Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում այս տարի չի լինի - VNews

Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում այս տարի չի լինի

ննն - Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում այս տարի չի լինի

Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում տրվում է 1901-ից, 114 գրող արդեն արժանացել է այս հեղինակավոր մրցանակին, և միայն մեկ անգամ՝ 1943-ին, համաշխարհային պատերազմի պատճառով մրցանակաբաշխություն չի կայացել: 8 000 000 շվեդական կրոն (մոտավորապես 777 000 եվրո) այս տարի ոչ ոք չի ստանա այն պարզ պատճառով, որ գրեթե մարդ չկա ակադեմիայում, որ կկարողանա ընտրել հաղթողնին՝ այս տարվա արժանիին:

Այս տարի Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում չի լինելու սեքս սկանդալի և դրա հետևանքների պատճառով՝ հյայտարարել է Շվդական Ակադեմիան: Սեքս սկանդալի արդյունքում ակադեմիայի 18 անդամներից 8-ը հրաժարական են տվել, թեպետ դրա «իրավունքը» ոչ ոք չուներ այն պարզ պատճառով, որ ակադեմիայի անդամությունը ցմահ է շնորհվում: Բայց…

Դարձյալ սեքս սկանդալ, բայց այս անգամ ոչ Հոլիվուդում

Ժան Կլոդ Առնո. այս անվան շուրջ է պտտվում ողջ պատմությունը: Ժան Կլոդը ֆրանսիական արմատներով շվեդ լուսանկարիչ է և շվեդական ակադեմիայի անդամներից մեկի՝ Կատարինա Ֆրոստենսոնի ամուսինը: Մոտ 20 կին Առնոյին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ, իսկ դատավարության ընթացքում պարզվել է, որ նրա ֆոտոպրոյեկտների մի մասը ֆինանսավորել է շվեդական ակադեմիան… Պարզվել է նաև, որ Կատարինան և Ժան Կլոդը մշակութային կետնրոն են բացել, որը դոտացիզներ ստանում է հենց Ակադեմիայից:

43310259 403 - Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում այս տարի չի լինի

Այս տարվա ապրիլի սկզբին Ակադեմիան հեռացրեց Կատերինա Ֆրոստենսոնին, ապա հրաժարականներ տվեցին ևս 7 անդամներ՝ գուցե հետագա խնդիրներից խուսափելու համար: Պարզվել է նաև, որ նրանցից շատերը տարիներ շարունակ խախտել են գաղտնիության սկզբունքները և վստահաբար շատ ավելի մեծ օրինազանցույուններ թույլ տվել…

«Մեզ ժամանակ է պետք, որ հանրության վստահությունը վերականգնենք», – հայտարարել է Ակադեմիան և հրաժարվել գրականության ոլորտում մրցանակ տալ՝ խոստանալով փոխարենը 2019-ին միանգամից 2 հոգու պարգևատրել:

 

Կարդացեք նաև

 Նոբելյան մրցանակակիր գրողների գրքեր, որ կան հայերեն թարգմանությամբ

 

 


Նոբելյան մրցանակ ստացած կին գրողներ, որոնց գրքերը կան հայերեն թարգմանությամբ

Նոբելյան մրցանակի արժանացած 5 ռուս գրող

3 գրող, որ հրաժարվել են Նոբելյան մրցանակից

5 սկանդալ՝ Նոբելյան մրցանակի շուրջ

Հայտնի են Նոբելյան մրցանակակիրների անունները

Ալֆրեդ Նոբել. 10 փաստ

Պետեր Հանդկե՝ ավստրիացի Նոբելյան մրցանակակիրը

Յորղոս Սեֆերիս [նոբելյան մրցանակի արժանացած առաջին հույն պոետը]

Գուցե չգիտեիք. Լև Տոլստոյը հրաժարվել է Նոբելյան մրցանակից

Սեռական ոտնձգությունների դեմ պայքարող Նադիա Մուրադն ու Դենիս Մուկվեգեն Նոբելյան մրցանակի են արժանացել

Ուիլյամ Ֆոլքներն ասել է…

Ալիս Մանրո. պատմվածքներ՝ կյանքի սիրույն

Օդիսսեաս Էլիտիս. հունական ծովաբույր ու նոբելակիր պոեզիա

Նիկոլ Փաշինյանը կարող է խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրվել

Օրհան Փամուքի 4 վեպ, որ կա հայերեն թարգմանությամբ

5 Նոբելյան մրցանակակիր գրողների գրքեր, որ կան հայերեն թարգմանությամբ