-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Չինաստանում տարածվում է նոր վարակ. այս մասին հայտնում է «Global Times»-ը։ Վերջինս նշում է, որ վարակը մարդուն փոխանցվում է տիզերից։ Չինաստանում արդեն վարակվել է 60 մարդ, յոթը մահացել են:
Վիրուսը կոչվում է «SFTS»: «Global Times»-ը հայտնում է, որ հիվանդները վարակվել են 2020 թվականի առաջին կեսին:
«SFTS»-ի ախտանիշները նման են Covid-19- ի ախտանիշներին: Օրինակ ՝ Չինաստանի բնակիչներից մեկը, որը վարակվել էր «SFTS»-ով, տենդի և հազ ուներ: Կինը մոտ մեկ ամիս հետո դուրս է գրվել հիվանդանոցից: «SFTS»- ի այլ ախտանիշեր են փսխումը, լուծը և աղեստամոքսային տրակտի ախտահարումները: Վարակի փոխանցման հիմնական ուղին տիզի խայթոցներն են: Այնուամենայնիվ, բժիշկ-վարակաբան Շեն Ցզիֆանը նշում է, որ վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդուն՝ արյան կամ լորձաթաղանթի մակերեսների հետ շփման միջոցով:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո