fbpx

Օփրա Ուինֆրին ասում է…

  • Ես պատկերացում էլ չունեի, որ այնպիսին, ինչպիսին կամ լինելն ինձ կարող էր այսքան հարստացնել: Եթե իմանայի, ես դա ավելի շուտ արած կլինեի:

 

  • Առա՛ջ գնացեք: Եվ ընկեք: Ներքևից աշխարհն այլ տեսք ունի:

 

  • Լավագույն բանը, որ կարելի է անել, մարդուն սեփական կարևորությունը զգալ տալն է:

 

  • Մարդիկ, որ անհաջողություն տանել չեն կարողանում, երբեք բարձունքների չեն հասնում:

 

  • Շնորհակա՛լ եղեք այն ամենի համար ինչ ունեք, և դուք կունենաք ավելին:

 

  • Ամենավատ բանը մարդուն ապացուցելն է, որ նա ոչինչի ու ոչ ոքի արժանի չէ: Իմ յուրաքանչյուր հարցազրույցում հակառակն եմ անում. փորձում եմ հավատացնել, որ նրանք կարևոր են և կարող են շատ բաներ փոխել:

 

  • Դուք կյանքից ստանում եք միայն այն, ինչ սպասում եք նրանից: Մի՛ վախեցեք, ամենամեծ պահանջներն ունեցեք:

 

  • Բացարձակապես կարևոր չէ՝ ով եք դուք, որտեղից եք եկել, կամ ինչ տեսք ունեք: Ամենամեծ հաղթանակները և հաջողությունները ձեր ներսում են թաքնված:

 

  • Հաջողության ամենամեծ գաղտնիքն այն է, որ ոչ մի գաղտնիք էլ չկա: Անկախ ձեր նպատակներից՝ դուք միշտ էլ կարող եք հաղթել: Միայն մի պայմանով. եթե դուք պատրաստ եք աշխատել:

 

  • Կիրքը ծնվում է այն ժամանակ, երբ դուք անում եք այն, ինչ սիրում եք: Երբ դուք կիրք ունեք ձեր ներսում, կարող եք օրուգիշեր աշխատել: Կիրքը ուժ է, վառելիք է, որը պետք է ձեզ հաջողության հասնելու համար:

 

  • Ես անհաջողություններին չեմ հավատում: Չկան անհաջողություններ, եթե դուք ընթացքից հաճույք եք ստացել:

 

  • Հետևեք ձեր բնազդներին, դրանք ամենաիմաստուն բաներն են աշխարհում:

Քարդաշյանները, Լեոնարդո Դի Կապրիոն և այլ աստղեր ներկա են եղել Բեյոնսեի և Ջեյ Զիի համերգին

Աստղերն Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքին

Տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս 2018» մրցանակաբաշխությունը. հաղթողները, հիշվող պահերը

Հայտնի աստղերի 10 մոտիվացնող մտքերը

Ջասթին Բիբերը, Լեոնարդո Դիկապրիոն, Ջորջ Քլունին բարեգործության շրջանակներում պատասխանել են հեռախոսազանգերի

ТIME ամսագրի «Աշխարհը փոխող կանանց» ցանկում է նաև Սելենա Գոմեսը

“Disney”-ի նոր ֆիլմի դերասաններից են Քրիս Փայնը, Օփրա ՈՒինֆրին, Ռիզ Ուիզերսփունը

Առանց ինչ չեն կարող աշխատել Հոլիվուդում

Jay-Z & Beyonce. մի սիրո պատմություն

Մոխրագույնի 50 երանգները. 15 հետաքրքիր փաստ