Netflix-ը նոր սերիալ է նկարահանում ընդամենը մեկ սենյակում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Netflix-ը նոր սերիալ է նկարահանում ընդամենը մեկ սենյակում

Netflix-ը նոր սերիալ է սկսել նկարահանել, որի դեպքերը տեղի են ունենում ընդամենը մեկ սենյակում. այս մասին հայտնում  է Deadline-ը:

Դետեկտիվ ժանրի այս սերիալի առաջին սեզոնը բաղկացած է լինելու 12 սերիայից և միանգամայն նոր ձևաչափ է մտցնելու «սերիալային» աշխարհ: Սերիալի անունն է «Criminal»/ «Հանցագործ»և այն պատմում է տարբեր երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Իսպանիայում տեղի ունեցած հանցագործությունների մասին, ու թե ինչպես են հետախույզները, մեկ սենյակում հարցաքննելով կասկածյալին, բացահայտում իրականությունը: Յուրաքանչյուր երկրում տեղի ունեցած հանցագործությանը տրամադրված է 3 սերիա:

Netflix-ը նշում է, որ սերիալում կարծես «մուկն ու կատու» են խաղում, քանի որ կենտրում են գտնվում հետախույզ-կասկածյալ ճնշող ու լարված երկխոսությունները:


5 սերիալ լրագրողների ու լրատվության մասին

Սարիկ Անդրեասյանի նոր սերիալի մասին

3 ՆՈՐ սերիալ ուժեղ կանանց մասին ուժեղ կանանց համար

La casa de papel. հայերի իսպանական հետաքրքրությունը

Ինչքան վիդեոկոնտենտ են սպառում ամերիկացիներն ու ռուսները կարանտինի օրերին

«Քայլող մեռյալները» և «Տարօրինակ դեպքեր» սերիալների նկարահանումները հետաձգվում են

Էմիլիա Քլարքը հիասթափված է «Գահերի խաղի» վերջաբանից

Թայքա Վայթիթին, Չարլին և շոկոլադի գործարանը. ռեժիսորը Netflix-ի համար 2 սերիալ կստեղծի

Նոր սերիալներ. 2020

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Netflix-ի հետքերով…

5 սերիալ Netflix-ից

Կանայք սպանում են… որովհետև

Վերջին ուսուցիչը [հատված Վարդգես Պետրոսյանի վեպից]

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Թույն սերիալ. Animal Kingdom