Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ] - VNews

Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ]

նախիյեվաննն min - Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ]

Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախճավան գավառում գտնվող այս քաղաքն ունի անվան տարբեր կերպեր.  Նախճուան, Նախճըւան, Նախջավան, Նախջուան, Նախիջաւան: Ավանդությունը վկայում է, որ Նախճավանը Հայաստանի հնագույն բնակավայրն է, որը մ.թ.ա. 3669 թ. հիմնել է Նոյ նահապետը, երբ համաշխարհային ջրհեղեղից հետո իր գերդաստանով նախ իջևանել է այնտեղ . «Նախիջևան» հետագա անվանաձևն առաջացել է Նոյի «նախնական իջևան» ժողովրդական ստուգաբանությունից: Դեռևս հնուց հայերը Նախճավանում մատնանշել են Նոյի գերեզման-ուխտատեղին:

Պատմությունը վկայում է…

Նախճավանը որպես ամրոց հիշատակվում է մ.թ.ա. VI դ.: Մ.թ.ա. III-II դդ. այն եղել է Մուրացյան տոհմի կալվածքը: Արտաշեսյանների և Արշակունիների ժամանակ միացվել է արքունի կալվածներին: Արշակունիները Նախճավանի կառավարումը հանձնարարել էին Մարդպետունիների տոհմին: IVդ. Նախճավանը մարդպետական եպիսկոպոսի աթոռանիստն էր, վաճառաշահ և խոշոր քաղաք` բազմահազար հայ և հրեա բնակչությամբ: Արշակունյաց հարստության անկումից (428թ.)  հետո Սասանյանները Նախճավանը դարձրել են պարսկական զորակայան, վերացրել Հայոց շահապի (քաղաքապետ) պաշտոնը: V-VIIդդ. եղել է օտար տիրապետության դեմ հայ ազատագրական շարժման կենտրոններից:  630-ական թթ. ազատագրվել է պարսկական լծից և մտել Հայաստանի կազմի մեջ:

654 թ. արաբական նվաճողները գրավել են Նախճավանը, սակայն  655 թ. բյուզանդական զորքի աջակցությամբ հայերն ազատագրել են այն և պահել մինչև VIIդ. վերջը: Հայերի դիմադրությունը թուլացնելու նպատակով, խալիֆայության հանձնարարությամբ, Կասըմ զորավարը հայ նախարարներին 705թ. հրավիրել է Նախճավան և ուխտադրուժորեն ոչնչացրել:

Հայաստանում խալիֆայության տիրապետության հաստատումից (VIII դ. սկիզբ) հետո Նախճավանը դարձել է արաբական ռազմակայան` ամիրայի գլխավորությամբ: Բագրատունիների թագավորության հաստատմամբ Նախճավանը IX դ. վերջին ազատագրվել է արաբական նվաճողներից: Սմբատ Ա թագավորը 902 թ. Նախճավանը պարգևել է Սյունիքի գահերեց իշխան Սմբատին` որպես Սյունյաց մետրոպոլիտին ենթակա եպիսկոպոսության աթոռանիստ:

X-XI դդ. Նախճավանը ապրել է աննախընթաց վերելք, կոչվել «առաջին հոյակերպ և հռչակավոր մայրաքաղաք»: Իսկ եվրոպացի XIII դ. ուղեգիր Ռուբրուքի վկայությամբ Նախճավանն ուներ 80 եկեղեցի, որոնցից շատերը XII-XIII դդ. կործանվել են սելջուկյան թուրքերի և թաթար-մոնղոլների արշավանքների ժամանակ: Սելջուկյան թուրքերի նվաճումներրից (հատկապես XI դ. 2-րդ կեսից) հետո Նախճավանում առաջին անգամ հաստատվել է թուրքական տարրը: Նվաճողները Նախճավանը դարձրել են Ելտկուզյանների ամիրայության կենտրոն: 1211թ. հայ-վրացական զորքերն ազատագրել են Նախճավանը և ճանաչել Օրբելյանների իշխանությունը: Այնուհետև այն ենթարկվել է նոր ավերածությունների (1225 թ.`Խորեզմի շահ Ջալալ ադ Դինը, 1230-ական թթ.՝ թաթար-մոնղոլները, 1386թ.` Լենկթեմուրի հրոսակները), իսկ այստեղ հաստատված թուրքերը շատ եկեղեցիներ վերածել են մզկիթների:

Սեֆյան Իրանի տիրապետության ժամանակ (XVI-XVII դդ.) Նախճավանը կառավարել է շահի կուսակալը: 1604-05թթ. Պարսից շահ Աբբաս I-ը Նախճավանի հայ բնակչության զգալի մասին բռնի գաղթեցրել և բնակեցրել է Իրանում: 1720-ական թթ. Դավիթ Բեկի ուժերն ազատագրել են Նախճավանը, բայց 1730-ական թթ. այն վերստին անցել է նվաճողների գերիշխանության ներքո, դարձել Նախիջևանի խանության կենտրոնը:

Նախճավանը խանական լծից ազատագրվել է 1828 թ. (Թուրքմենչայի պայմանանգիր 1828թ.), այնուհետև, իր  գավառով հանդերձ, մնացել է Արևելյան Հայաստանի կազմում (1828-40թթ.` Հայկական մարզ, 1840-46թթ.`Երևանի գավառի, 1849-1918թթ.`Երևանի նահանգի կազմում): 1918թ. Նախճավանը գրավել են թուրքական զորքերը: Նույն թվականի վերջին, երբ թուրքերը ստիպված հեռացել են բռնազավթած տարածքից, Նախճավանի և Շարուր-Դարալագյազի գավառներում մուսավաթները ստեղծել են ինքնակոչ «Արաքսի Հանրապետությունը» («շուրա»)` Հայաստանի Հանրապետությունից Նախճավանը անջատելու նպատակով: Նախճավանում և նրա գավառում սկսվել են հայ-թաթարական ջարդեր:

1919թ. հունիսի վերջին հայկական ուժերն ազատագրել են Նախճավանը: «Արաքսի Հանրապետությունը» դադարել է գոյություն ունենալուց:

1920թ. հուլիսին Նախճավանում հաստատվել են խորրհրդային կարգեր: 1921թ. Մոսկվայի և Կարսի խորհրդաթուրքական պայմանագրով Նախճավանը համանուն գավառի և այլ տարածքների հետ անջատվել է Հայաստանից և որպես ինքնավար տարածք անցել Խորհրդային Ադրբեջանին:

1924 թ. փետրվարից՝ Նախիջևան` Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաքն է:

Աղբյուրը՝ akunq.net


DVD սկառավակների վարձույթից՝ Netflix

Եվս երկու պատմամշակութային արգելոց Հայաստանում

Հայաստանը ներկայացնող աշխատանքները հայտնվել են Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակի հավակնորդների թվում

Ազատության 55 օր և 400 քմ. Ռոուզ կղզու Հանրապետություն

Ինչպես էին հայերը ղեկավարում Բյուզանդիան, ազդում Կիևի վրա և ինչու նրանք տեղափոխվեցին սլավոնական երկրներ

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

20-րդ դարի 5 հայտնագործություն, որ փոխեցին մեր կյանքը

Ինչպե՞ս ծնվեց և ընդունվեց ՀՀ օրհներգը

Ժողովուրդների և ամբոխների մասին. Գյուստավ Լե Բոնի եզրակացությունները

Հայաստանի ազգային օրհներգի մասին

Մասոնությունը Հայաստանում. օթյակներն ու մարդիկ

Արցախյան հիմնախնդիր. ժամանակագրություն

Լուսավորչի աջը. [ըստ ավանդության և ըստ պատմիչների]

Ադրբեջանի գերբի հայազգի հեղինակը

Լենի Րիֆենշտալ. Կերտելով արվեստ նացիստական պրոպագանդայի կայսրությունում