Նոյը Մարսել Պրուստի աչքերով... - VNews

Նոյը Մարսել Պրուստի աչքերով…

նոյ1 6 - Նոյը Մարսել Պրուստի աչքերով...

Դժգո՞հ եք ստեղծված իրավիճակից: Սարսափելի ծա՞նր է երկար ժամանակ տանը մնալ՝ սպասելով, որ մի օր կյանքը կվերադառնա իր բնականոն հունին: Բոլորս ենք նույն վիճակում, հավատացեք: Ու եթե թվում է, որ միայն մեզ է բաժին հասել այս ամենը, ապա այդպես չէ:

Դեռ հեռավոր ժամանակներում, երբ Նոյը կառուցեց տապանն ու 40 օր անցկացրեց այնտեղ, սա թերևս դարձավ մարդկության պատմության մեջ առաջին մեկուսացումը:

Մենք այսօր վերհիշել են Մարսել Պրուստի այն խոսքերը, որոնք կապված են հենց այս պատմության հետ: Ձեզ ենք ներկայացնում նրա մտքերից մի հատված աստվածաշնչյան առաջին մեկուսացման մասին, առաջին մարդու մասին, որը ստիպված եղավ մեկուսանալ, որ նոր կյանք ստեղծի…

images 6 - Նոյը Մարսել Պրուստի աչքերով...

«…Երբ ես երեխա էի, սուրբ գրքի մեջ ոչ մի անձնավորության ճակատագիր այնքան խղճուկ չէր թվացել, որքան Նոյինը, որը ջրհեղեղի պատճառով փակված էր մնացել տապանում: Ավելի ուշ ես հաճախակի էի հիվանդանում և շատ օրեր ստիպված էի անցկացնել առանձնացած: Եվ ես հասկացա, որ Նոյը աշխարհը ամենալավ ձևով կարողացել է տեսնել տապանից, չնայած այն բանին, որ փակված էր այնտեղ, իսկ երկրագնդում խավարն էր իշխում…
Յուրաքանչյուր նոր օրվա շեմին ես ավելի ու ավելի քիչ եմ գնահատում բանականությունը:

Յուրաքանչյուր նոր օր ես ավելի ու ավելի պարզորեն եմ տեսնում, որ գրողը միայն նրանից դուրս կարող է իր տպավորություններից ինչ-որ բան ընկալել:

Իրականում մեր կյանքի յուրաքանչյուր ժամ մարմնավորվում ու թաքնվում է ինչ-որ իրական առարկայի մեջ…
Հանճարեղ ստեղծագործությունների հեղինակները բոլորովին էլ նրանք չեն, ովքեր ամենանուրբ միջավայրում են ապրում, ում խոսքը առանձնանում է փայլով, ովքեր ամենալավ ուսումն են ստացել:

Այդ հեղինակները նրանք են, ովքեր անձնական կյանքից հրաժարվելու, իրենց անձը հայելու վերածելու ձիրքն ունեն, այնպես, որ նրանց կյանքը, ինչքան էլ որ բարձր խավի կամ նույնիսկ ինտելեկտուալ հայեցողությունից դիտվի, կարտապատկերվի հայելու մեջ, քանի որ հանճարը արտացոլելու ընդունակությունն է, այլ ոչ թե ինքնին վերցրած արտացոլված տեսարանի որակը…»:

Կարդացեք նաև՝


DVD սկառավակների վարձույթից՝ Netflix

Ազատության 55 օր և 400 քմ. Ռոուզ կղզու Հանրապետություն

Մելանյա Թրամփ. այն ամենն, ինչ չգիտեք

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Ու՞մ անունն են ամենաշատը փնտրել Գուգլում

20-րդ դարի 5 հայտնագործություն, որ փոխեցին մեր կյանքը

Ինչպե՞ս ծնվեց և ընդունվեց ՀՀ օրհներգը

Լուսանկարի փոքրիկի՝ Լաուրայի հետագա կյանքը

Ժողովուրդների և ամբոխների մասին. Գյուստավ Լե Բոնի եզրակացությունները

Ո՞վ է Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը…

Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ]

Արցախյան հիմնախնդիր. ժամանակագրություն

Լուսավորչի աջը. [ըստ ավանդության և ըստ պատմիչների]

Լենի Րիֆենշտալ. Կերտելով արվեստ նացիստական պրոպագանդայի կայսրությունում

Պատմության ամենադաժան տիկնայք… 3 պատմություն

Ինչպե՞ս է առաջացել «Արցախ» անունը… (ավանդազրույց)