-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Եթե նույնիսկ չեք հետաքրքրվում սպորտով և տեղյակ եք միայն շախմատից ՝ որպես իմաստուն սպորտի տեսակ, միևնույն է, վստահ, լսել եք Օլիմպիական խաղերի մասին, որը տեղի է ունենում 4 տարին մեկ: Մենք որոշել ենք անդրադառնալ սպորտի պատմությանը և ստեղծել մի կամուրջ մշակույթի և սպորտի միջև, ասել է թե սպորտը մշակույթում կամ մշակույթը սպորտում խորագիր, որը կկրի պարբերական բնույթ:
Ինչպես վերոհիշյալ նշեցինք, այսօր պատմելու ենք հայտնի Օլիմպիական խաղերի մասին՝ մասնավորպես դրանց խորհրդանիշի՝ դրոշի ստեղծման պատմությանն ու նշանակությանը:
Ուրեմն այսպես՝ վերադառնանք անցյալ, որ հասկանանք՝ ինչն ինչոց է:
Հեռավոր 1892 թվականին երիտասարդ հասարակական գործիչ 29-ամյա Պիեռ դե Կուբերտենը հանդես է գալիս ելույթով Փարիզի Սորբոնի համալսարանում «Օլիպիադայի վերածնունդը» զեկույցով:
Նա իր ելույթում կարևորում էր սպորտի նշանակությունը մարդկանց միջմշակութային զարգացման և փոխհարաբերությունների հաստատման համար: Նշում էր, որ սպորտը մեծ նշանակություն ունի ինչպես մարդու ֆիզիկական, այնպես էլ հոգևոր ձեռբերումների համար: Այսպիսիով, երկար-բարակ զեկույցից հետո Կուբերտենն առաջարկում էր վերականգնել Օլիմպիական խաղերը:
Նրա առաջ քաշած նախագիծը հավանության է արժանանում, և 1986 թվականին տեղի են ունենում առաջին Օլիմպիական խաղերը իրենց հայրենի Հունաստանում: Խաղերին մասնակցում էին 13 երկիր: Այդ ժամանակ դեռ Օլիմպիական խաղերի դրոշի գաղափարը չէր ստեղծվել:
1913 թվականին Կուբերտենն առաջարկեց Օլիմպիական խաղերի խորհրդանիշ ստեղծել՝ սպիտակ դրոշ 5 օղակներով: 7 տարի անց արդեն գաղափարից իրականություն վերածված դրոշը ծածանվեց Բելգիայի Անտվերպեն քաղաքում: Ավելի շուտ չհաջողվեց կազմակերպել խաղերը, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմն էր ընթացքի մեջ, որն ինչպես հայտնի է կասեցրել էր ամբողջ աշխարհի ընթացքը:
Ի դեպ, ստեղծված դրոշը մինչև այժմ պահպանվում է շվեյցարական Լոզան քաղաքում, որտեղ և գտնվում է Օլիմպիական խաղերի հայտնի թանգարանը: Բայց մինչ Լոզանի թանգարան հասնելը, պետք է նշել, որ առաջին դրոշը միայն մի անգամ է հայտնվել Օլիմպիական խաղերին, այն էլ բացման օրը: Հետո այն անհետացել է: Եվ գուշակեք, թե ո՞վ է այն իրենով արել դրոշը: Հայկական ծագմամբ ամերիկացի մարզիկ Հեյգ Պրիստ Կեսիսյանը, որն այն ժամանակ ջրացատկի բրոզնե մեդալակիր էր: Մի խոսքով՝ գրեթե 80 տարի նա իր մոտ է պահել Օլիմպիական խաղերի խորհրդանիշը: Իսկ 1920 թվականին դրոշը փոխարինում են մեկ ուրիշով՝ շատ հեշտ ու հանգիստ մոռանալով բնօրինակի մասին: Միայն 1997 թվականին, երբ Կեսիսյանն արդեն 100 տարեկան էր, խոստավանում է գողոնի մասին և այն պաշտոնապես հանձնում է թանգարան՝ նշելով, որ այսքան ժամանակ այն պահում էր իր ճամպրուկի խորքերում…
Օղակների քանակն ու գույները կապված են մայրցամաքների հետ՝ կարմիրը՝ Ամերիկա է, դեղինը՝ Ասիան, սևը՝ Աֆրիկան, կանաչն՝ Ավստրալիան, կապույտը՝ Եվրոպան: Իսկ դրոշի սպիտակ գույնը խարհրդանշում է խաղաղության գաղափարը:
Ի դեպ, հատկանշական է, որ խաղերի տեղի ունենալուց առաջ Օլիմիական խաղերի նախագահը դիմում է ՄԱկ-ի գրասենյակին՝ խաղաղության ուղերձով: Այսինքն՝ եթե Օլիմպիական խաղերի ժամանակ պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկրեներ կան, ցանկալի է, որ ժամանակավոր հրադադար կամ հաշտություն սահմանել, որպեսզի խաղերն ընթանան իրենց բնականոն հունով և առանց միջադեպերի: Սակայն ոչ բոլոր երկրներն են ականջալուր լինում այս ուղերձին՝ անտեսելով շարունակում են պատերազմական գործողությունները:
Խաղաղության այս գաղափարի հետ էլ կապված է դրոշի գույնը՝ սպիտակը:
Կարդացեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո