fbpx

Նիք Ջոնասը հանդիպում է Անժելա Սարաֆյանի հետ

Ամերիկյան կայքերը հայտնում են՝ երաժիշտ Նիք Ջոնասը հանդիպում է հոլիվուդյան հայ դերասանուհի Անժելա Սարաֆյանի հետ:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Նիքը նշել է, որ սիրում է ուժեղ ու խելացի կանանց, և ըստ USweekly-ի դերասանուհին համապատասխանում է հենց այդ չափանիշներին:

Չնայած նրանք բացահայտ չեն հանդիպում, բայց Նիքի մտերիմները նշում են, որ նա իսկապես տարված է Անժելա Սարաֆյանով: Նրանց հարաբերությունների մասին շշուկներ են սկսվել պտտվել դեռ փետրվարի 28-ից, երբ այս երկուսին նկատել են համբուրվելիս:

Աղբյուրները նշում են նաև, որ Նիք Ջոնասը սիրում է իրենից տարիքով մեծ կանանց, հետևաբար հնարավոր է, որ 25-ամյա երգիչն իսկապես հանդիպում է 34-ամյա Սարաֆյանի հետ:

Հիշեցնենք՝ Նիք Ջոնասը որոշ ժամանակ հանդիպել է նաև 38-ամյա Քեյթ Հադսոնի հետ: