Նվակը համագործակցում է անվանի երաժշտական հրատարակչությունների հետ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Նվակը համագործակցում է անվանի երաժշտական հրատարակչությունների հետ

Բոլորիս քաջ հայտնի և շատ սիրելի Նվակ (NVAK) հիմնադրամը, որի հիմնադիրն է ամերիկահայ երգչուհի և երգահան Թամար Կապրելիանը,  այս տարի իր գործունեությանն էլ ավելի մեծ թափ է հաղորդել: Նվակը համագործակցության պայմանագիր է կնքել “Warner Chappell Publishing” և “ADA” երաժշտական հրատարակչությունների հետ, որոնցից վերջինը հարկ է ընգծել, որ գործում է  “Warner Music Group”-ի հովանու ներքո:
Հիմնադրամը հանրության դատին է հանձնելու մասնակիցների օրիգինալ և շատ բազմազան ստեղծագործությունները, և բացի դա յուրաքանչյուր տարի թե՛ Հայաստանի, և թե՛ Իսրայելի ու Մալավիի լավագույն երգահաններից երկու-երեքին հնարավորություն է ընձեռելու աշխատանքային պայմանագրեր կնքել վերոհիշյալ հրատարակչությունների հետ:

Առաջին երկու հայ արտիստների ստեղծագործությունները կհրապարակվեն հուլիսին:

Նվակն ունի նաև ամառային ծրագրեր, որոնց կարող են մասնակցել 14-30 տարեկան բոլոր երաժիշտներն անկախ նրանից սկսնակ են, թե՝ պրոֆեսիոնալ: Ցանկացողները մինչև հունիսի 8-ը կարող են դիմել և դառնալ այն մի քանի հաջողակներից մեկը, որոնք կմասնագիտանան երաժշտության մեջ: Այցելեք www.nvak.org կայք և գրանցվեք: Մասնակցությունն անվճար է, իսկ դասընթացները կանցկացվեն հուլիսի 8-26-ը՝ երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10:00-17:00-ը:

տես նաև՝Հարցազրույց Թամար Կապրելիանի հետ

տես նաև՝ Violin Revolution. հարցազրույց Յանա Կարապետյանի հետ

 


Զգուշացում ամբողջ աշխարհի համար. COVID-19-ը վերադարձել է Ճապոնիա

Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

Պարզվում է՝ Բրեդ Փիթն ու Էլեն Դեջեներեսը նույն աղջկա հետ են հանդիպել նախկինում

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

Մեգան Մարքլի տունը վաճառվում է

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

Հարվի Վայնշտեյնի մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել սեպտեմբերին

Քևին Սփեյսիին արդարացրել են

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

Ռոբերտ Դաունի կրտսերը վերադառնում է Շերլոկի դերում

Նոր տվյալներ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից

Եթե ցանկանում եք հայտնվել Ուես Անդերսոնի ֆիլմերում, ապա այս ակնոցը ձեզ համար է

Կիանու Ռիվզը որպես տարվա մարդ. Պահանջում են երկրպագուները

Վաչովսկի քույրերն, այնուամենայնիվ, կաշխատեն նոր «Մատրիցայի» վրա

Ատրճանակը, որով ինքնասպան է եղել Վան Գոգն աճուրդի կհանվի

«Գահերի խաղի» աստղ Սոֆը Թըրները կարող է մարմնավորել Բոյ Ջորջին