Նյու Յորքում կցուցադրվեն Արա Գյուլերի լուսանկարները - VNews

Նյու Յորքում կցուցադրվեն Արա Գյուլերի լուսանկարները

Նյու Յորքում մոտակա օրերս  տեղի կունենա հայկական ծագմամբ թուրք լուսանկարիչ Արա Գյուլերի լուսնկարների ցուցահանդեսն, որն իրականացվել է Թուրքիայի նախագահի և Արա Գյուլերի թանգարանի համագործակցության շրջանակների շնորհիվ: Լուսանկարչական  արվեստի ամերիկաբնակ սիրահարների համար տեղեկացնենք, որ ցուցահանդեսը բաց կլինի արդեն սեպտեմբերի 23-ից և կտևի մինչև հոկտեմբերի 4-ը: Ցուցահանդեսին կներկայացվեն Արա Գյուլերի՝ 1950-ական թվականներին արված աշխատանքներն, իսկ առանձին ցուցանմուշներով հանդես կգան Սալվադոր Դալիի, Սոֆի Լորենի, Դասթին Հոֆմանի, Ֆեդերիկո Ֆելինիի, Պաբլո Պիկասոյի և Բրիջիթ Բորդոյի լուսանկարները:

Այս հրաշալի միջոցառման շրջանակներում տեղի կունենա հանդիպում-զրույց, որը կկրի «Միջազգային երկխոսություն Արա Գյուլերի միջոցով» խորագիրը:

Նյույորքյան ցուցադրությունից հետո Արա Գյուլերի լուսանկարները կցուցադրվեն նաև  Հռոմում և Սոմալիում տեղակայված Թուրքիայի դեսպանատներում:

Հիշեցնենք, որ նմանատիպ ցուցադրություններ տեղի են ունեցել նաև Լոնդոնում, Փարիզում և Ճապոնիայում, որտեղ համաշխարհային առաջատար լրատվամիջոցներն՝ ինչպիսիք են The Times-ը, The Daily Mail-ն ու Le Figaro-ն  լուսաբաբանել են այս իրադարձությունը: