5 սկանդալ՝ Նոբելյան մրցանակի շուրջ - VNews

5 սկանդալ՝ Նոբելյան մրցանակի շուրջ

նոբելլլ min - 5 սկանդալ՝ Նոբելյան մրցանակի շուրջ

Նոբելյան մրցանակները սահմանվել են 1859 թվականին՝ շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն։ Քիմիայի, գրականության, խաղաղության, ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակներն առաջին անգամ շնորհվել են 1901 թվականին։ Նախքան 1980 թվականը մեդալները պատրաստվել են 23 կարատանոց ոսկուց, իսկ դրանից հետո՝ 18 կարատանոց կանաչ ոսկուց, որ ծածկվում է 24 կարատանոց ոսկով։ 1901 թվականից մինչև 2016 թվականը Նոբելյան մրցանակներն ու Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակը շնորհվել են 579 անգամ՝ 911 մարդու և կազմակերպությունների։ Քանի որ ոմանք այդ մրցանակին արժանացել են մեկից ավելի անգամներ, ընդհանուր առմամբ ստացվում է 23 կազմակերպություն և 881 անհատ:

Տարիների ընթացքում, սակայն, Նոբելյան մրցանակի շուրջ բազմաթիվ սկանդալներ են զարգացել, որոնցից ամենաաղմկահարույցների մասին էլ կխոսենք այսօր: 

«Մահվան վաճառականի» PR ռազմավարությունը 

1 739355 - 5 սկանդալ՝ Նոբելյան մրցանակի շուրջ

Մրցանակի շուրջ տարաձայնությունները սկիզբ են առնում դրա հիմնադիր Ալֆրեդ Նոբելից: Լինելով դինամիտի և պայթուցիկ այլ նյութերի ստեղծող՝ Նոբելը չէր կարող պարծենալ անթերի հեղինակությամբ: Երբ Նոբելի եղբայրը մահացավ, ֆրանսիական թերթերից մեկը նրանց շփոթեց ու մի հոդված հրապարակեց՝ «Մահացավ մահվան վաճառականը» վերնագրով: Այնտեղ ասվում էր, որ Նոբելը «հարստացավ, քանի որ մարդկանց սպանելու ավելի հեշտ միջոց հայտանաբերեց»: Գուցե հենց վաղաժամ մահախոսականն էր պատճառը, որ Նոբելը իր ազգանունը հանձնեց մրցանակին՝ իր բարի անունը վերականգնելու համար:

Արյունոտ պատերազմ՝ խաղաղության համար

1 739357 - 5 սկանդալ՝ Նոբելյան մրցանակի շուրջ

Նոբելյան խաղաղության մրցանակի ամենավիճահարույց դափնեկիրը, թերևս, Պաղեստինի ազատագրման կազմակերպության ղեկավար Յասեր Արաֆաթն է: 1994 թվականին նա, իսրայելցի Յիցակ Ռաբինի և Շիմոն Պերեսի հետ, կիսեց Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ Օսլոյի համաձայնագրի ստորագրման համար, որը Պաղեստին-Իսրայել խաղաղության գործընթացի առանցքային հիմքն էր: Մրցանակն Արաֆաթին տալու որոշումը հասարակական քննադատության արժանացավ. շատերը նշում էին, որ Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ներգրավված է եղել ահաբեկչական գործողությունների մեջ, այդուհանդերձ, դրա ղեկավարը չի կարող արժանի լինել խաղաղության մրցանակի:

Խաղաղասեր Հիտլերը

1 739358 - 5 սկանդալ՝ Նոբելյան մրցանակի շուրջ

Այո, այո. Ադոլֆ Հիտլերն իսկապես, հավակնում էր դառնալ Նոբելյան մրցանակակիր, մի բան էլ՝ խաղաղասիրության համար: Այս ամենը չար կատակի պես է հնչում. իրականում, ի սկզբանե այս խոսակցություններն անլուրջ էին, սակայն ամեն ինչ փոխվեց 1939 թվականին, երբ Հիտլերի թեկնածությունը համարվում էր ամենահավանականը: Այս գործում իր ներդրումն է ունեցել շվեդ քաղաքագետ և իրավագետ Բրադտը. հենց նա է առաջադրել Հիտլերի թեկնածությունը: Բրադտը այդպիսով ցանկացել է ընդամենը կատակել, սակայն հանձնաժողովի անդիմներից ոմանք կատակը չհասկացան ու որոշ ժամանակ լրջորեն մտածում էին՝ շնորհե՞լ մրցանակը Հիտլերին, թե՞ ոչ: Իհարկե, այս իրավիճակը հասավ իր տրամաբանական հանգուցալուծմանն ու Հիտլերը ոչ մի խաղաղության մրցանակ էլ չստացավ:

