Նրանք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն սիրո (3 հայտնի) - VNews

Նրանք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն սիրո (3 հայտնի)

սերր - Նրանք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն սիրո (3 հայտնի)

Իզուր չէ, որ հայտնի Բիթլզներն ասւոմ էին. «Այն ամենն, ինչ մեզ պետք է՝ սերն է»… Այս արտահայտության վառ ապացույցն են բոլոր նրանք, ովքեր ժամանակին մի որևէ բանից հրաժարվել են՝ հանուն սիրո: Այդտեսակ պատմությունները շատ են.սկսած մեզնից՝ հասարակ մահկանացուներից, որոնց որոշումները շատ հաճախ ընդունվում են՝ ի նպաստ սիրո, մինչև աստղային ու անգամ թագավորական անհանտներ, որոնք հրաժարվում են կարիերայից, փառքից ու, երբեմն նաև, գահից:

Այսօր կխոսեք հենց նրանց՝ անուղղելի ռոմանտիկների մասին: 

Գրեյս Քելլին հրաժարվեց իր կինոկարիերայից, որպեսզի դառնա արժանի թագուհի ու կին՝ սիրելի ամուսնու համար

%D0%93%D1%80%D0%B5%D0%B9%D1%81 %D0%9A%D0%B5%D0%BB%D0%BB%D0%B8 %D0%B8 %D0%BF%D1%80%D0%B8%D0%BD%D1%86 %D0%A0%D0%B5%D0%BD%D1%8C%D0%B5 - Նրանք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն սիրո (3 հայտնի)

20 -րդ դարի ամենագեղեցիկ և հուզիչ սիրային պատմություններից մեկը դերասանուհի Գրեյս Քելլիի և Մոնակոյի արքայազնի սիրո պատմությունն է: Նա խոստումնալից դերասանուհի էր Ֆիլադելֆիայից, նա՝ Մոնակոյի արքայազնը:
27 տարեկանում Գրեյսը հանդիպում է իր կայնքի ամենամեծ սիրուն՝ Մոնակոյի արքայազնին՝ Ռենյե 3-րդին: 1955 թ. էր, Կաննի կինոփառատոնը խոստանում էր բեկումնալից լինել այս երկուսի համար: Գեղեցիկ արտաքին, լավ դիրք և կնամեծարություն. հենց այս հատկանիշների շնորհիվ էլ Ռենյեն կարողացավ գերել Գրեյսի սիրտը: Աշխարհը, սակայն, թերահավատորեն էր մոտենում այս նորաստեղծ զույգին: Գրեյսը միշտ տղամարդկանց ուշադրության կենտրոնում է եղել և մեկը մյուսի ետևից փոխել սիրեկաններին, նա կարո՞ղ է ընտանիքի նվիրված կին լինել: Սիրահարվածներն իրենց շփումը սկսում են նամակներով: Արքայազնը պատմում էր իր գաճաճ պետության, տան, կառավարման դժվարությունների մասին, իսկ Գրեյսը կարդում էր սիրելիի նամակները և ավելի ու ավելի տարվում նրանով: Ռենյեն սիրահարված էր Գրեյսին, և նաև շատ լավ գիտակցում էր, որ այս միությունը շատ շահավետ է նաև իր համար:

Մի քանի ամիս հետո Ռենյեն մեկնում է Ֆիլադելֆիա՝ սիրելիին ամուսնության առաջարկություն անելու: 1956 թ. ապրիլի 19-ին նրանք ամուսնանում են: 

Ավելի մանրամասն՝ այստեղ։

Ջոն Լենոնը նոր անուն վերցրեց՝ Յոկո Օնոյի հետ ամուսնությունից հետո

06 Wt5dhDW - Նրանք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն սիրո (3 հայտնի)

Յոկոն տարօրինակ անձնվիրությամբ և որսորդի ուշադրությամբ հետևում էր Լենոնի ամեն մի քայլին: Հայտնվում էր նրա տան մոտ: Ժամերով սպասում էր նրան: Ջոնի կինը՝ Սինթիան, Յոկոյի այս արարքներին առանձապես ուշադրություն չէր դարձնում՝ նրան համարելով շարքային երկրպագու, որը խելքը թռցրել է բիթլների համար: Ահա սա էլ նրա ճակատագրական սխալն է լինում, քանի որ Յոկոն հասնում է նպատակին: Լենոնը սկսում է հետաքրքրվել այս երկար, անփույթ  մազերով, տարօրինակ արտաքինով կնոջով: Նրանք սկսում են հանդիպել: Մի օր Հունաստան ճամփորդության մեկնած Ջոն Լենոնի կինը վերադառնում է տուն և հայտնաբերում ամունուն և  խելքը թռցրած շարքային երկրպագուհուն անկողնում՝ իր սեփական անկողնում: Ամուսինները բաժանվում են:  Իսկ Լենոնն ու Յոկոն անհապաղ ամուսնանում են: Արդյունքում, Լենոնը փոխում է իր անձնագրային տվյալները՝ այնտեղ ավելացնելով կնոջ ազգանունը։

 

լենօն e1610522187336 - Նրանք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն սիրո (3 հայտնի)

Սիրո պատմության մանրամասներ՝ այստեղ։ 

Էդուարդ 8-րդը հրժարվում է գահից՝ հանուն սիրելիի

wallis simpson wallis in love ht mem 180209 12x5 992 1 - Նրանք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն սիրո (3 հայտնի)

Ուոլլիս Սիմփսոն. նա այն կինն էր, ում հետ ունեցած հարաբերություններն, արքայի համար, թանկ էին և՛ արքայական տիտղոսից, և՛ թագից։ Էդուարդը առաջին հայացքից սիրահարվում է Լոնդոնի ամենահայտնի և ամենակասկածելի վարք ունեցող կանանցից մեկին՝ Ուոլլիսին: Նա 37 տարեկան էր, իսկ Ուոլիսը 35.  Ուոլիսը կարծում էր, որ ամեն ինչ արագ կավարտվի, իսկ Էդուարդը… իսկ Էդուարդը կրկին մտածում էր ամուսնության մասին: 1936 թվականին մահացավ թագավորը՝ Էդուարդի հայրը։ Հետևաբար, Էդուարդը դառնալու էր նոր թագավորը։ Նա, այդ մասին հայտնվելով Ուոլլիսին՝ խոստացավ, որ ոչինչ երբեք չի ազդի իրենց սիրո վրա։

42 տարեկանում նա դարձավ թագավոր, հայտարարելով, որ հենց այդ պահին էլ պատրաստ է ամուսնանալ սիրելի կնոջ հետ: Եվ կրկին թագավորական ընտանիքը ու բոլոր պալատականները հայտնվեցին անելանելի իրավիճակում: Նախարարներից մեկը խոստովանեց, որ ո՛չ հասարակ ժողովուրդը, ո՛չ ազգականները թույլ չեն տա, որ  հարսանիքը տեղի ունենա: Էդուարդը  չսպասեց նույնիսկ թագադրման պաշտոնական արարողությանը՝ հրաժարվելով գահից: Էդուարդ VIII-ը թագավորեց 325 օր և 13 ժամ:

Հրաժարումից հետո նա լքեց հայրենիքը հարսնացուի հետ: Նրանք ամուսնացան 1937 հունիսի 3-ին Ֆրանսիայի Շատո-դե-Կանդեում՝ ստանալով ընդամենը Վինձորի հերցոգի և հերցոգինիայի տիտղոս:

Ավելի մանրամասն՝ այստեղ։ 


Տերյանի երեք կանայք…

5 լավ ֆիլմ սիրո մասին, որ գուցե դեռ չեք տեսել

Տիգրանյանի և Իսահակյանի մրցակցությունն ու ընկերությունը…

Ինչո՞ւ է մեզ համար այդքան կարևոր լսել «սեր» բառը

Սիրո ու հարաբերությունների հոգեբանություն (ամենաընթերցված)

Ռուս դասականների սերերն ու մուսաները…

10 պարզ ճշմարտություն սիրո մասին

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

Անպատասխան սիրո հոգեբանական պատճարները

Սերն ըստ… գիտնականների, հոգեբանների, փիլիսոփաների ու գրողների

Իսահակյանն ու Շուշանիկը [կարոտած սիրահարների հանդիպումն ու ֆայտոնը]

6 ոսկե կանոն՝ առողջ հարաբերությունների համար

Հիմնական ճգնաժամերը սիրային հարաբերությունների ընթացքում…

Սե՞ր, թե՞ կապվածություն. [զգացմունքների վերլուծություն]

Ինչպե՞ս է առաջին սերն ազդում հետագա հարաբերությունների վրա

Ինչու է մեռնում սերը ամուսնությունից հետո․․․