DVD սկառավակների վարձույթից՝ Netflix - VNews

DVD սկառավակների վարձույթից՝ Netflix

12 7 - DVD սկառավակների վարձույթից՝ Netflix

Netflix.  2020 թվականի ապրիլ ամսվա տվյալներով այն ունեցել է ավելի քան 193 միլիոն վճարովի բաժանորդագրություն ամբողջ աշխարհում, որից 73 միլիոն-ը՝  ԱՄՆ-ում: Սա, իհարկե, լուրջ ցուցանիշ է, առավել ևս՝ մի ընկերության համար, որը սկսել էր  DVD սկառավակների վարձույթից:

Իբրև սկիզբ…

Netflix-ը ստեղծվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին Կալիֆորնիա նահանգի Լոս-Գատոս քաղաքում: Հիմնադիրներն էին Ռիդ Հաստինգսը և Մարկ Ռենդոլֆը: Այն լեգենդը, թե գաղափարը ծնվել է Ռիդի մտքում, երբ վերջինս տուգանք էր վճարում ֆիլմի համար, որը ժամանակին չէր վերադարձրել տեսավարձույթի խանութ,պաշտոնապես չի հաստատվել հիմնադիրներից ոչ մեկի կողմից: Այսպիսով, թեև տղաները բիզնեսը միասին են հիմնել, սակայն, ընկերության կայացման գործում առավել նշանակալից դեր է ունեցել Հաստինգսը՝ լինելով ոչ միայն լավ մասնագետ, այլև գերազանց գործարար: Տղաներից երկուսն էլ նորեկ չէին ՏՏ ոլորտում. Netflix-ից առաջը Ռիդը հիմնել էր Pure Software ընկերությունը, Ռենդոլֆն այստեղ առաջատար մասնագետներից մեկն էր: Հետագայում՝ 1997 թվականին Ռիդն վաճառեց ընկերությունը 700 մլն. դոլարով:

Մի օր Ռիդը և Մարկը տեսաձայնագրման շուկայում «թափուր տեղ» նկատեցին, ինչը կապված էր գործող խանութների և ծառայությունների անհարմարության հետ: Հաշվի առնելով դա՝ Netflix-ի ապագա հիմնադիրները ձեռնամուխ եղան կինոնկարների և հեռուստաշոուների վարձույթի ավելի հարմարվետ մեթոդի ստեղծմանը: Աշխատանքի մոդելը պարզ էր ու գրավիչ. յուրաքանչյուրը՝ կարող էր վարձակալել իր ուզած ֆիլմը ու դրա համար վերջինիցս չէր պահանջվում հասնել խանութ կամ օֆիս. ամեն ինչ կարգավորվում էր էլեկտրոնային փոստի և բանկային վճարումների միջոցով: Մեկ շաբաթ վարձակալելու արժեքն էր 4 դոլար, ևս 2 դոլար գանձվում էր փոստի համար: Անազնիվ հաճախորդներից պաշտպանվելու համար, Netflix-ը թույլ էր տալիս վարձակալել երկրորդ ֆիլմը՝ միայն առաջինը վերադարձնելուց հետո:

Միտքն, անխոս, նորարարական էր, սակայն պետք էր լուծել նաև ֆինանսական հարցը: Հենց այստեղ էլ օգնության հասան Pure Software ընկերության վաճառքից գոյացած միջոցները. Հաստինգսը շուրջ 2,5 միլիոն դոլար ներդրեց նոր գործի մեջ:

10 7 960x546 - DVD սկառավակների վարձույթից՝ Netflix

Շուրջ մեկ տարի պահանջվեց, որպեսզի հիմնադիրները կարողանային կարողանային լուծել բոլոր ֆորմալ հարցերը և անհրաժեշտ աշխատակազմ հավաքել: Արդեն պաշտոնապես Netflix-ը սկսեց գործել 1997 թվականի օգոստոսին, երբ ընկերությունն ուներ 30 աշխատակից ու 900 սկավառակից ոչ ավելին: Netflix-ի նախնական լսարանը Միացյալ Նահանգների բնակիչներն էին:

Netflix-ի առավելություններից մեկն այն էր, որ կայքում անընդհատ հայտնվում էին նոր ֆիլմերի ակնարկները, թողարկվում էին անոնսներն ու, առհասարակ, արվում էր ամենը՝ հաճախորդներին գրավելու համար: Լսարան ձեռքբերելու մեթոդներից մեկն էլ ամենաքննարկվող ու հետաքրքիր տեսանյութերի վարձույթն էր: Այդպիսով, ընդամենը մեկ շաբաթում ընկերությանը հաջողվեց վարձակալության տալ Լևինսկու աղմկահարույց գործով՝ Բիլ Քլինթոնի վկայությունների ավելի քան 10 հազար օրինակ:

Հետագայում, թրենդը զգալու և ի շահ գործի օգտագործելու ունակությունները  Netflix-ին բազմիցս պետք եկան: Ընկերության գործունեության սկզբնական շրջանում հիմնադիրները ստիպված եղան բախվել մի քանի խնդիրների, որոնք կարող էին ոչնչացնել ամբողջ գաղափարը: Դրանցից առաջինը սկավառակների անվնաս առաքումն է փոստի միջոցով: Բանն այն է, որ փոստը տեսակավորվում է հատուկ մեքենաների միջոցով, որոնք աշխատում են ահռելի քանակությամբ նամակների հետ, և փաստ չէր, որ սկավառակը կդիմանար այս տեսակավորմանը: Netflix-ը ստիպված էր հասկանալ, թե ինչպես պիտի ապրանքը հասնի սպառողին՝ առանց վնասներ կրելու: Այդպիսով, սկսվեց հատուկ, պաշտպանիչ ծրարի մշակման գործընթացը. արտադրվեց շուրջ 150 տարբերակ՝ տարբեր հումքից: Հիմնադիրները կանգ առան հաստ թղթից պատրաստված, հատուկ միջնորմով տարբերակի վրա, ինչը թույլ էր տալիս պահպանել ֆիլմի «անվտանգությունը»:

Netflix: From a small startup to a global entertainment superpower | by Marianthi Lazou | Entrepreneurial Journalism | Medium

Բացի այդ, շուկայում մի քանի խոշոր մրցակիցներ կային, որոնց թվում, օրինակ, Blockbuster-ն առանձնանում էր տարեկան $5 միլիարդ եկամուտով: Նրանք դեռևս չէին աշխատում առցանց, բայց կարող էին սկսել և հեշտությամբ տապալել Ռիդի և Մարկի բիզնեսը: Հաստինգսը հասկանում էր, որ նման պայմաններում անհրաժեշտ է արագ և համարձակ գործել: Առավել մեծ լսարան ներգրավելու համար, հիմնադիրները ձեռնամուխ եղան հաճախորդների համար հատուկ ակցիաներ ստեղծելու գործին: Նախ՝ նրանք, ովքեր վարձակալել էին ավելի քան երկու սկավառակ, ստանում էին 30% զեղչ, բացի այդ, գործունեության առաջին տարվա ընթացքում Netflix-ը խաղարկեց ուղևորություն դեպի Լոս Անջելես: Նույն կերպ մեկ այլ կարևոր հարց, նույնպես, իր լուծումը ստացավ. քանի որ շատերը չէին օգտում DVD-ից, Netflix-ը պայմանագիր կնքեց ճապոնական Toshiba ընկերության հետ, որի DVD-ների յուրաքանչյուրը գնորդը ստանում էր նվեր՝ 3 սկավառակների անվճար վարձույթ: Այդպիսով, Netflix-ը ոչ միայն խրախուսում էր DVD գնել, այլև ընդլայնում էր իր սեփական լսարանը՝ գրավելով նորանոր կինոսերների ու ոչ միայն:

Արդյունքում, արդեն 1999 թվականին Netflix-ում աշխատում էր 110 մարդ, իսկ սկավառակների թիվը գերազանցում էր  250.000-ը: Այս հաջողությունը պայմանավորված էր նաև հնարավորությունների սթափ գնահատմամբ ու սկավառակների վաճառքի լիակատար մերժմամբ. չէ՞ որ այստեղ նրանք ստիպված կլինեին մրցել այնպիսի հսկաների հետ, ինչպիսին էր, օրինակ՝ Amazon-ը: Netflix-ը մնաց առցանց վարձակալության շուկայում, ինչը, ինչպես ցույց տվեց հետագան, շատ ավելի հեռանկարային էր:

UX вещей, эпизод 1 - Netflix

 

Նույն թվականին ծառայության սխեման որոշակի փոփոխությունների ենթարկվեց: Շաբաթական վարձակալության փոխարեն առաջարկվեց ամսական վարձաակլությունը, ընկերությունը, նաև, շարունակեց հաճախորդներին առաջարկել տարբեր ակցիաներ. յուրաքանչյուրը կարող էր մեկ ամսվա ընթացքում 4 DVD վարձակալել՝ ընդամենը 15,95 դոլարով: Հաշվի առնելով նաև բովանդակության ճիշտ ընտրությունը՝ Netflix-ը նոր հաճախորդների պակաս չէր զգում. 1999 թվականին՝ մեկ օրվա ընթացքում Netflix-ն ավելի քան 100,000 պատվեր ստացավ: Բայցի այդ, ընկերությանը հաջողվեց 30 մլն դոլարի ներդրում ներգրավել Arnault Group ընկերությունից: Ստացված միջոցներն օգտագործվեցին ծառայությունը գովազդելու համար, ինչը, ըստ վերլուծաբանների, կարևոր քայլ էր՝ ընկերության հետագա աճի և ոլորտում ունեցած գերակայության համար:

Հետագա զարգացումները, նույնպես, խոստումնալից էին. 2000 թվականին Netflix-ը ցանկանում էր 50 միլիոն դոլարով գնել իր մրցակցին ՝ Blockbuster-ին. նրանք հրաժարվեցին, թեև՝ ապարդյուն: Արդեն 2003 թվականի սկզբին Netflix-ն ուներ 1 միլիոն բաժանորդ, իսկ տարեվերջին՝ 6,5 միլիոն դոլար եկամուտ: Երկու տարի անց հաճախորդների թիվը հասավ 4,2 միլիոնի: Միևնույն ժամանակ, ընկերությունը ռեկորդ սահմանեց՝ ստանալով օրական մեկ միլիոն մշակված հայտ: 2005 թվականին Blockbuster-ը մտավ «Netflix-ի տարածք»՝ սկսելով առցանց-վարձույթի ծառայություն մատուցել, ինչն էլ խնդիրներ առաջացրեց Netflix-ի համար: Հարկավոր էր որևէ լուծում գտնել, այդպիսին հանդիսացավ հին ու բարի գնիջեցումը. Netflix-ն իջեցրեց ծառայությունների գները: Ընկերությանը հաջողվեց հաղթահարել ճգնաժամն ու մնալ ջրի երեսին: Միևնույն ժամանակ, Blockbuster-ը, որը շուտով, նույնպես, դժվարությունների առաջ կանգնեց, բարձրացրեց ծառայությունների գներն ու սահմանափակումներ մտցրեց ամսական աբոնեմենտների համար: Արդյունքում, Netflix-ից հեռացած հաճախորդները սկսեցին վերադառնալ Netflix-ին: Ինչ վերաբերում է Blockbuster-ին, ընկերությունը սնանկության դիմում ներկայացրել 2010 թվականին:

