-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մոտենում են հանգստյան օրերը, և մեզանից շատերն արդեն մտածում են, թե ինչ են ձեռնարկելու շաբաթ-կիրակին հնարավորինս հաճելի անցկացնելու համար:
Vnews-ն առաջարկում է լավ հանգստի և լիցքաթափվելու իր տարբերակը… Սերիալներ, այն էլ ինչպիսի՜ ՍԵՐիալներ, նոր, բարձր վարկանիշով և ասելիքով…
Messiah/Мессия 2020թ.
Ռեժիսոր՝ Ջեյմս ՄագԹիգ, Քեյթ Վութս
Դերերում՝ Միշել Մոնագան, Ջոն Օրթիս
Ժանր՝ թրիլեր, դրամա, դետեկտիվ
Տևողությունը՝43 րոպե
Սերիաների քանակը՝ 10
Եթերաշրջան՝ 1
Երկիր՝ ԱՄՆ
Netlix
Պատկերացրեք՝ Մերձավոր Արևելքում եք, և օրերից մի օր հայտնվում է մեկը, ով իրեն Մեսիա է կոչում և օգտագործելով սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները՝ հազարավոր հետևորդներ է հավաքում: ԱՄՆ-ի հետախուզությունը նրան հսկողության տակ է պահում, և գաղտնի գործակալ Էվա Գելլերը, որին մարմնավորել է Միշել Մոնագանը, որոշում է մեկնել Մերձավոր Արևելեք և տեղում իրականացնել հսկողությունը…
Սերիալի հիմնական մեխն այն՝ իրականում տղամարդը Մեսիան է, թե՞ մարդկանց մոլորեցնող մեկը: Բայց այս ամենից զատ՝ սերիալը հիմնված է մեկ կարևոր արժեհամակարգի վրա՝ հավատի, որը կորցրել է մարդկությունը…
Նրանք, ովքեր ծանոթ են Homeland/Родина սերիալին, կհավանեն Messiah/Мессия-ի արևելյան մշակույթը, մուսուլմանական միջավայրն ու արժեհամակարգը:
The Stranger/Незнакомец 2020թ.
Ռեժիսոր՝ Դենիել Օ՛Հարա
Դերերում՝ Շոն Դուլի, Շիրեն Արմինթեյջ
Ժանր՝ թրիլեր, դետեկտիվ
Տևողությունը՝42 րոպե
Սերիաների քանակը՝ 10
Երկիր՝ Մեծ Բրիտանիա
Եթերաշրջան՝ 1
Netlix
Քաղաքում հայտվում է մի անծանոթուհի ու սկսում է բոլորին պատմել իր գաղտնիքները… Սերիալի հերոսները մի քանիսն է, և միակ բանը, որ նրանց համախմբում է նույն քաղաքն է, բայց սերիալի սյուժետային զարգացումներն այնպես են ընթանում, որ հերոսների ճանապարհները խաչվում են…
Գլխավոր հերոսը՝ Ադամը, հաջողակ փաստաբան է. տուն, ընտանիք, երեխաներ: Մի օր փողոցում անծանոթ մի կին է մոտենում և հայտնում, որ մի քանի տարի առաջ, երբ Ադամի կինը իբր կորցրել է երրորդ երեխային, իրականում հղի չի եղել: Նա ձևացրել է հղիությունը: Ադամը շփոթվում է, կասկածները նրան դրդում են, որպեսզի կնոջից պարզի իրականությունը, վերջինս խոստովանում է, բայց խոստանում է բացատրել եղելությունը ավելի ուշ, սակայն խոսակցությունից հետո անհետանում է: Ադամը հուսահատ սկսում է թե՛ կնոջ, թե՛ անծանոթուհու փնտրտուքները:
Locke & Key/Ключи Локков 2020թ.
Ռեժիսոր՝ Մերեդիթ Էվերիլ
Դերերում՝ Մեգան Չարպենտե, Նեյթ Քորդրի
Ժանր՝ դրամա, սարսափ, ֆենթզի
Տևողությունը՝48 րոպե
Սերիաների քանակը՝ 10
Երկիր՝ ԱՄՆ
Netlix
Հոր մահից հետո ընտանիքը տեղափոխվում է քաղաքից դուրս գտնվող առանձնատուն: Խորհրդավոր տան մեջ մեկը մյուսի հետևից արտասովոր դեպքեր են տեղի ունենում:
Տան բնակիչները ամեն քայլափոխին բանալիներ են գտնում, որոնք, պարզվում է, կախարդական ուժ ունեն և ունակ են վերացնել տան չար ուժերին:
Little America/Маленькая Америка
Ռեժիսոր՝ Սթիվեն Դան, Լի Հայյզենբերգ
Դերերում՝ Մելանի Լորան, Անջելա Լին
Ժանր՝ կատակերգություն, մելոդրամա
Տևողությունը` 30 րոպե
Սերիաների քանակը՝ 8
Երկիր՝ ԱՄՆ
Apple tv
Չնայած որ սերիալի նկարահանումները սկսվել են 2019 թվականին՝ այն դեռ բաղկացած է մեկ եթերաշրջանից և 8 սերիայից: Սերիալը նկարահանված է «Epic Magazine» ամսագրի «Little America» հոդվածաշարի իրական պատմությունների հիմնա վրա:
Պատմում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ գաղթած տարբեր ազգերի մասին, որոնք բախվում են մշակութային, սոցիալական և արժեհամակարգային տարբերություններին և հնարավորինս արագ ստիպված են լինում հարմարվել այլ հասարակության իրականությանը:
Little Fires Everywhere/И повсюду тлеют пожары
Դերերում՝ Ռիզ Ուիզերսպուն, Քերի Վաշինգթոն, Ջոշուա Ջեքսոն
Ռեժիսոր՝ Լին Շելթոն
Ժանր՝ դրամա
Տևողությունը՝43 րոպե
Սերիաների քանակը՝ 8
Երկիր՝ ԱՄՆ
hulu
Մինի սերիալը հիմնված է ժամակակակից գրող Սելեսթա Քինգի վեպի մոտիվներով, որը 2017 թվականին դասվել է բեսթսելերների ցանկին: Իսկ սյուժեն երկու կանանց մասին է, որոնք ապրում են նույն փոքրիկ քաղաքում, բայց բոլորովին տարբեր պայմաններում: Մեկը ապահովված է, ունի շքեղ տուն, վայելում է կյանքը, բայց կարծես վանդակի մեջ լինի, իսկ երկրորդն ապրում է ավելի համեստ պայմաններում, բայց ազատ է…
Այս երկու տարբեր կանանց միավորում և ձգում է բնավորությունների և նախասիրությունների տարբերությունները և մայրությունը…
Կարդացեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո