Նոր թույն սերիալ ֆեմինիզմի ու հակաֆեմինիզմի մասին. «Mrs. America» - VNews

Նոր թույն սերիալ ֆեմինիզմի ու հակաֆեմինիզմի մասին. «Mrs. America»

seriaaal - Նոր թույն սերիալ ֆեմինիզմի ու հակաֆեմինիզմի մասին. «Mrs. America»
Ամերիկյան «Mrs. America» մինի-սերիալի հեղինակել է Դավի Ուոլերը։ Սերիալի պրեմիերան կայացել է «Hulu» հարթակում 2020 թվականի ապրիլի 15-ին։

Ինչի՞ մասին է այն և ինչո՞վ է գրավիչ

Սերիալը խիստ կանացի է, այն հնարավորություն է տալիս ճանապարհորդել ֆեմինիզմի պատմության ուղիներով։ Իբրև հենք հեղինակները վերցրել են ֆեմինիզմի պատմության մի շատ կարևոր կտոր. 1970–1980 թվականներին երկրորդ ալիքի ֆեմինիստուհիները պայքարում էին, որպեսզի ԱՄՆ Սահմանադրությամբ հաստատվի օրինագիծ, որը վկայակոչում է հավասարություն բոլոր քաղաքացիների համար՝ անկախ սեռային պատկանելիությունից։ Սերիալում իրենց տեղն են գտել ֆեմինիստական պայքարի այնպիսի խոշոր կերպարներ, ինչպիսիք են Գլորիա Սթայնեմը, Բեթի Ֆրիդանը, Շիրլի Չիսհոլմը, Բելլա Աբզուգը և Ջիլ Ռաքելսհաուս…

Հակառակ բևեռում…

քեյթ 960x862 - Նոր թույն սերիալ ֆեմինիզմի ու հակաֆեմինիզմի մասին. «Mrs. America»
Քեյթ Բլանշետը Ֆիլիս Շլեֆլիի կերպարում։

Հակառակ բևեռում պահպանողական շարժման ակտիվիստ Ֆիլիս Շլեֆլին է, ում կերպարը լավագույնս կերտում է Քեյթ Բլանշետը։ Ֆիլիսը պայքարում է կոնսերվատիզմի համար, բարձրաձայնում է տնային տնտեսուհիների ցանկությունները ու զգուշացնում բոլորին, թե ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ օրինագիծը ավանդական ամերիկյան ընտանիքի համար։ Իզուր չէ, որ սերիալում մի քանի անգամ նրան անվանում են՝ «սեփական սեռի դավաճան»։ Թվում է՝ ոչ մի տարօրինակ բան չկա, երբ կոնսերվատիվ տնային տնտեսուհին դեմ է արտահայտվում կանանց ու տղամարդկանց իրավահավասարությանը. չէ՞ որ (առաջին հայացքից) նա սովոր է ապրել ու ամեն տեսակ գործունեություն ծավալել՝ միայն ամուսնու թույլտվությամբ, իսկ աշխատող կանայք նրա համար անընդունելի բան են, էլ չենք ասում կնոջ՝ հղիության ընդհատման իրավունքի ու մի շարք այլ գաղափարների մասին, որոնց համար պայքարում էին երկրորդ ալիքի ֆեմինիստուհիներ։

Սակայն

քեյթուկ 960x636 - Նոր թույն սերիալ ֆեմինիզմի ու հակաֆեմինիզմի մասին. «Mrs. America»

Նկարում Ֆիլիս Շլեֆլին է

Հարկավոր է մի քիչ ավելին իմանալ Ֆիլիսի Շլեֆիի մասին. նա բացարձակապես 70-ականների Ամերիկայի դասական տնային տնտեսուհի չէր. նրա կյանքի այն դրվագում, որի մասին պատմում է սերիալը, Ֆիլիսն արդեն հասցրել էր ձեռք բերել մագիստրոսի կոչում պետական կառավարման ոլորտում, հասցրել էր աշխատել մոդել և ուսուցչուհի, գիրք էր հրատարակել ԱՄՆ Հանրապետական կուսակցության մասին  ու հիանալի գլուխ էր հանում ԱՄՆ արտաքին քաղաքականությունից։ Արդյունքում Ֆիլիսը ստեղծեց «ERA – Stop-ERA» նախագիծն ու սկսեց ակտիվ գործունեություն ծավալել գենդերային հավասարության դեմ։ Արդարության համար նշենք, որ Շլեֆին միշտ չէր, որ արդար ճանապարհներով էր գնում. նա սիրում էր վախեցնել կանանց՝ ասելով, որ օրինագծի ընդունումից հետո նրանք կզրկվեն ալիմենտներից, իսկ նրանց դուստրերը ստիպված կլինեն ծառայել զինված ուժերում։ 

գլորիա - Նոր թույն սերիալ ֆեմինիզմի ու հակաֆեմինիզմի մասին. «Mrs. America»

Ռոուզ Բիրն Գլորիա Սթայնեմի կերպարում։

Հարկ է նաև նշել, որ վերոնշյալ օրինագիծը առաջադրվել էր դեռևս 1920-ականներին, իսկ 1970-ականների սկզբին արդեն իսկ ընդունվել էր ԱՄՆ 35 նահանգներում. սահմանադրական ուժ ստանալու համար պակասում էր ընդամենը 3 նահանգ։ Այդպիսով, ֆեմինիստուհիներն արդեն պատրաստվում էին տոնել իրենց հաղթանակը, երբ հորիզոնում հայտնվեց Ֆիլիսի Շլեֆին՝ տնային տնտեսուհիների իր բանակով, որը զինված էր տնական հացի ու մուրաբայի պաշարներով, ինչից էլ սիրով հյուրասիրվում էին տղամարդ քաղաքական գերծիչները։

Այսպիսով, նրբաճաշակ սերիալ, որը ոչ միայն հնարավորություն է տալիս ծանոթանալ ֆեմինիզմի պատմության կարևոր շրջափուլերից մեկի հետ, այլև լի է ռետրո ամերիկյան շնչով ու Քեյթ Բլանշեթի անհավանական խաղով։