Netflix-ի 7 լավագույն ֆիլմերը (2020 թվական) - VNews

Netflix-ի 7 լավագույն ֆիլմերը (2020 թվական)

նեթֆլիիիքս min - Netflix-ի 7 լավագույն ֆիլմերը (2020 թվական)

Ձեզ ենք ներկայացնում 7 ֆիլմ, որոնք լույս են տեսել 2020 թվականին՝ Netflix-ում ու դասվում են լավագույնների շարքին:  Դե ինչ, բարի դիտում…

Mank

350f533e03152524d33c10d5696a0260 - Netflix-ի 7 լավագույն ֆիլմերը (2020 թվական)
Ֆիլմի ռեժիսորը Դեյվիդ Ֆինչերն է, իսկ սցենարը հիմնված է իր հոր՝ Ջեքի կողմից գրված սցենարի վրա։ Կենսագրական ֆիլմ է, որը պատմում է հոլիվուդյան կինոսցենարիստ Հերման Մանկևիչի մասին: Նա «Քաղաքացի Քեյնը» ֆիլմի սցենարի հեղինակն է:  Ֆիլմը լավագույնս ներկայացնում 30-ականների հոլիվուդյան կրքերն ու քաղաքական իրադրությունն Ամերիկայում:

The Trial of the Chicago 7

4e71437f38579fe3ff5f12588c517207 - Netflix-ի 7 լավագույն ֆիլմերը (2020 թվական)

Պատմություննայն մասին, թե ինչպես է ամերիկյան հիպպին ուզում շրջել աշխարհը, բայց հայտնվում է դատարանում: Ֆիլմ՝ Ահարոն Սորկինից՝ ամերիկյան կինոյի գլխավոր իդեալիստից: Այս անգամ հեղինակը, ավաղ, մոռացավ, որ դատարանում գործում է մրցակցային սկզբունքը: Բայց դերասանական խաղն ու երկխոսությունները, միևնույն է,  հիասքանչ են: Կինոնկարը կարելի է համարել մեր օրերի «12 Angry Men» -ը:

Hillbilly Elegy

6ebd23fba610264352d777f3ebf74d94 - Netflix-ի 7 լավագույն ֆիլմերը (2020 թվական)

Ապալաչացիների ստորոտներին բնակվող ընտանիքի մասին պատմող ֆիլմ, որը հիշեցնում է, որ Netflix-ը ոչ միայն մայրաքաղաքաբնակ լիբերալների համար է: Գլեն Քլոուզը և Էմի Ադամսը այստեղ հարյուր գլխով ավելի բարձր են, քան նյութը, որը կերտում են, և սա ավելի շատ գովեստ է դերասանուհիներին, քան նախատինք՝ նյութի հանդեպ:

Ma Rainey’s Black Bottom

d4b2c7a39ded1793d54f4aa996c0cf35 - Netflix-ի 7 լավագույն ֆիլմերը (2020 թվական)

Վիոլա Դեվիսի էպիկական դերասանական աշխատանքը կենսագրական ֆիլմում, որի անկանոնությունները կնկատեն միայն բլյուզի գիտակները: Մնացածին կապշեցնի հերոսուհու հզորությունը, որի ձայնը խեղդում է նույնիսկ «մռնչացող» քսանականները Չիկագոյում:

I’m Thinking of Ending Things

b5599cd1e994667f47cab4b3b69a4262 - Netflix-ի 7 լավագույն ֆիլմերը (2020 թվական)

Ֆիլմ – գլուխկոտրուկ՝  սիրո, ժամանակի, ստեղծագործության և տանջանքների մասին՝ Չարլի Կաուֆմանից: Յուրաքանչյուրի համար, ով կարող է գլուխ հանել հանճարեղ մտքի այս անհանգստացնող երազանքից, «Tenet»-ն այլևս վախենալու չէ:

Da 5 Bloods

e159bb24ae42bd0e3f0d544a3ba032b0 - Netflix-ի 7 լավագույն ֆիլմերը (2020 թվական)

Գրեթե կես դար անց, Վիետնամի պատերազմի չորս սևամորթ վետերաններ վերադառնում են երկիր ՝ որոնելու զոհված հրամանատարի մասունքները, ինչպես նաև ոսկու կորած սնդուկը: Հանոյում հանկարծ հայտնաբերվում է նրանցից մեկի որդին և շանտաժով ստիպում նրան տանել իրեն: Օգտվելով ֆրանսիացի մաքսանենգի աջակցությունից ՝ նախկին ծառայակիցները, վիետնամական հետադարձ կապի ուղեկցությամբ, գնում են վտանգավոր ջունգլիներ:

The Devil All the Time

c4128d302d8fba99f44eaf6f5877b195 - Netflix-ի 7 լավագույն ֆիլմերը (2020 թվական)

Երիտասարդ Վիլարդ Ռասելը վերադառնում է Երկրորդ աշխարհամարտի ռազմաճակատներից և առաջին հայացքից սիրահարվում է սրճարանում աշխատող Շարլոտին: Նույն հաստատությունում սիրողական լուսանկարիչ Կառլը և մատուցողուհի Սենդը գտնում են միմյանց: Չնայած Վիլարդի մայրը ցանկանում էր, որ որդին ամուսնանա տեղացի որբ Հելենի հետ, տղան չի կարողանում գլխից հանել Շարլոտին. սիրահարներն ամուսնանում են, և ծնվում է նրանց որդին ՝ Արվինը: Հելենը չի կարողանում դիմակայել Ռոյի խարիզմային ու ամուսնանում է նրա հետ, ծնվում է նրանց աղջիկը՝ Լենորան: Շուտով երիտասարդ ընտանիքների ճակատագիրը ողբերգական ընթացք կստանան…


2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր

Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին… [5 ֆիլմ]

Ֆիլմեր, որոնց ավարտը ձեզ կզարմացնի…

Օսկար 2021. ովքե՞ր են հավանական նոմինանտները

10 ռոմանտիկ կատակերգություն՝ Netflix-ից

ֆիլմեր, որոնց գլխավոր դերում մառախուղն է

Հայտնիների սիրելի ֆիլմերը. 5 աստղ + 5 ֆիլմ

Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերը. [2020]

2020-ի լավագույն 12 ֆիլմերը, ըստ Անտոն Դոլինի

Հասարակ քաղաքացուց՝ երկրի ղեկավար [3 ֆիլմ, սերիալ]

Quiz. Հայ կինոն ասում է…

5 կարևոր ֆիլմ

Ի՞նչ դիտել տանը…

Ֆիլմեր համաճարակների մասին

Բրիտանական ֆիլմերի փառատոն 2020

Օսկար 2020