Նոր կանոններ բաց տեսարանների համար - VNews

Նոր կանոններ բաց տեսարանների համար

566 - Նոր կանոններ բաց տեսարանների համար

Դերասանների մի խումբ և Ամերիկյան կինոակադեմիայի գործիչների ֆեդերացիան հայտարարել են նոր կարգերի և օրենքների մասին, որոնք իրենցից ենթադրում են կանխարգելել անհարիր վարքն ու սեռական ոտնձգությունները նկարահանման հրապարակում: Այս օրենքները ստեղծվել են, որպեսզի  սեքս տեսարանների ստեղծման աշխատանքներն ու նկարահանումները հնարավորինս հարթ և առանց բարդությունների իրականացվեն:

Հայաձայն այս կանոնների՝ նկարահանումներին միշտ պետք է ներկա գտնվեն ինտիմ տեսարանների համակարգողները, ի դեպ բոլորովին նոր հաստիք, որոնք կքննարկեն ու համաձայնեցնեն դերասանների հետ այն, ինչ նրանք պիտի կատարեն տեսախցիկի առաջ:

Համակարգողները հանդիպելու են սցենարի հեղինակների, ռեժիսորների և պրոդյուսերների հետ, որպեսզի կանխավ քննարկեն դերասաննների մերկության և բաց տեսարանների աստիճանը, որն հետագայում ամրագրվելու է արդեն պայմանագրի կետերով:

Այս ծրագրի համահիմնադիր Ամանդա Բլյումենտալը կարծում է, որ նոր կանոններն ու կարգերը իրենց դրական արդյունքը կտան հետագա աշխատանքների իրականացման համար: Եվ հատկանշական է, որ պայմանագրային առումով շատ ճկուն ձևակերպումներ կստանա այս ծրագիրը՝ հետագայում փոփոխությունների ենթարկվելու համար:

Այսուհետև այն հարցին, թե ինչ եք մասնագիտությամբ՝ ծրագրի աշխատակիցները կպտասխանեն՝

«Ինտիմ տեսարանների համակարգող եմ»:

 


Օդեսայի միջազգային կինոփառատոն. Հայաստանը՝ ժյուրիի կազմում ու Կաննի մեծ ֆիլմերը

Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»

Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»

Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին

Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Կինո՝ կյանքի հիմքով. «Պատանդները»

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

10 ամենաթանկ ֆիլմերը

Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը