fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Նյու Յորքում անհավանական գնով վաճառվել է Ֆրիդայի կտավներից մեկը

Ինչպես հայտնում է Christie’s աճուրդային տան կայքը՝ հանրահայտ մեքսիկացի գեղանկարչուհի Ֆրիդա Կալոյի կտավը՝ «Սպիտակ զգեստով կնոջ դիմանկարը», վաճառվել է Նյու-Յորքում 5,8 միլիոն դոլարով:

Այս կտավն համարվում է գեղանկարչուհու երկրորդ ամենաթանկ աշխատանքն, որը ստեղծվել է 1929 թվականին: Երկար ժամանակ մասնագետները կարծում էին, որ կտավում պատկերված է նկարչուհու ամերկիացի ընկերուհի Դորաթի Բրաուն Ֆոքսը, բայց նոր հետազոտություններն հաստատում են, որ կտավում Ֆրիդայի բնորդուհին նրա դպրոցական ընկերուհին ՝ Ռուսաստանից գաղթական Էլենա Բոդերն է, որը եղել է Ֆրիդայի մտերիմ ընկերուհին ամբողջ կյանքի ընթացքում:

Կտավն ավարտելուց հետո Ֆրիդան այն նվիրել է լուսանկարիչ Լոլա Ալվարես Բրավոյին: Իսկ վերջինս այն պահել է անձնական հավաքածույում:

Ֆրիդան Կալոն  (1907-1954) իր 47 տարվա կյանքի ընթացքում նկարել է 100-ից ավել կտավ, որոնք ոմանք դասում են միամիտ արվեստի շարքին, ոմանք՝ ֆոլկ-արվեստի, իսկ երրորդները՝ սյուռեալիզմի: Նրա կտավները պահպանվում են աշխարհի տարբեր երկրների թանգարաններում և անձնական հավաքածուներում: Բայց Ֆրիդային նվիրված ցուցանադեսներն, ավաղ, քիչ են տեղի ունենում, քանի որ միշտ ուղեկցվում են սկանդալով:


Աղասի Այվազյան. գրականություն և ոչ միայն

Իմպրեսիոնիզմն ազգային գեղանկարչության մեջ [Եղիշե Թադևոսյան]

Ամրիտա Շեր-Գիլ կամ հնդկուհի Ֆրիդա Կալոն

Մանուելա Ադրեանի [հեքիաթներ նկարազարդող փերին]

Ֆրիդա Կալոյի՝ կյանքի վերջին տարիներին արված բացառիկ լուսանկարները

Գտնվել է Ֆրիդա Կալոյի առաջին հնարավոր ձայնագրությունը

Barbie-ն հայտնի կանանց տեսքով տիկնիկներ է թողարկել

Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ Արշակ Սարգսյանը մասնակցում է Պրահայի 14-րդ Քվադրինալեին

Վենետիկում ցուցադրվում են Արշիլ Գորկու աշխատանքները

Կվաճառվեն Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի արխիվային լուսանկարները

Երիտասարդ Ֆրիդա Կալոյի քիչ հայտնի լուսանկարները

Ֆրիդա Կալո՝ «Երկու Ֆրիդաները». Իրական ու երևակայական Ֆրիդաները

Ֆրիդայի սիրային նամակները Դիեգո Ռիվերային

Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]

Մարկ Շագալ. նկարիչ, որ կարողանում էր սիրել

Կլոդ Մոնե [նկարիչ այգեպան]