Նիկոլ Փաշինյանը խոսել է Շառլ Ազնավուրի մասին - VNews

Նիկոլ Փաշինյանը խոսել է Շառլ Ազնավուրի մասին

000 uf95j 1 - Նիկոլ Փաշինյանը խոսել է Շառլ Ազնավուրի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հեռարձակմամբ խոսել է այսօր՝ հոկտեմբերի 1-ին մահացած ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին.

«Սիրելի հայրենակիցներ, ահավոր բոթ լսեցինք այսօր, կյանքի 94-րդ տարում մահացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Շառլ Ազնավուրը:  Դժվար է հավատալ, որ մարդը, որ պատմություն ու սեր է կերտել, որ անմնացորդ ծառայել է սեփական ժողովուրդներին, մարդ, որ ջերմացրել է հարյուր միլիոնավոր մարդկանց, այսօր այլևս մեզ հետ չէ: Սա իսապես ցավալի ու սգալի օր է մեր ժողովրդի ու երկրի պատմության համար: ՀՀ ու ՀՀ ժողովրդի անունից ցավակցում եմ Ֆրանսիային, Շառլ Ազնավուրի՝ ամբողջ աշխարհում ապրող երկրպագուներին ու ինչպես նաև մեզ՝ հայերիս: Սա մեծ կորուստ է Հայաստանի և Ֆրանսիայի, ինչպես նաև նրանց ժողովուրդների համար: Սա ուղղակի համամարդկային կորուստ է, որովհետև Շառլ Ազնավուրը մի մարդ էր, որը ստեղծել էր համամարդկային արժեքներ, որոնք երկար դարեր կուղեկցեն մարդկությանը դեպի սեր, դեպի համերաշխություն և կջերմացնեն նրանց հոգիները…» 

Նշենք նաև, որ այս պահին Շառլ Ազնավուրի անունը գտնվում է Twitter սոց. կայքի թրենդների առաջին հորիզոնականում:


ամեն ինչ Ազնավուրի մասին

Ազնավուր [ինքնակենսագրություն]

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

“The Swingles” վոկալ խումբը ելույթ կունենա Հայաստանում

Շառլ Ազնավուրին նվիրված ցուցահանդեսը բացահայտում է երգչին

Իվետա Մուկուչյանը Շառլ Ազնավուրի հայտնի երգի նոր տարբերակն է հրապարակել

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 12)

Ազնավուրի որդին կթողարկի հոր հետմահու երաժշտական ալբոմը

ՀՀ մշակույթի նախարարությունը բացասական կարծիք ունի «Զվարթնոց» օդանավակայանն Ազնավուրի անունով վերանվանելու մասին

Հանրային քննարում. «Զվարթնոց» օդանավակայանը՝ Շառլ Ազնավուրի անունով

10-րդ ամենամյա Լումիե կինոփառատոնը Լիոնում. Այնտեղ է մեր թղթակիցը

Նիկոլա Ազնավուրը՝ «Ազնավուր» հիմնադրամի մասին

Այսօր տեղի է ունենալու Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը

Ազնավուրի կյանքի գաղտնի էջերը, սերերը, կորուստներն ու գանձերը

Ֆրանսիայի ամենահայտնի հայերը

Ֆրանկոֆոնիայի կապակցությամբ 2 օր ոչ աշխատանքային կլինի