Netflix-ի նոր սերիալում Խոր Վիրապը ռուսական վանք է - VNews

Netflix-ի նոր սերիալում Խոր Վիրապը ռուսական վանք է

Ինչպես արդեն գրել էինք՝ Netflix-ի նոր «Վերջին կայսրերը»/ «The Last Czars» սերիալի թրեյլերի դրվագներից մեկում կար Խոր Վիրապ վանքը:

VNews-ը նկատել է, որ Հայաստանի Արարատ մարզում գտնվող, 17-րդ դարի այդ վանք-ամրոցը հայտնվում է սերիալի հենց առաջին սերիայում, սակայն այն ներկայացվում է որպես ռուսական Վերխոտուրյան/Նիկոլաևյան վանք, որտեղ Ռասպուտինը հայտնվել է իր թափառումների ու Աստծուն գտնելու փորձերի արդյունքում (տե՛ս հոլովակում):

Հիշեցնենք՝ հուլիսի 3-ից Netflix-ը սկսել է ցուցադրել «Վերջին կայսրերը» սերիալը, որը պատմում է հայտնի ցար Նիկոլայ 2-րդի կյանքի ու մահվան մասին: Նիկոլայ 2-րդ հայտնի Ռոմանովների դինաստիայից էր և Ռուսաստանի վերջին ցարը: Նա ուներ 4 աղջիկ՝ այդ թվում նաև հայտնի մուլտֆիլմի հերոսուհի Անաստասիայի նախատիպ համարվող Անաստասիա Նիկոլաևնան և մեկ տղա: Ողջ ընտանիքը դաժանաբար սպանվել է:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝

 


Սատանի կամուրջ. հայոց բնության հրաշքներից ևս մեկը

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը՝ Netflix-ում

«Մենք պարտվել ենք». ադրբեջանցի գրողի նամակը իր ազգակիցներին

Արաքսի առասպելը…

Ինչքան վիդեոկոնտենտ են սպառում ամերիկացիներն ու ռուսները կարանտինի օրերին

Գնա՞նք Գյումրի…

Թայքա Վայթիթին, Չարլին և շոկոլադի գործարանը. ռեժիսորը Netflix-ի համար 2 սերիալ կստեղծի

Քնքուշ ու համեստ հայերենի մասին…

Լավաշի տոնական օր

Նոր սերիալներ. 2020

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Ստորգետնյա հին քաղաք հրապարակում…

Netflix-ի հետքերով…

Զորաց քարեր…

կենցաղային 3 բան, որ հայերը «ծես» են դարձրել

5 սերիալ Netflix-ից