Օնորե դը Բալզակ. հետաքրքիր դեպքեր կյանքից - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Օնորե դը Բալզակ. հետաքրքիր դեպքեր կյանքից

Ֆրանսիացի աշխարհահռչակ գրող Օնորե դը Բալզակն իր համաշխարհային փառք վայելող ստեղծագործություններից զատ, հայտի էր նաև իր ոչ այնքան օրինակելի վարքով: Նա շատ էր ծախսում, շատ էր պարտքեր վերցնում, պարբերաբար խմում էր, իսկ պատասխանատվության զգացումը, մեղմ ասած, կաղում էր: Այդ է պատճառը, որ նրա կյանքն ու առօրյան լի են եղել տարատեսակ հետաքրքիր և զավեշտալի դրվագներով:

Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

«Իսկ դուք թողեք նրանց»

Մի օր Բալզակը նստած է լինում այգում՝ մտքերի մեջ խորասուզված, և հանկարծ նրան մոտենում է մի երիտասարդ կին:
-Պարո՛ն, օգնենք ինձ: Իմ ամուսինը մահացել է, իսկ երեք երխաներս ձեռքիս են:
Բալզակը մի պահ մտածում է և տալիս «արժեքավոր» խորհուրդ:
-Իսկ դուք բաց թողեք նրանց գետնին, տիկին:

«Երիտասարդ Բալզակը և խմբագիրը»

Երիտասարդ տարիքում, երբ Բալզակը դեռ նոր-նոր էր սկսել իր գրական կարիերան, նա ֆինանսական լուրջ խնդիրներ ուներ: Ամեն շաբաթ նա գնում էր խմբագրի մոտ և իր ամսական հոնորարից մաս ուզում: Մի անգամ քարտուղարուհին նրան կանգնեցնում է խմբագրի դռան մոտ և ասում. «Կներե՛ք, Բալզա՛կ, բայց խմբագիրն այսօր չի ընդունում», իսկ Բալզակը պատասխանում է. «Ոչինչ, թո՛ղ չընդունի: Կարևորը՝ տա»:

 

Կարդա՝  Բալզակն ասել է…

«Բալզակն ու գողը»

Մի գիշեր Բալզակի տուն գող է մտնում և սկսում տակնուվրա անել սենյակի միակ արկղը: Եվ հանկարծ լսվում է բարձր ծիծաղ:
– Ընկեր իմ,- ասում է Բալզակը,- զուր ես դու գիշերով փնտրում այն, ինչ ես ցերեկով չեմ կարողանում գտնել:

«Վարպետը և Բալզակը»

Առավոտյան Բալզակի մոտ է գալիս մի վարպետ, որը վերանորոգել և կահավորել էր նրա բնակարանը: Նա սկսում է գոռալ, հայհոյել, որպեսզի, վերջիվերջո, անպատասխանատու գրողը տա իր գումարը: Իսկ Բալզակը նրան հանգստացնում է, և ասում, որ հիմա գումար չունի և թող հաջորդ օրը գա:
-Ամեն անգամ, երբ ես գալիս եմ իմ գումարի ետևից դուք կամ գումար չունեք, կամ տանը չեք:
-Բայց դա լիովին տրամաբանական է, պարոն: Եթե ես հիմա գումար ունենայի, ամենայն հավանականությամբ տանը չէի լինի: