Օնլայն թանգարաններ՝ արվեստոտ կարանտինի համար - VNews

Օնլայն թանգարաններ՝ արվեստոտ կարանտինի համար

prado - Օնլայն թանգարաններ՝ արվեստոտ կարանտինի համար

Կորոնավիրուսն իր ազդեցությունն է թողել գրեթե ողջ աշխարհի վրա, և «ի՞նչ անել» հարցն այս օրերին ավելի քան արդիական է։ Այսպիսով, աշխարհի լավագույն թանգարաններն առաջարկում են ծանոթանալ ու մտերմանալ արվեստի հետ՝ օնլայն այցելությունների շրջանակներում։ Որո՞նք են այն լավագույն թանգարանները, ուր կարելի ա այցելել այս օրերին և ազատ ժամանակն արդյունավետ ծախսել՝ ստորև։

Լուվր

unnamed 16 - Օնլայն թանգարաններ՝ արվեստոտ կարանտինի համար

Հղումը՝ www.louvre.fr

Լուվրի հավաքածված են թագավորական հավաքածուներ, նաև վանքերի և անհատների հավաքածուներ: Լուվրում պահվում են հին արևելյան, եգիպտական, անտիկ, արևմտաեվրոպական հավաքածուներ: Դրանց շարքում են Միքելանջելոյի «Խռովարար ստրուկը» և «Մահացող ստրուկը» արձանները, դա Վինչիի Մոնա Լիզան («Ջոկոնդա»), Ռուբենսի, Ռեմբրանդտի, Պուսենի, Վատտոյի, Դավիդի, Ժերիկոյի, Դելակրուայի, Կուրբեի ստեղծագործությունները:

Հայտնի թանգարանի 300 հազար նմուշներից օնլայն տարբերակով հասանելի է 35 հազարը։ 

Էրմիտաժ

tyuyt 960x672 - Օնլայն թանգարաններ՝ արվեստոտ կարանտինի համար

Հղումը՝ www.hermitagemuseum.org

Էրմիտաժը Ռուսաստանի ամենամեծ և աշխարհի նշանակալի թանգարաններից է։ Հիմնադրվել է որպես Եկատերինա II կայսրուհու մասնավոր հավաքածու: Թանգարանը հարուստ է նախնադարյան, հինարևելյան, անտիկ, միջին դարերի մշակույթների հուշարձանների հավաքածուներով: Մեկուկեսդարյա պատմության ընթացքում հավաքվել են շուրջ երեք միլիոն էքսպոնատներ, որոնցից մշտական ցուցադրման են ներկայացվում շուրջ 60 հազարը։

Էրմիտաժն իր հավաքածուների թվայնացման քանակով առաջատարների շարքում է, այնպես որ օնալյն այցելության շրջանակներում հետաքրքիր ցուցանմուշների պակաս չեք ունեն։ 

Բրիտանական թանգարան

բրիտ 960x693 - Օնլայն թանգարաններ՝ արվեստոտ կարանտինի համար

Հղումը՝ britishmuseum.org

Բրիտանական թանգարանն ունի հնագույն և միջնադարյան Բրիտանիայի, Հին Եգիպտոսի, Հին Արևելքի, Հեռավոր Արևելքի երկրների, Հին Հռոմի, Հին Հունաստանի պատմության ու մշակույթի բաժիններ:  Բրիտանական թանգարանի ամենահայտնի ցուցանմուշներից են Մավսոլես թագավորի և նրա կնոջ մարմարակերտ արձանները, Արտեմիսի տաճարի արձաններից մեկը, որոնք Հին աշխարհի 7 հրաշալիքներից են:

Օնլայն շրջագայությունը նույնպես խոստանում է հետաքրքիր անցնել, քանի որ թանգարանի ավելի քան 8 մլն. ցուցանմուշներից 3,5 միլիոնը թվայնացված են։ 

Վատիկանի թանգարան

վատիկան 960x641 - Օնլայն թանգարաններ՝ արվեստոտ կարանտինի համար

Հղումը՝  www.museivaticani.va

Վատիկանի թանգարանը թանգարանների համալիր է, որը տեղակայված է Վատիկանի տարածքում: Հավաքածուն ստեղծել են Հռոմի պապերը և կազմված է դասական վարպետների գեղարվեստական աշխատանքներից՝ ներառյալ Վերածննդի դարաշրջանինը:  Թանգարաններում կան ընդհանուր առմամբ 54 պատկերասրահներ, կամ sale, իսկ Սիքստինյան կապելլան՝ ամենահայտնին դրանցից, ամենավերջին սրահն է։ Վատիկանի թանգարանները համարվում են աշխարհում ամենամեծ թանգարաններից մեկը։

Եվ այս ամենի մեջ ամենաոգևորիչն այն է, որ Վատիկանի թանգարան կարելի է այցելել նաև առցաց։

Թանգարան Պրադո

պրադո - Օնլայն թանգարաններ՝ արվեստոտ կարանտինի համար

Հղումը՝ www.museodelprado.es

Պրադոն աշխարհի խոշորագույն թանգարաններից է, որտեղ պահվում են իսպանական գեղանկարչության աշխարհում ամենահարուստ հավաքածուն, նաև XII–XIX դարերի եվրոպացի նկարիչների լավագույն գործերից: Թանգարանը բացվել է 1819 թ-ին, Մադրիդում: Պրադո թանգարանի գեղարվեստական ֆոնդի հիմքը Իսպանիայի թագավորների հավաքածուներն են, որոնք հետագայում համալրվել են եկեղեցիների ազգայնացված հավաքածուներով և նվիրաբերումներով:

Պրադո թանգարանի 30 հազար ցուցանմուշից վիրտուալ տիրույթում հասանել է ավելի քան 11 հազարը։ 

 

 


Մետրոպոլիտեն թանգարան. մարդկային հիշողության լավագույն նմուշները

Աշխարհի ամենահին 5 թանգարանները [թանգարանների ստեղծման պատմությունը]

Գերմանիայում 8 մարդ ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի հնգապատիկ դոզա

Կիմ Կի Դուկ. դաժան ու ռոմանտիկ

Ովքե՞ր են կորոնավիրուսի գլխավոր «մեղավորները»…

Դիմակ. մեր ժամանկների ամենապահանջված աքսեսուար

Զգուշացում ամբողջ աշխարհի համար. COVID-19-ը վերադարձել է Ճապոնիա

Թոփ-10 ամենաանվտանգ լողափերը կորոնավիրուսի պայմաններում

Victoria’s Secret-ը, Zara-ն, Chanel-ը և այլ հայտնի բրենդներ սննկացման շեմին են

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

«Օնլայն Մաֆիա #մնատանը» նախաձեռնության մասին…

Բժիշկ, որն առաջինը բարձրաձայնեց կորոնավիրուսի մասին. Լի Վենլյան

Մի երկու հարց կորոնավիրուսի մասին. QUIZ

«ոչՊաշտոնական» համերգ. Արտո Թունչբոյաջյան և «Armenian Navy Band»