Նիցշեն ասել է... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Նիցշեն ասել է…

  • Ինչ չի սպանում ինձ, դարձնում է  ավելի ուժեղ:

 

  • Աստված մեռած է. հիմա մենք ուզում ենք, որ ապրի գերմարդը:

 

  • Եթե որոշել եք գործել, փակե՛ք կասկածների դռները:

 

  • Ես կհավատայի միայն այն աստվածությանը, որը պարել կկարողանար:

 

  • Վստահությունը ճշմարտության համար ավելի վտանգավոր է, քան սուտը:

 

  • Իմ բաղձալի երազանքն է մի քանի նախադասությամբ ասել այն, ինչ ասելու համար մյուսները ամբողջական գիրք են գրում:

 

  • Մեր յուրաքանչյուր արարքը շարունակում է կառուցել մեր ես-ը:

 

  • Ես եկել եմ՝ օգնեմ ձեզ, իսկ դուք բողոքում եք, որ ձեզ հետ լաց չեմ լինում:

 

  • Սեփական անձի մասին խոսելը սեփական անձը թաքցնելու ևս մեկ միջոց է:

 

  • Երկու ճամփա կա տառապանքներից ազատվելու համար. արագ մահ և շարունակական սեր:

 

  • Տղամարդու երջանկությունը կոչվում է «ես ուզում եմ», կնոջ երջանկությունը կոչվում է «նա ուզում է»:

 

  • Անգամ Աստված դժոխք ունի. դա մարդկանց հանդեպ նրա սերն է:

 

  • Մայրությունը հարգանքի արժանի է: Հայրը միշտ միայն պատահականություն է:

 

  • Չափազանց միայնակ մարդու համար աղմուկն էլ է սփոփանք:

 

  • Անհնար է ազատ լինել այն բանից, ինչից փախչում ես:

 

  • Որքան երկար է մարդ լռում, այնքան ավելի տրամաբանված է նրա խոսքը դառնում: