fbpx

Նախորդ տարիների Օսկար մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթող ֆիլմերը. մաս 2

Ձեզ ենք ներկայացնում 2000-ականների «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Օսկարի արժանացած գործերը:

Սա մաս 2-րդն է:

1. Ամեն ինչ մորս մասին/Всё о моей матери/Todo sobre mi madre, 1999

ռեժ.՝Պոդրո Ալմադովար

դերերում՝ Սեսիլյա Ռոտ, Մարիսա Պարեդաս, Պենելոպե Քրուզ ևն

«Ամեն ինչ մորս մասին» դրամայի կենտրոնում է Մանուելա անունով մի միայնակ մայր, ով ավտովթարի արդյունքում կորցնում է որդուն: Այդ օրվանից կյանքը Մանուելայի համար դադարում է գոյություն ունենալ. առանց տղամարդու, առանց պաշտելի որդու, միայնակ, ու՞մ է նա պետք: Փորձելով փախչել դառը իրականությունից՝ Մանուելան վերադառնում է Բարսելոնա: Այս փոքրիկ ճամփորդությունը իսկական փորձություն էր միայնակ կնոջ համար:

2000 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 

 

2.Գաղտնի վագր, թաքնված վիշապ/Крадущийся тигр, затаившийся дракон/Wo hu cang long, 2000

ռեժ.՝Էնգ Լի

դերերում՝ Չոու Յուն-Ֆաթ, Միշել Իյեո ևն

Մարտաֆիլմերի սիրահարներն անշուշտ կգնահատեն այս ֆիլմը ինչպես հարկն է:
Գլխավոր հերոսը մարտական արվեստի վարպետ Լի Մուբայն է, որին հանձնարարել են գտնել հանցագործին, որը հափշտակել է կախարդական սուրը: Լին գիտակցում է, որ նրան սպասվում է երկար և խոչընդոտներով լի ուղի և հասկանում է, որ կամ պետք է պարտվի, կամ՝ հաղթի:
Ոչ ոք չի ճնշի նրա մարտական ոգին…

2001 թ. ֆիլմը հաղթեց «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

3.Ոչ մի տեղ Աֆրիկայում/Нигде в Африке/Nirgendwo in Afrika, 2001

ռեժ.՝Կարոլինա Լինկ

դերերում՝Յուլիանա Քյոլեր, Մերաբ Նինիձե ևն

Ֆիլմի իրադարձությունները զարգանում են Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին: 1938 թ. Յեթելն ու նրա 5-ամյա դուստր Ռեգինան Գերմանիայից փախչում են Աֆրիկա, որտեղ արդեն վաղուց հաստատվել է ընտանիքի հայրը: Աղջնակի ծնողները չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ մի որոշ ժամանակ ապրելու են Աֆրիկայում, սակայն  Ռեգինան իսկույևեթ հարմարվում է նոր կյանքին և նոր իրականությանը: Աղջնակն անտարբեր չի անցնում «սև» գեղեցկության կողքով:

2003 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

1 2

Գայ Րիչիի «Ջենթլմենները»

10 փաստ Էնթոնի Բյորջեսի մասին, որ գուցե չգիտես

ՁԻԱՀ. հիվանդություն, որից ՌԴ-ում օրական 100 մարդ է մահանում…

5 ֆիլմ բաց տեսարաններով

Ֆիլմ Մայքլ Ջեքսոնի մասին

7 ֆիլմ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական կինոյին

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Ֆիլմեր և սերիալներ աղջիկների համար

Այն, ինչ պետք է իմանալ խենթ հանճար Պեդրո Ալմոդովարի մասին

Վուդի Ալլենը նոր ֆիլմի վրա է աշխատում

Դիտել հունիսին կինոթատրոնում

Հայտնի է «Ֆանտաստիկ գազանները 3»-ի թողարկման օրը

Ժան Լյուկ Գոդարը նոր ֆիլմի վրա է աշխատում

Լեոնարդո Դի Կապրիոն կնկարահանվի Գիլերմո դել Տորոյի նոր ֆիլմում

Կաննի կինոփառատոնի տարբեր տարիների 20 ամենագեղեցիկ պաստառները

Մայքլ Ջեքսոնը նրանց չի սպանել․ Բարբարա Սթրեյզանդը «Leaving Neverland»-ի մասին