Նոստրադամուս. 6 գուշակություն, որ իրականացավ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Նոստրադամուս. 6 գուշակություն, որ իրականացավ

Միշել դե Նոստրդամ. 1503 թվականի դեկտեմբերի 14 ին Սեն-Ռեմի քաղաքում ծնվեց մի մանուկ որը հետագայում ոչ միայն ինքնադրսևորվելու էր բժշկության մեջ, այլև մտերմանալու էր աստեղրի հետ: Նրա կանխագուշակությունն ու իր անձը հետաքրքրեցին բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն գաղտնիքների ու առեղծվածների հանդեպ: Իսկ ո՞վ է անտարբեր: «Միշել Նորստրադամուսի կանխատեսումները» դարձավ Աստվածաշնչից հետո միակ գիրքը, որը անդադար վերահրատարակվում է մինչ օրս:

Vnews-ը ներկայացնում է

Նոստրադամուսի ամենաաղմկահարույց գուշակությունները

1.Ատոմային ռումբ

1945 թվականի օգոստոսին ԱՄՆ երկու ատոմային ռումբ նետեց ճապոնական Հերոսիմա և Նագասակի քաղաքների վրա: Մի շարք պատմաբաններ վկայում են, որ այդ աղետը վերջ դրեց Երկրորդ Համաշխարհային պատերազմին:

Նոստրադամուսի գուշակությունը վկայում էր ՝

Երկնային նետը կպարզի մահվան թևը։ Հպարտ ժողովրդիկ կտապալի այն քարը, որը կընկնի ծառից։ Լուրեր կտարածվեն մարդու կողմից ստեղծված ինչ-որ հրեշային բանի մասին, դա կտանի կործանման: 

2.Քենեդու սպանությունը

1963 թվականի նոյեմբերի 22-ին, տեղի ժամանակով ժամը 12։30-ին, ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում  նախագահ Քենեդին  իր կնոջ՝ Ժակլին Քենեդու հետ միասին, նախագահական շքախմբով անցնում էր Էլմ Սթրիթով։ Դիպուկահարը տանիքից կրակեց ուղիղ Քենեդիի գլխին: Նախագահը մահացավ, նրա մահվան մեջ մեղադրվող Լի Օսվալդին սպանեցին մինչև դատական նիստը:

Նոստրադամուսի գուշակությունը վկայում էր ՝

Մի հայտնի մարդու գլխին դժբախտության կփլվի տանիքից։ Կմեղադրեն մի անմեղ մարդու և կսպանեն նրան։

3.Ադոլֆ Հիտլեր

  • 1889 թվականին Եվրոպայի արևմուտքում՝ մի աղքատ ընտանիքում ծնվեց Ադոլֆ Հիտլերը: Առաջին Համաշխարհայինից հետո նրան հաջողվեց իր ճառերով գործի դնել Գերմանիայի ազգայնամոլական կուսակցությունն ու երկիրը պայմանագիր կնքեց Ճապոնիայի հետ, դե իսկ մնացածն ինքներդ գիտեք:

Նոստրադամուսի գուշակությունը վկայում էր ՝

Արևմտյան Եվրոպայի ինչ-որ աղքատ ընտանիքում մի երեխա կծնվի։ Նա շատերին կհետաքրքրի իր ճառերով, իսկ նրա փառքը կհասնի մինչև արևելյան աշխարհ։ Կատաղի սոված կենդանիները կանցնեն գետերը, և աշխարհի մեծ մասը կսկսի պայքարել «Հիստերի» դեմ։

4.Լոնդոնի հրդեհը

1666 թվականի սեպտեմբերի 2-ին լոդոնյան մի փոքրիկ փռում հրդեհ բռնկվեց, որն արդյունքում տարածվեց ողջ քաղաքով: Կրակը չէր մարում 3 օր շարունակ և մոխիր էր դարձնում էր քաղաքը: Այս իրադարձությունը հայտնի է ինչպես Լոնդոնյան մեծ հրդեհ:

Նոստրադամուսի գուշակությունը վկայում էր ՝

Լոնդոնն անմեղ մարդկանց արյունը կպահանջի, հրդեհ կլինի երեք անգամ քսան գումարած վեց թվին։ Ծեր կինը կընկնի իր գահիից և շատ պալատներ ավերակ կդառնան։

5.Նապոլեոնի մասին

Պոն, Նայն ու Օլորոնը Ֆրանսիայում գտնվող քաղաքներ են։ Պի 6րդ.-ն ու Պի 7րդ.-ը Նապոլեոնի թշնամիներն են, իսկ «ավելի շատ կրակ, քան արյուն» արտահայտությունը, ըստ մի շարք պատմաբանների, վկայում է Նապոլեոնի աղքատ ծագման մասին:

Նոստրադամուսի գուշակությունը վկայում էր ՝

Պո, Նայ, [О]լորոն. կրակն ավելի շատ կլինի, քան արյունը։ Գովեստի խոսքերի արժանանալու համար, տիրակալը կվազի վտակի մոտ։ Թույլ չի տա Պիի գալուստը։ Նրանց աքսորված կպահի:

6.Սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունը

2001 թվականի սեպտեմբերի 11–ին Նյու Յորքում տեղի ունեցավ սարսափելի ահաբեկչություն: Մահապարտները գրավեցին երկու ինքնաթիռ, որոնցով հարվածեցինՆյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոն Երկվորյակ Աշտարակներին։

Նոստրադամուսի գուշակությունը վկայում էր ՝

45 աստիճանի վրա երկինքը կայրվի, բոցը կհասնի նոր հզոր քաղաքին, Կսկայական կրակը արագ կբարձրանա։ Սառը ու դաժան սիրտը արյուն կբերի։ Ոչ ոք ներողության չի արժանանա:

 


Հակիրճ փաստեր աշխարհից ՝ նկարներով

ինչպե՞ս են առաջացել ակնաջօղերը. Մահմեդական առասպել

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

S.O.S. Մորզեի այբուբենը

Ո՞վ է ասել…

Ռուսական կայսրության կին առաջնորդը

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

Ինչու՞ են Բարսելոնայի տաքսիները սուգ ու ամոթ խորհրդանշում

Բոկաչչոյից մեր օրեր…

Բալկոնում ու Բալկոնից դուրս. Անուշ Քոչարյան…

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Ինչպե՞ս աշխատել տնից ու չկորցնել մոտիվացիան. ըստ Չերչիլի, Էյնշտեյնի ու Հյուգոյի

Տղամարդիկ կյանքի 1 տարին վատնում են կանանց նայելով

Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները…

Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը…

Նոյը Մարսել Պրուստի աչքերով…