-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երևանյան տրանսպորտը կարող է դառնալ բազմահատոր վեպերի, բազմասերիանոց ֆիլմերի և… նկարչական շարքերի թեմա: Այն, ինչ հնարավոր է տեսնել և զգալ տրանսպորտի մեջ, կարող է լուրջ արվեստ դառնալ. այս կարծիքին է նկարիչ Արթուր Հովհաննիսյանը: Նա իր կտավներում արձանագրել է տրանսպորտային միջոցների ողջ դրաման ու գեղագիտական տգեղ-գեղեցկությունը։
Տրանսպորտի թեման ինձ վաղուց է գրավել։ Դրան լրջորեն անդրադարձել եմ դեռևս 2010-ականների սկզբից։ Առաջին անդրադարձս վերաբերում էր մետրոյի թեմային։ Ինչից էլ ստեղծվեց մի ծավալուն շարք։ Ինձ հետաքրքիր էին մարդկային կերպարներն իրենց առանձնահատկություններով, բնավորություններով, տրամադրություններով, իրենց ստատիկայով, ինչպես նաև դինամիկ շարժով։ Եվ այս ամենը մետրոյի խորհրդավոր ու հետաքրքիր միջավայրում…
Արթուր Հովհաննիսյան
Ավելի ուշ ինձ գրավեցին վերգետնյա և ստորգետնյա շարժակազմերն իրենց զանազան ձևերով և գունային լուծումներով։ Պետք է ասեմ, որ հաճախ է պատահում երբ այս կամ այն երևույթը դիտարկում ենք զուտ իրենց ֆունկցիոնալ և սոցիալական նշանակության կոնտեքստում՝ փոխարենը անտեսելով վերջիններիս գեղագիտական նշանակությունը։ Ես, ունենալով այս մտայնությունը և շուրջ երկու տարի առաջ պատրաստած նախնական փնտրումներ ու էսքիզներ, իբրև գեղանկարիչ մի պահ անտեսեցի տրանսպորտի առօրեական դերը և դիտարկել վերջիններս իբրև նկարչական հետաարքիր, երբեմն վերացարկված ծավալներ և գունային տարածություններ, որոնք զերծ կլինեն մարդու ուղղակի ներկայությունից։ Միևնույն ժամանակ գիտակցելով, որ իմ կողմից առաջադրած նկարչական այս պատկերները անուղղակի կերպով ունենալու են նաև սոցիալական նշանակություն։
Արթուր Հովհաննիսյան
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո