ազատ ժամանակը միայն ինքնաթիռներում է լինում…

 

  • Ի դեպ, իր նորաստեղծ «AGENTSHOW» ի 5-6 հաղորդման համար, որը եթեր է դուրս գալիս միայն Youtube-յան ալիքով, Նաստյան ծախսում է 2 միլիոն ռուբլի: Անձնակազմում ունի մոտ 30 աշխատակից: Շոուն մեծ հաջողություն ունի, և բնականաբար Իվլեևայի շնորհիվ հետևորդների պակաս ընդհանրապես չունի:

 

  • Իր Instagram-յան էջում Իվլեևային են հետևում 3,5 միլիոն մարդ: Հետևորդների աճին նպաստեց նաև Նաստյայի տված հարցազրույցը հայտնի «вДудь» հաղորդմանը: Շոուն ռեկորդ հաստատեց և գրանցեց 26 միլիոն դիտում: Սա «вДудь»-ի չգերազանցված ռեկորդն է…

Կարդացեք նաև՝