-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Փետրվարի 26-ին և 27-ին ժամը 19:00-ին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում տեղի կունենա 20-րդ դարի հայտնի անգլիացի գրող, ռեժիսոր, նկարիչ, դերասան և հաղորդավար Դոնալդ Բիսեթի հեքիաթների մոտիվներով բեմադրված «Շրջված երազ» յուրօրինակ ներկայացումը, որը հանդիսատեսին թույլ կտա մտովի տեղափոխվել մանկություն, նորից վերապրել այն պահերը, որոնց հետ կապված են մեր մանկության ամենաքաղցր հուշերը: Այս ներկայացումը թույլ կտա ձեզ մի որոշ ժամանակով կտրվել իրականությունից և խորասուզվել հեքիաթների աշխարհ:
Ներկայացման բեմադրող ռեժիսորն է Նարինե Մալյանը, իսկ դերերում են Սամվել Թոփալյանը, Քրիստինա Հովակիմյանը, Աստղիկ Աբաջյանը, Վահագն Գասպարյանը և Սյուզի Ադամյանը:
Տոմսերը կարող եք ձեռք բերել թատրոնի տոմսարկղում՝ Վարդանանց 18 հասցեով:
Բաց չթողնե՛ք ներկայացումը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո