Օնլայն ցուցահանդես Ֆրիդա Կալոյի քիչ հայտնի նկարներով և ոչ միայն - VNews

Օնլայն ցուցահանդես Ֆրիդա Կալոյի քիչ հայտնի նկարներով և ոչ միայն

Մեքսիկացի նկարչուհի Մագդալենա Կարմեն Ֆրիդա Կալո Կալդերոնի, նույն ինքը Ֆրիդա Կալոյի հայտնի և քիչ հայտնի նկարներին կարող եք ծանոթանալ օնլայն ինքնատիպ ցուցահանդեսի տեսքով: Google Arts & Culture ընկերությունը հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ նվիրված Ֆրիդա Կալոյի հիշատակին:Ընկերությունը նկարչուհու լուսանկարները, նամակները, օրագրեից հատվածներն ու կտավների որակյալ նկարները տեղադրել է մեկ ընդհանուր հարթակում հասանելի դարձնելով այն հազարավոր արվեստասերների: Հսկայական նմանօրինակ օնլայն էքսպոզիցիայով հանդես գալու համար Google ընկերության անդամները համագործակցել են 33 թանգարանի հետ ամբողջ աշխարհից: Faces of Frida անունը կրող ցուցադրությունը հասանելի և որակյալ մատուցելու համար կազմակերպիչները թվայնացրել են կտավները ամենաբարձր որակով, որպեսզի դիտողը կարողանա ներթափանցել Ֆրիդա Կալոյի վրձնին պատկանող յուրաքանչյուր դետալի մեջ:


Հատուկ այս նախագծի համար Google Arts & Culture-ի երիտասարդ նկարչուհի Alexa Meade-ը ստեղծել է «կենդանի նկար» տեսանյութը մեքսիկացի երգչուհի Ely Gueraa-ին ներգրավվելով իր կրեատիվ փորձարարության մեջ: Ստորև կարող եք տեսնել ստեղծագործ էքսպերիմենտի կադրերը, որը հեղինակել է լուսանկարիչ  Cristina Kahlo-ն,որը Ֆրիդա Կալոյի բարեկամուհին է նաև այս նախաձեռնության կուրատորներից մեկը:

 

Կարդացեք նաև՝ Ստեղծիր ինքդ. Ֆրիդա Կալոյի անձնական իրերը կցուցադրվեն առաջին անգամ

Կարդացեք նաև՝ Սալվադոր Դալին, Ֆրիդա Կալոն և ուրիշներ Giorgia Ruggeri-ի աշխատանքներում

Կարդացեք նաև՝ Ֆրիդա Կալոն ասում է…

Այս ամենից բացի Google Arts & Culture-ը նաև հնարավորություն է տալիս նկարչուհու երկրպագուներին վիրտուալ էքսկուրս անցկացնել Կալոյի 5 տարբեր ցուցասրահներով, որտեղ ներկայացված է նկաչուհու ստեղծագործությունները: Վիրտուալ ցուցահանդեսը հասանելի է համացանցաբնակներին, այն կարող են դիտել նաև սմարթֆոնով ինչպես  Android-ի, այնպես էլ iOS-ի օգտատերերը:

Կարդացեք նաև՝ Ֆրիդայի 16 շքեղ լուսանկարները, դրանց հեղինակն ու սերը


ֆրիդա Կալոյի առցանց ցուցահանդեսի մասին

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

QUIZ. գուշակեք նկարի հեղինակին [գեղանկարչություն]

Արա Հարությունյանի Մայր Հայաստանը…

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Նյու Յորքում անհավանական գնով վաճառվել է Ֆրիդայի կտավներից մեկը

Աղասի Այվազյան. գրականություն և ոչ միայն

Ռեմբրանտ. հանճարի կործանումը

Իմպրեսիոնիզմն ազգային գեղանկարչության մեջ [Եղիշե Թադևոսյան]

Ամրիտա Շեր-Գիլ կամ հնդկուհի Ֆրիդա Կալոն

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]

Լեոնարդո դա Վինչիի նոր նկար է բացահայտվել նրա մեկ այլ հայտնի նկարի տակ

Մանուելա Ադրեանի [հեքիաթներ նկարազարդող փերին]

Նկարներ, որ ամենահայտնի ռեժիսորներին են ոգեշնչել

Ֆրիդա Կալոյի՝ կյանքի վերջին տարիներին արված բացառիկ լուսանկարները

Գտնվել է Ֆրիդա Կալոյի առաջին հնարավոր ձայնագրությունը