fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Netflix-ը հրապարակել է Ռոմանովների մասին պատմող սերիալի թրեյլերը

Netflix-ը հրապարակել է «Վերջին կայսրերը»/«The Last Czars» սերիալի առաջին պաշտոնական թրեյլերը, որը պատմում է հայտնի ցար Նիկոլայ 2-րդի կյանքի ու մահվան մասին: Նիկոլայ 2-րդ հայտնի Ռոմանովների դինաստիայից էր և Ռուսաստանի վերջին ցարը: Նա ուներ 4 աղջիկ՝ այդ թվում նաև հայտնի մուլտֆիլմի հերոսուհի Անաստասիայի նախատիպ համարվող Անաստասիա Նիկոլաևնան և մեկ տղա: Ողջ ընտանիքը դաժանաբար սպանվել է:

Սերիալի թրեյլերում կարող ենք տեսնել Նիկոլայ 2-րդին, կայսրուհի Ալեքսանդրային, ինչպես նաև Գրիգորի Ռասպուտինին: Գլխավոր դերերում են Ռոբերթ Ջեքը, Բեն Քարթրեյթը, Սյուզաննա Հերբերթը, Օլիվեր Դիմսդեյլը, Էլսի Բենեթը և ուրիշներ:

Ինչպես պատմում են սերիալի ստեղծողները՝ այն փորձում է պարզել Ռոմանովների հայտնի դինաստիայի անկման պատճառները և իրական դեպքերի հիման վրա է նկարահանված: Պրոեկտը միայն գեղարվեստական սերիալ չէ, այն նաև պատմական և դոկումենտալ ժանրի է:

«Վերջին կայսրերը», որը կունենա 6 սերիա, կսկսի ցուցադրվել 2019-ի հուլիսի 3-ից:

Հիշեցնենք՝ դեռևս 2018թ.-ին Amazon Prime Video-ն գնել էր Եկատերինա 2-րդի, այնուհետև Գրիգորի Ռասպուտինի մասին պատմող ռուսական 2 սերիալի ցուցադրման իրավունքները: Հենց այդ երկու սերիալներն էլ՝ «Великая» և «Григорий Р», դարձել են Amazon-ի ամենաշահութաբեր ռուսական արտադրանքները:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝


Netflix-ի նոր սերիալում Խոր Վիրապը ռուսական վանք է

Netflix-ի նոր «Վերջին կայսրերում» պատմական անճշտություններ են նկատել

Ֆիլմեր և սերիալներ աղջիկների համար

2019 թ. լավագույն սերիալներն ըստ GQ-ի

Ահա թե ինչու մեզանից յուրաքանչյուրը պետք է դիտի «Չեռնոբիլ» մինի-սերիալը…

“Big Little Lies” սերիալի ռեժիսոր Ժան-Մարկ Վալեի լավագույն գործերը

“Game of Thrones”-ի սիրահարների համար. 5 սերիալ

Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

“Sex and the City”-ին վերադառնում է

Անհետացած արքայադուստրը. «Անաստասիա» մուլտֆիլմի իրական պատմությունը

HBO-ն պայքարում է «Գահերի խաղի» սփոյլերների դեմ

HBO-ն «Գահերի խաղի» 6 գահ է թաքցրել աշխարհի տարբեր ծայրերում, որպեսզի դուք գտնեք դրանք

Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» կդառնա Netflix-ի սերիալ

5 սերիալ տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ազդեցության մասին

2018 թ. լավագույն 10 սերիալներն ըստ Esquire-ի

Netflix-ը նոր սերիալ է նկարահանում ընդամենը մեկ սենյակում