fbpx

Նիկոլ Փաշինյանն իր վեպում ասում է …

 

  • Ցույց մի՛ տվեք ինձ Հայաստանի ճանապարհը: Ես գնում եմ ի՛մ իմացած ճանապարհով, ես գնում եմ երկրի հակառակ կողմից:

 

  • Հայաստանն ինքը բույր ունի, ավելի ճիշտ` բույրեր: Երեք մեծ բույրերի համադրում է Հայաստանը, և փակ աչքերով ու ականջներով աշխարհը շրջելիս կարող ես ասել` հասա՞ր Հայաստան, թե ՞ դեռ ոչ:

 

  • Դուք տեսե՞լ եք, թե ինչ է տեղի ունենում, երբ բռնկվում է խաշամը: Հնարավոր չէ մարել այդ կրակը: Խաշամը երկար, շատ երկար կարող է մլլալ, անասելի երկար: Բայց երբեմն վերջնականորեն բռնկվելու համար նրան քամի է հարկավոր, մի թեթեւ քամի:

 

  • Չէ՞ որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ: Ճիշտ է, կա ավելի կարճ ճանապարհ, բայց ո՞վ կարող է պնդել, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է, ո՞վ կարող է պնդել:

 

  • Ո՞վ հայ ժողովուրդ, գիտե՞ս արդյոք, որ ազգային արժեքը ոչ միայն քո դզած-փչած պատմությունն է, այլև քո թթուն: Հայկական մոռացված և մոռացվող խոհանոցի ամենամեծ տեսականին կարելի է միայն «Թթու» ենթավերնագրի տակ գտնել:

 

  • Նավը ինձ հեռացնում էր Հայաստանից, բայց դա փախուստ չէր: Ես հեռանում էի Հայաստանից, բայց գնում էի Հայաստան: Չէ՞ որ Երկիրը կլոր է, և եթե աննահանջ շարունակես ճանապարհդ, կհասնես նույն քեզ սիրելի ու հարազատ տեղը:

 

  • Բայց միթե ես չեմ ճանաչում Ծովի երազանքը, միթե չգիտեմ նրա մասին ամեն ինչ, համարյա ամեն ինչ: Միթե ես այդ երազանքի իրագործմանը չեմ ծառայում:

 

  • [Երբ նա իմացավ, որ] ուզում եմ Հայաստան վերադառնալ, բայց երկրի հակառակ կողմից, շշմեց:

 

  • Խաղերում հաղթելու համար ժողովուրդները պետք է ընդամենը լավ խաղան, հասկանան խաղի իմաստն ու բովանդակությունը։

 

  • Հայաստանում, գիտե՞ք, սերն էլ բույր ունի. սերը բուրում է թարմ լավաշի մեջ փաթաթած տաք խորովածի պես:

 

  • Հասկանո՞ւմ ես, կռվելը ինքընպատակ չէ, խաղաղությունը նույնպես: Հաղթում է նա, ով կռվելու ժամանակը կարողանում է տարբերել հաշտվելու ժամանակից և կռվելու ժամանակի մեջ կռվում է, հաշտվելու ժամանակի մեջ՝ հաշտվում:

 

  • Այո, ախպերս, ես լրագրող եմ: Բայց զարմանալին այն է, որ ես սիրում եմ իմ այդ տխմար մասնագիտությունը, ես ինձ չեմ պատկերացնում առանց նրա: Ավելին, եթե ես լրագրող չդառնայի, չէի հանդիպի նրան, ում սիրում եմ: Ես չէի էլ կարող երազել անգամ, որ ինձ կվիճակվի այդպես սիրել:Եվ իմ կյանքը բոլորովին այլ կերպ կդասավորվեր, եթե ես լրագրող չդառնայի:

 

  • Դու ուզում ես իմանալ, թե որքան եմ քեզ սիրո՞ւմ: Կա՞ արդյոք Երևանի կրպակներում ֆլամենկոյի սկավառակ: Եթե դա իսկական ֆլամենկո է, գնիր այն, լսիր մենության մեջ և կհասկանաս, թե որքան եմ քեզ սիրում:

 

  • Ուղղակի դու պետք է ցանկանաս, շատ ցանկանաս վերադառնալ Երևան, Աստաֆյան փողոց, պիտի շատ ցանկանաս վերադառնալ` երկրի հակառակ կողմից:

 

  • Բայց ոչ ոք չի տեսնի մեր արցունքները. օգնության տագնապ չէ սա, այլ երջանկության գիտակցում:

 

  • Իսկ անձրևը, արդյո՞ք անձրևը հայրենիք ունի: Մի՞թե ինձ վրա քո ամպացած արցունքները չեն թափվում:  Դուրս եկ պատշգամբից, կանգնիր անձրևի տակ եւ ցողվիր իմ անձրևացած արցունքներով:

 

Կարդացեք նաև՝

Վանո Սիրադեղյանն ասում է …

Գարեգին Նժդեհն ասել է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Դալայ լաման ասում է…

Բուդդան ասել է…

Վիսոցկին ասել է…

Չե Գևարան ասել է…

Վիկտոր Ցոյն ասել է…

Օդրի Հեփբըրնն ասում է…

Անդրեյ Տարկովսկին ասել է…

Վան Գոգն իր նամակներում ասում է…

Ֆաինա Ռանևսկայան ասել է…

Սնուփ Դոգն ասում է…

Չարլզ Բուկովսկին ասել է…

Բուդդան ասել է…

Նելսոն Մանդելան ասել է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…

Մերիլին Մոնրոն ասում է…

Վիսոցկին ասել է…

 


Վիկտոր Համբարձումյանն ասել է…

Ֆրեյդն ասել է [2]

Վանգան ասել է…

Բժիշկ Հաուսն ասում է…

Ֆրեդի Մերկուրին ասել է…

Վուդի Ալենն ասում է . . .

Զորավար Անդրանիկն ասել է…

Մեր մեղքը. ազգային – արդյունավետ կառավարում

«Ցասման ողկույզները» գիրքը ասում է…

Պաբլո Պիկասոն ասել է . . .

«Ֆարենհայթ 451»-ը ասում է…

Դեյլ Քարնեգին ասել է . . .

«ԶՐՈՒՅՑՆԵՐ ԿԱՖԿԱՅԻ ՀԵՏ. ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԵՒ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ» գիրքն ասում է…

Ռիչարդ Բախն ասում է . . .

«Եվ արձագանքեցին լեռները» ասում է…

Ժյուլ Վեռնն ասել է…