Նկարիչն իր կտավները Ֆրանսիայի փողոցներում է ցուցադրում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Նկարիչն իր կտավները Ֆրանսիայի փողոցներում է ցուցադրում

Arts in the City կայքը գրում է՝ հունվար ամսից սկսած նկարիչ Ֆրանցիսկոս Էսուս Կալյուն իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցերում։ Նա իր՝ վառ գույներով, պարզունակ մոնումենտալ կտավներից մեկը ցուցադրում է Փարիզի ամենահայտնի հուշարձանների  և զբոսաշրջային այլ վայրերում։

Իսկ ի՞նչ է անում հետո

Նկարիչը նստում է մի աթոռակի վրա, իր կողքին դնում ‹‹Ցուցադրեք ինձ›› գրությամբ վահանակ և ուղղակի սպասում։ Թվում է՝ հաղորդակցության հրաշալի միջոց է։

Իրականում «Վաղաժամ մեծացած երեխա» կեղծանվամբ Ֆրանցիսը այս կերպ փորձում է պատկերասրահում ցուցադրվելու հնարավորություն ձեռք բերել։ «Վաղաժամ մեծացած երեխան», սակայն, ամբողջությամբ նորեկ չէ այս ոլորտում։ 29 տարեկան արտիստը 2018 թվականին Դաքարում անցկացված ցուցահանդեսում արդեն իսկ ցուցադրել է իր կտավները ։

Այսպիսով, ո՞ր պատկերասրահը իր հովանու տակ կառնի ճարպիկ ու հնարամիտ այս նկարչին։

Նշենք նաև՝ վերջերս Ֆրանցիսը ժամանակավոր ցուցադրություն է ունեցել նաև Փարիզում՝ օդապարիկի մեջ։ Երազանքը կարելի է իրականացված համարել:

Նյութը պատրաստեց՝ Տաթև Մանուկյան 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Ալֆոնս Դոդեն ասել է…

Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

ֆրիդա Կալոյի առցանց ցուցահանդեսի մասին

Հերթը հասավ Լազուրե ափին…

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Ստենդալ

Գրքի ձեռագործ արվեստ

Ֆրանսիական երկնքի «փոքրիկ ճնճղուկը».

Ռեմբրանտ. հանճարի կործանումը

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Լեոնարդո դա Վինչիի նոր նկար է բացահայտվել նրա մեկ այլ հայտնի նկարի տակ

Երևանը CNN-ի «Քիչ զբոսաշրջիկներ ունեցող եվրոպական 20 գեղեցիկ քաղաքները» ցանկում է

Նկարներ, որ ամենահայտնի ռեժիսորներին են ոգեշնչել

«Reign»-ը ասում է…

Եթե հայտնի բրենդները անիմե-կերպարներ լինեին