fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Օդրի Հեփբըրն և Յուբեր դը Ժիվանշի. մուսայի և մաեստրոյի պատմությունը լուսանկարներով

Օդրին Ժիվանշիի մուսան էր, Ժիվանշին՝ Օդրիի վարպետը:

Յուբեր դը Ժիվանշին առաջինն էր, որ բացահայտեց երիտասարդ Օդրիի գեղեցկությունն ու յուրօրինակությունը և օգնեց Օդրին ինքնավստահություն ձեռք բերել: Այս ամուր ընկերությունն ու մուսա-մաեստրո փոխհարաբերությունները մեկնարկեցին, երբ Օդրին նկարահանվում էր Բիլլի Ուայլդերի “Sabrina” ֆիլմում: Դերասանուհին հանդիպում է Ժիվանշիի հետ և խնդրում նրան իր հերոսուհու համար զգեստ կարել: Այս հանդիպումն ավելի ուշ ամուր և սիրաշատ ընկերության հիմք է դառնում, սակայն ոչ միանգամից: Ասում են, որ Ժիվանշին շփոթում է աղջկան Քեթրին Հեփբըրնի հետ, սակայն երբ իմանում է, որ սխալվել է, հրաժարվում է համագործակցությունից: Օդրիին հաջողվում է համոզել նրան, և հետագայում Ժիվանշին դերասանուհու համար մի քանի զգեստներ էլ է կարում:

«Նրա շնորհիվ ես ստացա այն տեսքը, որն ունեմ այսօր, նա նպաստեց ոճիս ձևավորմանը, ուրվագծեց ինձ: Կրելով նրա զգեստները ես ոչ մի բանից չէի վախենում, ես ինձ ինքնավստահ էի զգում»,- ասել է Օդրին Ժիվանշիի մասին:

Այսօր Ժիվանշի-Հեփբըրն միությունը նորաձևության ողջ պատմության ամենահայտնի միություններից կամ ավելի ճիշտ կլինի ասել համագործակցություններից մեկն է:

Ձեզ ենք ներկայացնում Օդրի Հեփբըրնի և Յուբեր դը Ժիվանշիի ընկերության պատմությունը լուսանկարներով:

 

տես նաև՝Ֆիլմեր, որոնց վրա աշխատել են հայտնի դիզայներներ [մաս 1]

Աղբյուր՝ vogue.fr


Հատված Օդրի Հեփբըրնի ինքնակենսագրականից

Ֆրիդա Կալոյի՝ կյանքի վերջին տարիներին արված բացառիկ լուսանկարները

Մերիլին Մոնրոն՝ Էդ Քլարկի օբյեկտիվում

Օդրի Հեփբըրնի՝ 70-ականներին արված լուսանկարները

Հայտնիներն ու ծովափը. Լուսանկարներ, որոնք Ձեզ հանգստի կուղարկեն

Թե ինչպես էին նախկինում “unfriend” անում մարդկանց…

Էլվիս Փրեսլիի՝ նախքան լեգենդ դառնալն արված լուսանկարները

Լև Տոլստոյի արխիվային լուսանկարները

Ամերիկայի առաջին սուպերմոդել Ջիա Մարի Քարանջիի բացառիկ լուսանկարները

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Բոբ Դիլանի վինտաժային լուսանկարները

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ հայտնի լուսանկարիչների օբյեկտիվում

Փարիզի Աստվածամոր տաճարը լուսանկարներով

Քիմ Քարդաշյանը խոսել է հայկական խոհանոցի մասին

Դեյվիդ Բոուիի ամենագունեղ և տպավորիչ լուսանկարները

Էռնեստ Հեմինգուեյի և նրա սիրելի կատուների վինտաժային լուսանկարները