Նիքոլ Քիդմանի մասնակցությամբ 5 ֆիլմ - VNews

Նիքոլ Քիդմանի մասնակցությամբ 5 ֆիլմ

Շնչի՛ր ու մի’ փորձիր անթերի լինել

Գրավիչ ու տաղանդավոր, ինքնատիպ ու «անթերիին» չձգտող, բայց անթերի իր տեսակի մեջ. Նիքոլ Քիդմանն այսօր նշում է իր 51 ամյակը: Քիդմանը ծնվել է Հոնոլուլույում` ԱՄՆ, մանկուց զբաղվել բալետով, երաժշտությամբ ու դերասանությամբ:

Դերասանուհու ծննդյան կապակցությամբ VNews-ը ձեզ է ներկայացնում նրա 5 լավագույն ֆիլմերը, որոնք, եթե արդեն տեսել եք, կարող եք նորից վայելել, եթե չեք տեսել՝ ձեզ հաճելի դիտում:

 Բանկոկ Հիլթոն/Bangkok Hilton, 1989

1989 թ. էկրաններ է բարձրանում Քեն Քեմերոնի «Բանկոկ Հիլթոն» 270 ր. տևողությամբ մինի-սերիալը: Դերասանական կազմը՝ Նիքոլ Քիդման, Հյուգո Ուիվինգ, Դենհոլմ Էլիոթ:
Յուրօրինակ ու դինամիկ սցենարի ու լավ դերասանական խաղի շնորհիվ այն սիրվեց շատերի կողմից: Սերիալը պատմում է ավստրալացի Քեթրին Սթենթոնի մասին, ով փնտրում է հորը: Ճանապարհին նա անցնում է Թաիլանդով և, կարելի է վստահությամբ ասել, դժբախտաբար ծանոթանում մի լուսանկարչի հետ, ով աղջկան համոզում է ուղեբեռի կեսը վերցնել իր վրա: Սա իրականում թակարդ էր. ուղեբեռում մեծ քանակությամբ թմրադեղեր կային: Աղջկա բախտը չի բերում. նրան  ձերբակալում են: Աղջիկը հայտնվում է բանտում, ուր տիրում են դաժան ու անմարդկային պայմանները: Այժմ նրա ճակատագիրը փաստաբանի ձեռքերում է, ով աղջկան փորձում է կյանքի գնով փրկել բանտից: Ո՞վ է այդ մարդը, ու ի՞նչ է նա թաքցնում:

Լայն փակված աչքերով/ Eyes Wide Shut, 1999

1999 թ. Նիքոլը գլխավոր դերով հանդես եկավ Սթենլի Կուբրիկի «Լայն փակված աչքերով» ֆիլմում՝ Թոմ Քրուզի հետ: Ֆիլմը էկրանավորվել է Արթուր Շնիցլերի «Երազների մասին նովել» գրքի հիման վրա:
Ֆիլմը պատմում է Բիլ ու Ալիս Հարֆորդ ամուսնական զույգի մասին, որն առաջին հայացքից իդեալական է թվում, բայց յուրաքանչյուր ընտանիք ժամանակ առ ժամանակ ճգնաժամեր է ունենում, և ամեն անգամ թվում է, թե դա վերջն է: Ամուսինների կարծիքով անկեղծությունը կփրկի իրենց ընտանիքը; Արդյո՞ք այդպես է:
Նկարահանումների ընթացքում Քիդման-Քրուզ զույգը շատ ժամանակ ստիպված եղավ մերկ անցկացնել: Նրանք ջանք ու եռանդ չէին խնայում, որ հնարավորինս համոզիչ լինեն թե՛ սերը, թե՛ ճգնաժամը խաղալիս: Իրական կյանքում էլ նրանք չկարողացան իրենց միությունը փրկել. նկարահանումների ավարտից հետո զույգը մեկընդմիշտ բաժանվեց:

Մուլեն Ռուժ/Moulin Rouge!, 2001

Նիքոլ Քիդմանի մյուս գեղեցիկ ու գունեղ դերը՝ կուրտիզանուհի Սատինի դերն էր: Այստեղ Նիքոլի հետ գլխավոր դերով հանդես է եկել դերասան Էվան Մաքգրեգորը:
1899թ., Մուլեն Ռուժ հասարակաց տուն. գեղեցկություն, գույներ, ցանկություններ, անսանձ կիրք, այստեղ ոչինչ արգելված չէ, այստեղ իշխում  է սերն ու ազատությունը, սա վայր է, որտեղ կատագերգությունը միաձուլվում է դրամայի հետ:
Գեղեցիկ Սատինը հասցրել է հազարավոր տղամարդկանց սրտեր գերել: Այժմ նրա սրտի համար պայքարում են աղքատ գրող Քրիստիանն ու հարուստ դուքսը, որ կարող է նրան ամբողջ աշխարհը նվիրել: Ի՞նչն է կարևոր գեղեցկուհու համար:

Ցուրտ լեռը/ Cold Mountain, 2003

«Եթե ատելությունը տղամարդկանց տանում է դեպի պատերազմ, ապա սերը պետք է նրանց տուն ուղեկցի»:

2003թ. Նիքոլը նկարահանվում է Էնթընի Մինգելայի «Ցուրտ լեռը» ֆիլմում՝ Ռենե Զելվեգերի ու Ջուդ Լոույի հետ: Ֆիլմի գլխավոր դերասանուհու համար դիտարկվում էին Ջուլիա Ռոբերթսն ու Քեյթ Բլանշեթը, բայց վերջում այն առաջարկեցին Քիդմանին:
Ֆիլմը պատմում է ամերիկյան քաղաքացիական պատերազմի մասին: Ինման անունով ամերիկացին փորձում է սիրելիի՝ Ադայի մոտ վերադառնալ: Ադան իր հերթին փորձում է ամեն կերպ  ողջ մնալ այդ մռայլ պայմաններում: Նրան օգնության է գալիս անտուն Ռուբին:

Դոգվիլ/Dogville, 2003

2003 թ. Նիքոլը էկրաններին է հայտնվում Լարս ֆոն Թրիերի աղմկահարույց «Դոգվիլ» թրիլլերով: Ֆիլմի դերասանական կազմը ուժեղ էր, մտահաղացումն ու սցենարը՝ առավել ևս: Նիքոլի հետ ֆիլմում նկարահանվեցին Փոլ Բետանին, Հարիեթ Անդերսոնը, Բեն Գազարան, Սթելան Սկարսգարդը և այլք:
Իրադարձությունները տեղի են ունենում 1930–ականներին: Փախուստի մեջ գտնվող Գրեյսը թաքնվում է Դոգվիլ քաղաքում: Քաղաքի բնակիչները  նրան լավ էն ընդունում ու համաձայնվում են ապաստան տան, եթե Գրեյսը նրանց օգնի կենցաղային հարցերում, բայց ամեն ինչն իր գինն ունի: Ժամանակի հետ մարդկանց ցանկությունները հատում են թույլատրելիության սահմանները… Բայց ոչ ոք չգիտի, թե  ինչի է ընդունակ այս՝ առաջին հայացքից անպաշտպան կինը:


Ինչպիսի՞ն էր Ջուդ Լոուն՝ «The Young Pope»-ից առաջ

Հինն ու նորը. ինչպիսին են հայտնի րիմեյքների օրիգինալ տարբերակները

Շերի տղամարդիկ. Էրիկ Քլեփթոնից մինչև Թոմ Քրուզ

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

2019-ի աշխարհի ամենաշատ վարձատրվող դերասանուհիներն ըստ Forbes-ի

Young Pop-ից New Pop [2-րդ եթերաշրջանի թրեյլերը, փոփոխված կազմն ու անվանումը]

Ինչո՞ւ էր Սթիվեն Քինգն ատում Սթենլի Կուբրիկի՝ «The Shining»-ի էկրանավորումը

Ահա թե ինչու մեզանից յուրաքանչյուրը պետք է դիտի «Չեռնոբիլ» մինի-սերիալը…

Հայտնիների՝ 90-ականներին արված լուսանկարները

Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին

Ջուդ Լոուն ամուսնացել է

Ջեք Նիկոլսոնի մասնակցությամբ լավագույն 5 ֆիլմերը

Բրունո Գանցի լավագույն 5 ֆիլմերը

Դամբլդորն ու Գրինդելուոլդը սիրեկաններ են եղել. հայտարարում է Ջոան Ռոուլինգը

Այն, ինչ պետք է իմանալ Ռամի Մալեքի սիրելիի՝ Լյուսի Բոյնթոնի մասին