Այն, ինչ ատում ես ինքդ քո մեջ, հավանաբար այն է, ինչի համար մարդիկ սիրում են քեզ:
Մոռացի՛ր անցյալը: Դու երբեք չես կարող կանխագուշակել, թե ապագան ինչպիսինը կլինի. դու պետք է ապրես ներկայով:
Անկախ նրանից, թե կյանքում ինչ կանես, երես չթեքե՛ս երազանքներիցդ:
Մեր բոլորի աշխատանքի մի մասն է կազմում մյուսների հետ կիսվել մեր գիտելիքներով, կիսվել այն ամենով, ինչը սովորեցինք կյանքի ընթացքում: Այսպես մենք կարող ենք մարդկանց փրկել միևնույն սխալները գործելուց, կամ էլ հույս ներշնչել:
Ես կարծում եմ, որ կյանքի փորձը շատ ավելի կարևոր է, քան այն ֆիլմը, որը նկարահանում ես:
Երբեմն մեր սխալները մեր ամենամեծ առավելություններն են: Մենք այնքան շատ բան ենք սովորում դրանցից (սխալներից): Այն ամենն, ինչը քեզ հետ տեղի է ունենում և դու կարծում ես, որ դա անհաջողություն է, պարզվում է, որ իրականում մեծ, շատ մեծ հնարավարություն է:
Չգիտեմ՝ ապագան ինձ համար ինչ է պատրաստել, բայց ես վստահ եմ, որ պոզիտիվ կլինեմ:
Ես փորձում եմ անել այնպես, որ վախը չկառավարի ինձ. հենց այսպես էլ ես ընտրություններ եմ կատարում:
Մի փոքր հեռավորություն պահելը լավ է: Եթե դու չափից շատ ես քննարկում սերդ, այդ քայլդ կարող է վնասել այն:
Ես կարծում եմ, որ ամենաբարդ բանն այն է, որ թույլ տաս, որ քեզ սիրեն, ստանաս սեր և գիտակցես, որ դու դրան արժանի ես: Սա բավականին մեծ պայքար է: Ես կարծում եմ՝ վերջերս թույլ եմ տալիս ինձ սիրված լինել:
Հաջողությունը գնահատելու համար դու պետք է անհաջողություններ էլ ունենաս:Դու պետք է ընդունես այն փաստը, որ սա ճանապարհ է, և այն միայն երեկվանից կամ վաղվա օրվանից կամ մյուս տարվանից կամ էլ մյուս տարուց չէ կախված:
Որպես կին, այսօր ես սիրում եմ կիսվել որոշ բաներով: Ես 20-ամյա ընկերուհիներ ունեմ, որոնց ասում եմ. «Հարցրո՛ւ ինձ, այն ինչ ցանկանում ես: Դու կարող ես դասեր քաղել իմ սխալներից, և դու կարող ես դասեր քաղել այն ամենից, ինչն ըստ քեզ ճիշտ եմ անում: Վեցրո՛ւ այն, ինչ կամենում ես և դարձրո՛ւ այն քոնը»:
Փոքր ժամանակ գրքերն իմ ամբողջ կյանքն էին: Դրանք սնում էին երևակայությունս, թույլ էին տալիս տեղափոխվել ուրիշ իրականություն: Շատ դեպքերում դա էր ինձ փրկում:
Ես միայն ցանկանում եմ չքննադատել և իրերը կարեկցանքով ցույց տալ:
Մայրս ասում էր, որ ես լարված երեխա եմ եղել, շատ զգայուն էի: Գուցե հենց դա օգնեց, որ էմոցիոնալ լինեմ: Ես մեծ մտածող եմ եղել: Ես գնահատում էի, վերլուծում, զգում, լալիս, քննարկում և զգայնանում էի:
Իմ ամբողջ կյանքում ցանկացել եմ անել այնպես, որ նա ինձանով հպարտանա: Այսօր էլ ես ցանկանում եմ անել այնպես, որ աղջիկս հպարտանա ինձանով:
Հոգուս խորքում ես անկախ եմ, մի փոքր ըմբոստ և բողոքական:
Այն հերոսուհիները, որոնց մարմնավորել եմ, դարձան իմ կյանքի մեծ սերերը:
Ես փնտրում եմ կերպարներ, որոնք ցույց են տալիս անկախ, իրազեկ կանանց, և նրանց, որոնք ազատ են իրենց սեփական որոշումների կայացման հարցում:
Միշտ հիշիր, որ աշխատանքի ուժը և ստեղծագործական ուժը կարող են փրկությունդ լինել: