Ինչ դիտել տանն ինքնամեկուսացված. օնլայն կինոդասընթացների հավաքածու - VNews

Ինչ դիտել տանն ինքնամեկուսացված. օնլայն կինոդասընթացների հավաքածու

Ինքնամեկուսացման և կարանտինի շրջանը շատերն օգտագործում են ինքնակրթվելու, գրքեր կարդալու, որակյալ աուդիո և վիդեոկոնտենտ սպառելու, մասնագիտական հմտություններն ու հատկանիշները բարելավելու համար։ Vnews-ն առաջարկում է ուշադրություն դարձնել տվյալ հոդվածում ներկայացված հարթակներին, որտեղ աշխարհի տարբեր անկյուններում ապրող կինեմատոգրաֆի մասնագետների շնորհիվ կարելի է ծանոթանալ կինոյի պատմությանն ու տեսությանը, ինչպես խորապես, այդպես էլ ավելի մակերեսային։

Փենսիլվանիայի համալսարանի դասընթացը Հոլիվուդի պատմության մասին

Փենսիլվանիայի համալսարանը Միացյալ Նահանգներում լավագույններից է, մտնում է ամենաէլիտար համարվող «Բաղեղի լիգա»՝ ամերիկյան մասնավոր ութ համալսարանների միավորման մեջ:

Կորոնավիրուսի պատճառով հաստատությունը բացել է շուրջ 500 կուրսի օնլայն մուտք բոլոր ցանկացողների համար։ Չորս շաբաթանոց «Հոլիվուդի պատմություն» դասընթացը պատմում է կինոստուդիաների ստեղծման, դերասանական և ռեժիսորական սև ցուցակների, անկախ կինոյի զարգացման և քաղաքական անցուդարձի ու Հոլիվուդի կապի մասին։  Դասախոսությունը կարդում է կինոյի պատմաբան և կինոգետ Փիթեր Դեչերնին։

«Սինխրոնիզացիա» նախագծի դասընթաց

«Սինխրոնիզացիա»-ի կուրսը բաղկացած է կարճ վիդեոդասերից, որտեղ պատմաբանն ու մշակութաբանը վերլուծում են կինոյի պատմությունը 10 ֆիլմի օրինակով և ոչ միայն։ Բազային կուրսը իր մեջ ներառում է նաև հավելյալ թեստեր, որոնք հիշեցնում են հին ու բարի դպրոցականները։ Կինոդասերի մասին պատկերացում կամզելու համար կարող եք այցելել նախագծի պաշտոնական կայք՝

https://online.synchronize.ru/cinema_films

Arzamas-ի դասընթացը վավերագրական կինոյի մասին

Arzamas-ը վերջին տարիների լավագույն ռուսալեզու հարթակներից է, աուդիո և վիդեո կոնտենտի շնորհիվ մշակույթի, արվեստի և գրականության պոպուլյարիզացիայի մեղավորներից մեկը։ Այս դասընթացում սցենարիստ Ելենա Վանինան և հրավիրյալ մասնագետները՝ լրագրողները, ռեժիսորները, մշակութաբանները, վերլուծում են առանցքային վավերագրական ֆիլմեր։ Օրինակ՝ օսկարակիր Ջեյմս Մարշալի, Մալիք Բենջելուլի, Էրոլ Մորիսի և մյուս կարևոր օսկարոնոմ (և ոչ միայն) դոկումենտալիստների ֆիլմերը։ Բացի այդ, ներկայացված են նաև հայտնի ռեժիսորների անհայտ՝ ոչ խաղարկային ֆիլմերի ցանկերն ու վավերագրական կինոյի ենթաժանրերը։

https://arzamas.academy/courses/67

«Մոսֆիլմի պատմությունը» Google Arts & Culture հավելվածում

Google Arts & Culture-ը հիանալի անվճար հավելված է ինչպես վիզուալ արվեստով հետաքրքվողների, այնպես էլ մասնագետների համար։ Բացի հռչակավոր նկարիչների կտավներից, օնլայն թանգարաններից և բազմաթիվ արվեստաբանական հոդվածներից, հավելվածը ներկայացնում է նաև «Մոսֆիլմ» կոնցերնի պատմությունը՝ 1924 թվականից 2014-ն ընկած ժամանակահատվածը։ Արխիվային լուսանկարների շարքում կտեսնեք տարբեր մեծ ֆիլմերի հազվագյուտ կադրեր, որոնք մինչ օրս համացանցում լայն տարածում չեն ունեցել։


5 կարևոր պատերազմական ֆիլմ, որոնք անպայման պետք է դիտել

Ինչպե՞ս է Բեթմենի թշնամին դառնում «հեղափոխական ինստրուկցիա» ու բազում սրտեր գրավում

5 հավելված մեդիտացիայի համար

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Ինչ դիտել մեկուսացման շրջանում, եթե սիրտդ ուզում է ճամփորդել. «Երկնքի քողի ներքո»

Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

Համացանցում հայտնվել է Թիմոթի Շալամեն «Դյունա» ֆիլմի առաջին պաշտոնական կադրում

Ինչ դիտել տանը. ամերիկյան կինեմատոգրաֆի 50 indie ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Լավ ժամանակ»

Ինչքան վիդեոկոնտենտ են սպառում ամերիկացիներն ու ռուսները կարանտինի օրերին

Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

Ռեժիսոր Միշել Գոնդրին ինքնամեկուսացվել է Լոս-Անջելեսում, որպեսզի զբաղվի նոր ֆիլմի աշխատանքներով

Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

Քվենտին Տարանտինոն սկսել է ակտիվ զբաղվել ֆիլմերի գրախոսականներ գրելով