Նյու Յորքի գաղտնի վայրերը, որ կայցելենք միասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Նյու Յորքի գաղտնի վայրերը, որ կայցելենք միասին

«Բարի գալուստ Նյու Յորք» 

Գրեթե բոլորս ուզում ենք մեր կյանքի որևէ ժամանակահատվածում կարդալ հասարակ բառերով, բայց մեզ համար «կախարդական» իմաստով այս արտահայտությունը Նյու Յորքի օդանավակայաններից մեկում: Սակայն քչերին է հաջողվում իրականություն դարձնել երազանքն ու իսկապես տեսնել հազարավոր լույսերի տուն դարձած այս քաղաքը:

Այս հոդվածը Նյու Յորք այցելելու իրենց երազանքն արդեն իրականություն դարձրած մարդկանց համար չէ, այլ այն բոլոր երազկոտների, որոնք մինչ օրս շարունակում են գումար հավաքել Նյու Յորքի տոմս գնելու համար նախատեսված իրենց խնայատուփում: Փորձենք մտքով տեղափոխվել այդ քաղաք: Փակում ենք աչքերը…

Արդեն Նյու Յորքում ես 

Լույսեր, հազարավոր երկնաքարեր, գովազդային բիլբոարդներ, դեղին տաքսիներ, արագ քայլող մոտավորապես 8 մլն մարդ… լավ՝ 4 մլն, մյուս 4մլն-ն արդեն տանը կլինեն կամ զբաղված այլ գործերով:  Փորձում ես անցնել երկու գեղեցիկ տղամարդկանց կամ կանանց միջով, նրանցից մեկը ժպտում է քեզ, լավագույն դեպքում՝ աչքով անում: Անցնում ես Բրոուդվեյը, Թայմզ հրապարակը, Ազատության արձանը, Մեդիսոն պողոտայի շքեղ խանութները… մի խոսքով այն բոլոր վայրերը որոնց մասին հազարավոր անգամներ արդեն խոսվել է: Հետևաբար պիտի ավելի հետաքրքիր բաներ փնտրես:

Կարող ես այցելել քաղաքապետարանի գնացքի կայարան, որը՝ կառուցվելով 1904թ.-ին, վաղուց արդեն չի օգտագործվում: Այն գեղեցիկ է ու լուսավորված ջահերով: Այժմ այստեղ միայն զբոսաշրջիկներ են գալիս, այն էլ՝  նախապես գրանցվելուց հետո:

Հաջորդ հետաքրքիր կանգառդ կարող է լինել «Երազանքների տունը»: Այս վայրը ստեղծել են Լամոնտ Յանգն ու իր կինը՝ Մարիան Զազիլան 1993թ.-ին: Նրանք միավորել են լույսն ու ձայնը, և միայն այս երկու տարրերի միջոցով ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր շարժումդ միանգամայն այլ ձայն կունենա:

«Էվոլուցիա- բնության խանութ» նույնպես կարող ես այցելել: Այստեղ պարտադիր չէ ինչ-որ բան գնել, կարող ես ուղղակի հիանալ ԱՄՆ-ին բնորոշ բնական իրերով ու հարցեր տալ. գիտակ աշխատողները քեզ անպայման կօգնեն ու կպատասխանեն հարցերիդ:

«Առեղծվածային» անունը կրող խանութը կարող է լինել հերթական վայրը, որտեղից չես ցանկանա դուրս գալ: Այս փոքրիկ գրախանութում կարող ես գտնել ցանկացած գիրք, որ փնտրում ես: Գուցե բախտդ բերի ու նաև սեր գտնես… դե այն գեղեցիկ պատմություների պես:

Գրքասերների համար Նյու Յորքը կարող  է դրախտ թվալ: Բացի տասնյակ մեծ գրախանութներից այս քաղաքում կարող ես գտնել նաև «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի գեղեցիկ «վիզուալը»՝

Երաժշտասերները Նյու Յորքի ամեն փողոցում տարբեր մշակույթների պատկանող երաժշտությունը լսելուց բացի հնարավորություն ունեն այցելել քաղաքի բազմաթիվ երաժշտական խանութներից ցանկացածը: Մենք խորհուրդ ենք տալիս “Generation records”-ը՝

Արդեն 30 տարի է Հարլեմ դպրոցի բակը թանգարան է փողոցային արվեստի համար: Հմուտ արվեստագետներն իրենց գեղեցիկ աշխատանքներով թանգարան են ստեղծել Նյու Յորքի բաց երկնքի տակ: Քայլերդ քեզ հենց այստեղ կբերեն: Կփակես աչքերդ: Մատներով կզգաս գույները, արվեստը, արտիստի ձեռքի շարժումները պատկերն անելիս: Կբացես աչքերդ… Հայաստանում ես:

 


Վայրեր, որտեղ եղել են հայտնի գրական հերոսները, իսկ այսօր կարող ես գնալ նաև դու

PLI.Ē ֆոտոնախագիծ. թղթե շորերով պարողները

Հայաստանը հայտնվել է «50 լավագույն վայրերը 2019-ին այցելելու համար» ցանկում

Սթենլի Կուբրիկի գտնված սցենարը վաճառվելու է

«Բիլբաոյի էֆֆեկտ» կամ արվեստը տնտեսության լոկոմոտիվ

Եվրոպայի ամենագեղեցիկ համալսարանները

10 ամենագեղեցիկ աշտարակներն ամբողջ աշխարհից

TripAdvisor-ը հրապարակել է աշխարհի լավագույն թանգարանների ցանկը

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [26]

Հրապարակվել է աշխարհի ամենագեղեցիկ երկրների ցանկը

Ռիհաննան կներկայացնի ներքնազգեստի իր նոր հավաքածուն

Airbnb ծառայության առաջարկը ռոմանտիկներին

Արվեստը քո սմարթֆոնում

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [21]

Միայնությունն 8մլն բնակիչ ունեցող Նյու Յորքում. Ֆոտոշարք

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [20]