Նատալի Փորթմանն ասում է․․․ - VNews

Նատալի Փորթմանն ասում է․․․

cfntalkfotoa4bac3dc 87c7 4341 9597 d82566277e9f XXX Natalie Portman 20181109 USA djm 0010 - Նատալի Փորթմանն ասում է․․․
  • Ամենախելացի մարդիկ հինգեր չեն ստանում․ նրանք շատ լավ գիտեն, որ գնահատականներն անկարևոր են։

 

  • Ես ուրախ եմ, որ կարողացել եմ անցնել ամեն բանի միջով․ ես եղել եմ այնպիսին, ինչպիսին ինձ ուզում էին տեսնել ծնողներս, այնպիսին, ինչպիսին ուզում էին տեսնել պրոդյուսերներս, և այնպիսին, ինչպիսին ինձ ուզում էր տեսել հանդիսատեսը։

 

  • Փոքր տարիքում երազում էի տիեզերագնաց, բժիշկ կամ կենդանաբույժ դառնալ։ Ջրահարս դառնալն էլ էր մեծ երազանք դարձել։

 

  • Շատ կուզեի ինձ նման աղջիկ ունենալ․ հմայիչ, կիրթ, սրամիտ, մեծ շրջապատ ունեցող, և, որ կարողանար շատ գումար վաստակել։

 

  • Ինձ թվում է՝ ժամանակից շուտ եմ մեծացել։

 

  • Հայրս ինձ մի շատ լավ բան է սովորեցրել․ այն ինչ չկա իրական կյանքում, չի կարելի ցույց տալ էկրաններին։

 

  • Փորձում եմ որքան հնարավոր է շատ նկարահանվել կոմեդիաներում, քանի որ մինչև այսօր չեմ տեսել այդ ժանրի մի այնպիսի ֆիլմ, որն ինձ կստիպի իսկապես ծիծաղել։

 

  • Միշտ մտածել եմ, որ մարմնի ամենագեղեցիկ և արտահայտիչ մասը ձեռքերն են։

 

  • Դպրոցական տարիներին ընկեր ունեի, և, երբ համբուրեցի նրան առաջին իսկ հանդիպման ժամանակ, բոլորն սկսեցին ասել, որ ես անբարոյական եմ։

 

  • Հենց ես եմ դառնալու այն կինը, որը պատերազմ կհայտարարի բարձրակրունկների դեմ։ 

 

  • Ատում եմ ձայն բարձրացնելը․ երբ ջղայնանում եմ, արտասվում եմ։

 

  • Ատում եմ, երբ ինձ «անուշիկս» են ասում։ Այդ բառն ավելի շատ քո կատվին է սազում։

 

  • Շատ եմ սիրում երազներ։ Երազ տեսնելը ժամանակ անցկացնելու լավագույն միջոցներից է։

 

  • Ինձ հետ ամենաանկեղծը Վուդի Ալենն է եղել․ մի անգամ նա ասաց․

        «Աստված ի՜մ, դու սարսափելի ես»։

 

  • Շատ եմ սիրում տանը լինել։

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝ 13 փաստ Նատալի Փորթմանի մասին

 


Լենի Քրավիցը և Ջեյ Լոն կնկարահանվեն նույն ֆիլմում…

Հայտնի դերասաններ, որոնք թողել են ծխելը

Ինչ տեսք ունեն մեր մանկության ֆիլմերի երեխաները հիմա

Հրեական իմաստությունն ասում է…

10 հայտնի դերասաններ, որոնք հրաժարվել են կուլտային դերերից

Փարիզ, Նյու Յորք, Ռիո, Հավանա… ես քեզ սիրում եմ. 4 կինոալմանախ սիրո ու ամենաչքնաղ վայրերի մասին

Ովքե՞ր են «La casa de papel»-ի դերասանները…

Ի՞նչ դիտել տանը…

Թոմ Հենքսը կնոջ հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել…

ֆիլմեր տխուր սիրո մասին… իրական սիրո մասին

Գայ Րիչիի «Ջենթլմենները»

Շրի Շանկարն ասում է…

Նոր սերիալներ. 2020

Մի լուսանկարի պատմություն

Օսկարի լավագույն լուքերը

Օսկար 2020