-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ձեզ ենք ներկայացնում 20-րդ դարի ամենասիրված դերասանուհիներից մեկի՝ Օդրի Հեփբըրնի սիրո պատմությունները:
Սիրված դերասանուհի Օդրի Հեփբըրնը ծնվել է 1929 թ. մայիսի 4-ին Իքսելում /Բրյուսեl/ բանկիր Ջոն Վիկտոր Ռասթոնի և բարոնուհի Էլա Վան Հեմսթրայի ընտանիքում: Աղջկա ծնունդից մի քանի տարի հետո ծնողները բաժանվում են և նա իր մանկությունն անց է կացնում մոր հետ Նիդերլանդներում:
Գեղեցիկ և շատ տաղանդավոր դերասանուհին իր մանկությունն անց է կացրել աղքատության մեջ. պատերազմական տարիները հատկապես դժվար էին Օդրիի և նրա մոր համար:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո արվեստով տարված աղջիկը մոր հետ տեղափոխվում է Ամստերդամ, որտեղ և սկսում է հաճախել բալետի դասընթացների: Չնայած իր ջանքերին և սիրուն՝ Օդրին այդպես էլ չի դառնում պրոֆեսիոնլ բալետի պարուհի, քանի որ առողջական խնդիրները ժամանակ առ ժամանակ հիշեցնում էին իրենց մասին:
Երջանկությունն առողջ լինելու և կարճ հիշողություն ունենալու մեջ է:
Օդրի Հեփբըրն
Օդրիի դեբյուտը կինոյում տեղի ունեցավ 1951 թ. «Վայրի վարսակի հացահատիկ/One Wild Oat» ֆիլմով, որին հաջորդում են Օդրիի այցեքարտը դարձած «Հռոմեական արձակուրդներ/Roman Holiday», «Միանձնուհու պատմությունը/The Nun’s Story», «Նախաճաշ Թիֆանիի մոտ/Breakfast at Tiffany’s», «Մանկական ժամանակ/The Children’s Hour», «Ինչպես գողանալ միլիոն/How to Steal a Million» ֆիլմերը:
Օդրին երբեք էլ սիրո պակաս չի զգացել…
1954 թ. Օդրին նկարահանվում է Բիլի Ուայլդերի «Սաբրինա/Sabrina» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Համֆրի Բոգարտն ու Ուիլյամ Հոլդենը: Այս ֆիլմով հիմք դրվեց Օդրիի և Ուիլյամի հարաբերություններին: Շուտով պարզ դարձավ, որ Օդրին ցանկանում է մայրանալ, իսկ Հոլդենը պատրաստ չէր հայր դառնալ:
Կյանքում ամենակարևոր աշխատանքը մայր լինելն է:
Օդրին՝ մայրության մասին
Զույգը բաժանվում է:
Օդրին համոզված էր, որ յուրաքանչյուր կին պետք է զգա մայրության բերկրանքը: Շուտով դերասանուհին ամուսնության առաջարկություն է ստանում իր կոլեգաներից մեկի՝ դերասան, պրոդյուսեր և սցենարիստ Մել Ֆերերի կողմից:
1954 թ. սեպտեմբերի 24-ին զույգն ամուսնանում է:
Նրանց միջև 12 տարվա տարբերություն էր, բայց հոգ չէր, քանի որ ի դեմ Մելի` Օդրին գտավ իր կողակցին և այն տղամարդուն, որը ամեն ինչի պատրաստ է սիրելիի համար:
Բազմաթիվ փորձերից և հիասթափություններից հետո Օդրին հղիանում է: Զույգը 7-րդ երկնքում էր. 1960 թ. հունվարին լույս աշխարհ է գալիս նրանց որդի Շոնը:
Հանուն ընտանիքի ամեն ինչի պատրաստ Օդրին հրաժարվում է կարիերայից և իրեն ամբողջությամբ նվիրում էՇոնի դաստիարակությանը:
Երջանիկ աղջիկներն ամենագեղեցիկն են:
Օդրի
Օդրին երջանիկ էր, սակայն այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ. չնայած որդու լույս աշխարհ գալուն` Օդրիի և ամուսնու՝ Մելի հարաբերությունները գնալով վատանում էին. դերասանուհին կտրականապես դեմ էր ապահարզանին, քանի որ չէր ցանկանում որդուն ենթարկել այն նույն ապրումներին, ինչին ենթարկվել է ինքը՝ ծնողների բաժանումից հետո:
Ամուսնությունը փրկելու համար Օդրին փորձում էր նորից հղիանալ, սակայն նրա փորձերը ձախողվում են:
Օդրին չէր հասկանում, թե ինչ է կատարվում ամուսնու հետ. Մելն անտարբեր էր Օդրիի հանդեպ և ամուսնությունը փրկելու համար ոչինչ չէր անում: Եվ հանկարծ…
Երբեք չզղջաք այն ամենի համար, ինչը ձեզ ժպիտ է պարգևել:
Օդրի
…օրերից մի օր Օդրին իմանում է, որ ամուսինը տարված է այլ կնոջով:
Սա վերջն էր. զույգը բաժանվում է:
Սրանով դերասանուհու սիրային արկածները չեն ավարտվում և Օդրին հանդիպում է հոգեբան Անդրեա Դոտիին, որը Հեփբըրնից 10 տարի փոքր էր:
Հետագայում Անդրեան խոստովանել է, որ դեռ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմի ժամանակներից սիրահարված է եղել Օդրիին: Ի սկզբանե զույգը շատ լավ փոխհարաբերություններ ուներ. Շոնը՝ Օդրիի որդին, շատ էր սիրում խորթ հորը:
Օդրին, սակայն, երջանիկ չէր. լիակատար երջանկության համար նա պետք է հղիանար և ի վերջո նրան դա հաջողվում է: Լույս աշխարհ է գալիս Լյուկը՝ դերասանուհու երկրորդ որդին: Ժամանակի ընթացքում Անդրեայի հետ հարաբերությունները սկսում են ճաքեր տալ, և նույնիսկ Լյուկի գոյության փաստը չի օգնում ամուսիններին: Եվ այսպես, մի որոշ ժամանակ անց Օդրին և Անդրեան բաժանվում են:
Դու չես կարող սեր մուրալ. այն երկնքի նվերն է քեզ, որը կարող է և չլինել:
Օդրի
Ասում են. «Աստված երրորդություն է սիրում»: Օդրին երրորդ անգամ է ամուսնանում. այս անգամ նրա ընտրյալն էր դերասան Ռոբերտ Ուոլդերսը: Օդրին իսկապես երջանիկ էր. ամուսինը խենթի պես սիրում էր նրան: Օդրին նկարահանվում է նոր ֆիլմերում, մասնակցում է երեկույթներին, սկսում է համագործակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, իսկ սիրելին՝ հոգ է տանում նրա մասին և ամենուրեք ուղեկցում է նրան:
Գեղեցիկ ծերանալը շատ կարևոր է:
Օդրի
Օդրին մահանում է 1993 թ. հունվարի 20-ին՝ 64 տարեկանում. նրա կողքին էին սիրելի ամուսինն ու որդիները:
Իմ ամենամեծ հաղթանակն ինքս իմ հետ ապրելու, իմ թերություններն ընդունելու կարողության մեջ է: Ես շատ հեռու եմ կատարյալ մարդու կերպարից, բայց ես եկել եմ այն եզրակացության, որ իրականում այդքան էլ վատը չեմ:
Օդրին ՝ իր մասին
Կարդացեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո