Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Նյու Յորքի ամենահայտնի թանգարաններից մեկը՝ Մետրոպոլիտեն թանգարանը (անգլ.՝ The Metropolitan Museum of Art), պատրաստվում է հայկական առաջին խոշոր ցուցահանդեսին, որի նպատակն է ցույց տալ հայերի մշակութային կյանքը տարբեր ժամանակաշրջաններում ու վայրերում. այս մասին հայտնում է թանգարանի պաշտոնական կայքը:
Թանգարանի պաշտոնական կայքում նշվում է նաև, որ այսպիսով մարդիկ կկարողանան ավելի լավ ծանոթանալ առաջին քրիստոնեական երկրի արվեստին: Կցուցադրվի 140 իր՝ այդ թվում նաև թանկարժեք մագաղաթներ, յուրօրինակ կտորեղեն, խաչքարեր, կահույք, եկեղեցիների մոդելներ և հրատարակված գրքեր: Այս ամենը Նյու Յորք է հասել Էջմիածնի Մայր տաճարից, Մատենադարանից, Հայաստանի պատմության թանգարանից, Երուսաղեմի Սրբոց Յակովբեանց Վանք Հայոց գլխավոր հայկական եկեղեցուց և այլ վայրերից: Ցուցադրվող իրերից գրեթե բոլորն ԱՄՆ-ում կլինեն առաջին անգամ:
Նշենք՝ «Հայաստան»/«Armenia» ցուցահանդեսը բաց կլինի սեպտեմբերի 22-ից մինչև 2019թ.-ի հունվարի 13-ը:
Վիդեո
Ֆոտո