Նոր հորիզոններ…

novyj vitok v razvitii netflix - DVD սկառավակների վարձույթից՝ Netflix

2007 թվականին Ռիդ Հաստինգսը հասկացավ, որ DVD-ն կամաց-կամաց պատմության գիրկն է ընկնում և վրա է հասել ժամանակը՝ գրավելու ինտերնետային տիրույթը: Netflix-ը գործարկեց իր հոսքային հարթակը և սկսեց անխնա տեսանյութեր տարածել. սա Ռիդի ամենաճիտ որոշումներից մեկն էր, որը երաշխավորեց ընկերության հետագա հաջողությունը: Պատֆորմը տարբերվում էր ավելի վաղ մեկնարկած մյուսներից առաջին հերթին նրանով, որ արտադրության պատվերը գալիս էր անմիջապես սերիալի ամբողջ սեզոնի համար՝ առանց փորձնական առաջին դրվագների թողարկման և օգտատերերի արձագանքի ուսումնասիրության: Այսինքն՝ ցանկացողները կարող էին մի շնչով դիտել ուզած սերիալի նոր եթերաշրջանը՝ չսպասելով առանձին էպիզոդների թողարկմանը:

2010-ին ընկերությունը սկսեց ընդլայնել իր աշխարհագրությունը և գրավել նոր շուկաներ: Սկզբում այն ​իր ծառայություններն էր առաջարկում Արևմտյան Եվրոպայում և Լատինական Ամերիկայում, արդեն 2015 թվականին՝ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Ճապոնիայում:

proizvodstvo original nogo kinoprodukta - DVD սկառավակների վարձույթից՝ Netflix

Զարգանալով, աճելով ու նոր հորիզոններ գրավելով՝ ընկերությունը հասկացավ, որ վարձույթը քիչ է, անհրաժեշտ է սեփական արտադրանքն ունենալ: Ունիկալ, օրիգինալ բովանդակություն՝ սեփական արտադրության. սա էր ընկերության նոր նպատակակետը: 2013 թվականին Netflix-ը պայմանագիր կնքեց Marvel Television-ի հետ և սկսեց սերիալներ նկարահանել Երկաթյա Բռունցքի, Լյուկ Քեյջի ու Ջեսիկա Ջոնսի մասին: Մեկ տարի անց ընկերությունն ուներ շուրջ 50 միլիոն բաժանորդ աշխարհի 41 երկրներում:

Այժմ Netflix-ը շարունակում է զարգանալ և գրավել նոր օգտատերերի սրտերը: Յուրաքանչյուր եռամսյակը ընկերությունը ստանում է շուրջ 8 միլիոն նոր բաժանորդագրություն: Չնայած բազմաթիվ հոռետեսական կանխատեսումներին՝ ընկերությունը 18% -ով գերազանցեց զարգացման իր պլանն ու 2019 թվականի երեք եռամսյակների ընթացքում 1 միլիարդ դոլար մաքուր շահույթ ունեցավ: Այս ցուցանիշները իրողություն դարձան սեփական, բարձրորակ կինոարտադրանքի շնորհիվ:

Տես նաև՝ 

 

 

 

 

 


Ջենիֆեր Լոպեսը Netflix-ի հետ պայմանագիր է կնքել

Netflix. նոր ֆիլմ Մարիո Կասասի մասնակցությամբ

Ռուսական ո՞ր ֆիլմերն են ճանաչում ձեռք բերել արտերկրում

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

Netflix-ը թողարկում է անիմե-սերիալ «Տերմինատորի» մոտիվներով

«Պելե». Netflix-ի նոր պատմավավերագրական ֆիլմը

Ինչ դիտել տանը. Փոլ Գրինգրասի՝ «Լուրեր ամբողջ աշխարհից» անշտապ վեսթերնը

Հովհաննես Թումանյան

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

20-րդ դարի 5 հայտնագործություն, որ փոխեցին մեր կյանքը

Ինչպե՞ս ծնվեց և ընդունվեց ՀՀ օրհներգը

Ժողովուրդների և ամբոխների մասին. Գյուստավ Լե Բոնի եզրակացությունները

Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ]

Արցախյան հիմնախնդիր. ժամանակագրություն

Լուսավորչի աջը. [ըստ ավանդության և ըստ պատմիչների]

Լենի Րիֆենշտալ. Կերտելով արվեստ նացիստական պրոպագանդայի կայսրությունում