Նիքոլաս Քեյջը պատմում է՝ ինքն է համոզել Ջոնի Դեփին դերասան դառնալ - VNews

Նիքոլաս Քեյջը պատմում է՝ ինքն է համոզել Ջոնի Դեփին դերասան դառնալ

Նիքոլաս Քեյջը «The New York Times» ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ ինքն է Ջոնի Դեփին համոզել դառնալ դերասան:

55-ամյա դերասանը պատմել է, որ նրանց խոսակցությունը տեղի է ունեցել 1980-ականների այն շրջանում, երբ Դեփը վարձակալում էր իր բնակարանը:

«Մենք լավ ընկերներ էինք ու միասին Մոնոպոլյա խաղն էինք խաղում: Նա հաղթել էր ու այդ պահին, երբ նայում էի նրան, հարցրի՝ ինչո՞ւ չի ուզում փորձել իրեն դերասանական ասպարեզում: Այն ժամանակ նա ուզում էր երաժիշտ դառնալ ու ասաց, որ չի կարող դեր խաղալ: Ասացի, որ բավականին լավ էլ կարող է: Նրան ուղարկեցի իմ գործակալի մոտ, որն ուղարկեց նրան իր առաջին քասթինգին, ինչը դարձավ նրա առաջին դերը «A Nightmare on Elm Street»/«Մղձավանջ Էլմ Փողոցի վրա» ֆիլմում: Մի գիշերում հրաշքներ չեն լինում, բայց նրա մոտ հենց այդպես էլ եղավ»,- պատմել է Նիքոլաս Քեյջը:

Ջոնի Դեփն այնուհետ դեր ստացավ 1984թ.-ին թողարկված «21 Jump Street»/«Ջամփ սթրիթ 21» սերիալում, որը որոշեց նրա ճակատագիրը ֆիլմաշխարհում՝ օգնելով նրան դառնալ բոլոր ժամանակների ամենահայտնի դերասաններից մեկը:

Հիշեցնենք՝ հակառակ Նիքոլաս Քեյջի պատմածի, կա նաև մեկ այլ տեսակետ կապված Ջոնի Դեփի դերասանական կարիերայի սկզբի հետ: Ասում են Դեփը դերասան է դարձել շատ պատահաբար: Ըստ այդ պատմությանը Ջոնի Դեփին առաջին անգամ դեր են առաջարկել իր ընկերոջ հետ քասթինգի գնալու ժամանակ: Ջեքի Էրլ Հեյլին Ջոնի Դեփի հետ գնացել էր «A Nightmare on Elm Street» ֆիլմի քասթինգին մասնակցելու համար: Դեփը պլաններ չուներ այդ օրն ու ուղղակի ընկերակցում էր ընկերոջը: Հեյլին չստացավ դերը, սակայն ռեժիսոր Ուես Քրավենը նկատեց Դեփին ու խնդրեց, որ մասնակցի քասթինգին: Ասում են՝ ապագա Ջեք Ճնճղուկն այսպես է 1984թ.-ին ստացել իր առաջին դերը: 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Հինն ու նորը. ինչպիսին են հայտնի րիմեյքների օրիգինալ տարբերակները

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Ջոնի Դեփը նոր մանրամասներ է ներկայացրել Էմբեր Հըրդի կողմից բռնության ենթարկվելու մասին

Ֆիլմեր, որոնք կապշեցնեն իրենց գեղեցկությամբ [մաս 2]

Այն, ինչ գուցե չգիտեք Քիրա Նայթլիի մասին

Դամբլդորն ու Գրինդելուոլդը սիրեկաններ են եղել. հայտարարում է Ջոան Ռոուլինգը

Ջոնի Դեփը դատի է տվել նախկին կնոջը

Ջոնի Դեփը նոր ֆիլմում հայտնի լուսանկարիչ է

Հայտնի մարդիկ, որոնց իրական անունները միանգամայն այլ են

Հայտնի դերասաններն ու նրանց դուբլյորները

«Ոսկե ազնվամորի 2019»-ի մասնակիցները

Dior-ի դեմք դարձած 5 հայտնի աստղերը

Ջոնի Դեփին, Բրեդ Փիթին լուսանկարած Մերի Էլլեն Մարքի արխիվը

5 բան, որ պետք է իմանալ նախքան «Ֆանտաստիկ գազանները 2»-ը դիտելը (Առանց սփոյլերների)

Ջոնի Դեփն այլևս հանդես չի գա Կապիտան Ջեք Ճնճղուկի դերում