Netflix-ի հետքերով... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Netflix-ի հետքերով…

Վերջերս Netflix ընկերությունը դարձել է բոլոր սերիալամանների սիրելի ընկերությունը: Այն շատ սահուն մտավ ֆիլմերի և սերիալների կինոարտադրություն, սկսեց քչից, բայց ժամանակի ընթաքում ընդլայնվեց՝ հավաքելով հեռուստադիտողների միլիոնավոր զանգված:

Որտեղի՞ց առաջացավ և ե՞րբ հիմնադրվեց

Netflix-ը ստեղծվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս-Գատոս քաղաքում: Ի սկզբանե շատ համեստ ծառայություններ է մատուցել՝ վաճառել է կամ վարձով տվել  DVD սկավառակներ, սակայն նորաստեղծ բիզնեսը, մեկ տարվա փորձից ելնելով, որոշում է, որ զբաղվելու է միայն  DVD վարձակալությամբ՝ այն էլ էլեկտրոնային փոստի միջոցով: Ծառայությունը գործում էր միայն ԱՄՆ տարածքում և կոչվում էր «DVD-by-mail»:

 

2007 թվականից ի վեր

Netflix-ը  լայնացրել է իր ծառայություններն ու հնարավորությունները՝ դառնալով ցանցային հեռուստատեսություն: Դուրս գալով ԱՄՆ-ի սահմաններից՝ նա ծառայություններ է սկսել մատուցել նաև Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա և Ճապոնիա երկրներում: Հատկանշական է, որ ցանցային հեռուստատեսությանից օգտվելու հնարավորություն չունեն  Ղրիմը, Սիրան և Չինաստանը, որտեղ կառավարությունը մանրակրկիտ հետևում է համացանցի միջոցով տեղեկատվության տարածմանը:

Ի դեպ, ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով ռուսական կառավարությունը հայտատարել է, որ Netflix-ը դիտարկվում է որպես ԱՄՆ-ի ծրագրի մի մասնիկ, որպեսզի հնարավորինս մեծ ազդեցություն ունենա համաշխարհային մշակույթի ձևավորման և տարածման գործում: ՌԴ մշակույթի նախարրաը նկատի է ունեցել, որ այն հասարակությանը մոլորեցնելու ամերիկյան հերթական ձևաչափ է, և որ պետք է խուսափել դրանից: Բայց այս հայտարարություններն իհարկե ի վնաս չեն ծառայել հայտնի ընկերությանը, ընդհակառակը՝ ավելացել են բաժանարդագրությունների թիվը:

2013 թվականից ի վեր

Netflix-ը թողարկում է սեփական արտադրության ֆիլմերն ու սերիալները, որոնցից առավել հայտնիներն են House of Cards/Карточный домик, Stranger Things/Очень странные дела, Narcos, The Crow/Корона  և այլն: Հեռուսատատեսության կինոարդյունաբերության հաշվին արդեն կա 126 սերիալ: Իսկ բաժանորդագրերի թիվը հասնում է 139 միլիոնի, որից 58,49 միլիոնը ԱՄՆ-ից են:

Իր տեսակի մեջ դեռևս չգերազանցված այս հեռուստատեսությունը 2017 թվականին նոր ծրագիր է մշակել և առաջ քաշել` ըստ որի աշխատանք է առաջարկում ազատ գրաֆիկով թարգմանիչներին, որոնք զբաղվում են ենթագրերի թարգմանությամբ՝ այպիսով հնարավորինս ընդլայնելով իր արտադրանքի սահմաններն ու ավելի հասանելի դարձնելով տարբեր ազգերի համար:

Եվս մեկ նորություն

Netflix  գնել է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» գրքի էկրանավորման իրավունքները: Շատ շուտով աշխարհի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը էկրաններ կբարձրանա առաջին անգամ…

Կարդացեք նաև՝

 

 


Թոփ 5 ֆիլմեր՝ իսկական սեր ու սեքս

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը՝ Netflix-ում

Ի՞նչ է սպասվում «La casa de papel»-ի 5-րդ եթերաշրջանում. վարկածներ

5 սերիալ լրագրողների ու լրատվության մասին

#BlackLivesMatter. 5 ֆիլմ ռասիզմի մասին

Հպարտանալու առիթ. հայ ռեժիսորի ֆիլմն՝ Կաննի կինոփառատոնում

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Սարիկ Անդրեասյանի նոր սերիալի մասին

3 ՆՈՐ սերիալ ուժեղ կանանց մասին ուժեղ կանանց համար

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. ֆրանսիական «Խնամակալությունը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան]

Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