Նիկոլաս Սփարքսն ասում է... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Նիկոլաս Սփարքսն ասում է…

  • Սերը նման է քամու, մենք չենք տեսնում այն, բայց զգում ենք: 

 

  • Եթե դու թռչուն ես, ուրեմն ես էլ եմ թռչուն… 

 

  • Հեշտ չի լինելու, հակառակը՝ իսկապես դժվար է լինելու և մենք ստիպված ենք լինելու ամեն օր աշխատել ինքներս մեզ վրա, բայց ես ուզում եմ անել դա, քանի որ ուզում քեզ հավերժ, ամեն օր կողքիս տեսնել՝ քո բոլոր թերություններով: Ես ու դու՝ ընդմիշտ

 

  • Երբ մտածում ես, որ դրանից վատ էլ ոչինչ չի կարող պատահել քեզ, պատահում է, և երբ կարծում ես, որ լավ բաներ քեզ հետ տեղի չեն ունենում՝ պատահում են: 

 

  • Չես կարող կյանքդ այլ մարդկանց համար ապրել: Պետք է անես այն, ինչ ճիշտ ես գտնում, նույնիսկ երբ այդ քայլով կարող ես ցավեցնել այն մարդկանց, ում սիրում ես: 

 

  • Դու միշտ եղել ես ու դեռ կաս իմ երազանքը

 

  • Ես սիրում եմ քեզ: Քո շնորհիվ եմ այսօր այն, ինչ կամ: Դու այն բոլոր պատճառներն ու բոլոր հույսերն ես, որ երբևէ ունեցել եմ: Ինչ էլ, որ լինի ապագայում, միասին անցկացրած մեր ամեն օրն իմ կյանքի ամենհիանալի օրն է: 

 

  • Երբ դժվարությունների ես հանդիպում կյանքում, նայիր քեզ շրջապատող մարդկանց ու կգիտակցես, որ յուրաքանչյուրն, ում տեսնում ես, նույնպես դժվարությունների միջով է անցնում և նրանց համար էլ է այնքան դժվար, որքան քեզ համար: 

 

  • Ես քեզ սիրում եմ երկնքում եղած աստղերից ու ծովում եղած ձկներից էլ շատ:

 

  •  Սերը չի փոխվում, փոխվում են մարդիկ ու իրավիճակները

 

  • Միշտ էլ ընտրության հնարավորություն կա, ուղղակի որոշ մարդիկ սխալ ընտրություն են կատարում:

 

  • Երբ նայում եմ հայելու մեջ, գիտակցում եմ, որ նայում եմ մեկին, որը վստահ չէ, որ ընդհանրապես արժանի է սիրո:

 

  • Որոշ բաներ ավելի լավ է գաղտնի պահել: 

 

  • Երբեմն ստիպված ես լինում հեռանալ այն մարդկանցից, ում սիրում ես, սակայն դա չի նշանակում, որ սկսում ես ավելի քիչ սիրել նրանց: Ընդհակառակը՝ երբեմն ավելի շատ ես սկսում սիրել: 

 

  • Դու պատասխանն ես իմ բոլոր աղոթքների: Դու երգ ես, երազ, շշուկ ու չգիտեմ, ինչպե՞ս եմ կարողացել այսքան ժամանակ ապրել առանց քեզ: 

 

  • Որքան մեծ է սերը, այնքան մեծ է ողբերգությունը դրա ավարտից հետո: 

 

  • Հեռավորության ամենավախեցնող կողմն այն է, որ չգիտես՝ կկարոտե՞ն քեզ, թե՞ կմոռանան: 

 

  • Նա սովորական մարդ էր մի աշխարհում, որը սիրում էր արտասովոր մարդկանց: 

 

  • Իրական սիրո համար, որքա՞ն հեռու պետք է գնալ: 

 


Սիմեոն Աֆոնացին ասում է….

Կյանքն ըստ Կաֆկայի

Մեջբերումներ և ճշմարտություններ երեխաների մասին [բոլորիս մասին]

Սարոյանական հայրենիք. մեջբերումներ

Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Վանո Սիրադեղյանի կծուլեզու ներկայությունը. մեջբերումներ

Quiz. Հայ կինոն ասում է…

Փոքրիկ իշխանի մտքերը [աշխարհի ամենաբարի փիլիսոփան]

Օշոն սիրո մասին [5 միտք]

Արամ Պաչյանն ասում է…

Հանճարեղները սիրո մասին…

Ճապոնական իմաստություններ․․․

Ակսել Բակունցն ասել է․․․

«Ուրախ ավտոբուսն» ասում է…

Օշոն ասել է․․․

Ջ.Ռ.Ռ Թոլքինն ասում է…