Շնորհակալություն, բայց պետք չէ

1 739359 - 5 սկանդալ՝ Նոբելյան մրցանակի շուրջ

Կարծում եք՝ Նոբելյան մրցանակը երազա՞նք է բոլորի համար. արի ու տես, որ ոչ: Մրցանակի պատմության ընթացքում եղել են այնպիսիք, որոնք հրաժարվել են դրանից: Ժան-Պոլ Սարտրը, որը ոչ մի պաշտոնական մրցանակի լուրջ չի վերաբերել, 1964 թվականին չի ընդունել գրականության Նոբելյան մրցանակը: Տաս տարի անց էլ այդպես է վարվել Լե Դիկ Թոն: Վերջինս Հենրի Քիսինջերի հետ պիտի կիսեր Խաղաղության մրցանակը՝ Վիետնամի պատերազմը դադարեցնելու իր ջանքերի համար: Թոն հրաժարվեց ընդունել այն ու ասաց՝  «խաղաղությունը դեռևս հեռու է»:

Նոբելյան սեքսիզմ

1 739356 - 5 սկանդալ՝ Նոբելյան մրցանակի շուրջ

Ինչպես նշեցինք, մինչ օրս տարբեր անվանակարգերում Նոբելյան մրցանակ է ստացել 23 կազմակերպություն և 881 անհատ: Այդուհանդերձ, դափնեկիրների թվում ընդամենը 47 կին կա, ինչը շատերին ստիպում է մտածել, որ մրցանակային կոմիտեն  թերագնահատում է կանանց ու սեքսիզմ է դրսևորում: Այս հարցի շուրջ ամենաաղմկահարույց դեպքը գրանցվեց 1974 թվականին, երբ Ջոսլին Բել Բերնելը հայտանբերեց պուլսարներն ու հոդված գրեց այդ մասին՝ իր գիտական ​​խորհրդատու Էնթոնի Հյուիշի հետ: Արդյունքում, միայն Հյուիշն և նրա գործընկեր Մարտին Ռայլը արժանացան Նոբելյան մրցանակի՝ վերոնշյալ հայտնագործության համար:

Աղբյուրներ՝ 5-tv.ru, adme.ru, wikipedia.org

 

 


Նոբելյան մրցանակ ստացած կին գրողներ, որոնց գրքերը կան հայերեն թարգմանությամբ

Մոցարտի մութ կողմերը…

Նոբելյան մրցանակի արժանացած 5 ռուս գրող

3 գրող, որ հրաժարվել են Նոբելյան մրցանակից

Ախմատովայի մութ կողմերը…

Դոստոևսկու մութ կողմերը…

Մայակովսկու մութ կողմերը

«Առաքինության փորձություն» մերկ աղջիկների հետ. Մահաթմա Գանդի

Հայտնի են Նոբելյան մրցանակակիրների անունները

Ալֆրեդ Նոբել. 10 փաստ

Պետեր Հանդկե՝ ավստրիացի Նոբելյան մրցանակակիրը

Յորղոս Սեֆերիս [նոբելյան մրցանակի արժանացած առաջին հույն պոետը]

Գուցե չգիտեիք. Լև Տոլստոյը հրաժարվել է Նոբելյան մրցանակից

Սեռական ոտնձգությունների դեմ պայքարող Նադիա Մուրադն ու Դենիս Մուկվեգեն Նոբելյան մրցանակի են արժանացել

Ուիլյամ Ֆոլքներն ասել է…

Ալիս Մանրո. պատմվածքներ՝ կյանքի սիրույն