Օսկար 2018. «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հավակնորդները - VNews

Օսկար 2018. «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հավակնորդները

osc - Օսկար 2018. «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հավակնորդները

Օսկար մրցանակաբաշխությունը տարվա ամենասպասված միջոցառումներից մեկն է:
Հայտնի են դարձել 2018 թ. Օսկար կինոփառատոնի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հավակնորդների անունները:

Ոչնչից/ На пределе/In the Fade

Ռեժ.՝ Ֆատիխ Ակին
Դերերում՝ Դայան Քրյուգերը, Դենիս Մոսկիտոն, Նումա Աջարը ևն

դ 1 - Օսկար 2018. «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հավակնորդներըՖիլմը պատմում է Քաթի անունով մի կնոջ մասին, որի կյանքն ի սկզբանե իդելական էր, սակայն ահաբեկչական հարձակման արդյունքում նրա ամուսինն ու որդին մահանում են: Քաթին կոտրված է, նա ցանկանում է մեռնել, սակայն շուտով այրին ուշքի է գալիս և պատրաստվում է իր կյանքի ամենակարևոր «ճակատամարտին»…
Այս տարվա Կաննի կինոփառատոնին դերասանուհի Դայան Քրյուգերն այս դերի համար արժանացել է «Ոսկե արմավենու»:

Չսեր/Нелюбовь

Ռեժ.՝  Անդրեյ Զվյագինցև
Դերերում՝ Մարինա Սպիվակը, Ալեքսեյ Ռոզինը և Մատվեյ Նովիկովը ևն

не - Օսկար 2018. «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հավակնորդները
Ֆիլմը պատմում է մի ընտանիքի ներսում տիրող քաոսի և ծնող-երեխա, ինչպես նաև ամուսին-կին բարդ փոխհարաբերությունների մասին:
12-ամյա Ալյոշան փախչում է տնից, երբ ծնողների հերթական վեճի ժամանակ լսում է իր հետագա վախեցնող ճակատագրի մասին:
Այս տարվա Կաննի կինոփառատոնին դրամատիկ այս պատմությունը հաղթեց «Ժյուրիի մրցանակ» անվանակարգում:

Քառակուսի/Квадрат/The Square

Ռեժ.՝Ռուբեն Էսթլունդ
Դերերում՝ Քլաս Բանգ,  Էլիզաբեթ Մոս ևն

д 4 - Օսկար 2018. «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հավակնորդները
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում մրցնում է նաև այս տարվա «Ոսկե արմավենու» հաղթող Ռուբեն Էսթլունդի «Քառակուսի/Квадрат/The Square» ֆիլմը:
Այս էսթետիկ ֆիլմը պատմում է շվեդական «Քառակուսի» կոչվող թանգարանային նոր նմուշի մասին, որը մարդկանց մոտ առաջացնում է բարության և մարդասիրության զգացողություններ: Թանգարանի կուրատորը Կրիստիանն է, որը վարում է սանձարձակ կյանք, սակայն անսպասելի իրադարձությունները խախտում են Քրիստիանի հոգեկան անդորրը:

Մարմնի և հոգու մասին/О теле и душе/Testről és Lélekről

Ռեժ.՝ Իլդիկո Էնյեդի
Դերերում՝ Գեզա Մորչանի, Ալեքսանդրա Բորբեյ ևն

տեկ - Օսկար 2018. «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հավակնորդները
Հունգարիան այս տարի ներկայանում է «Մարմնի և հոգու մասին/О теле и душе/Testről és Lélekről» ֆիլմով:
Ֆիլմը պատմում է Մարիայի և Էնդրեի պատմությունը: Նրանք աշխատում են միասին,երկուսն էլ ամաչկոտ են և միայնակ: Մի գեղեցիկ օր նրանք բացահայտում են, որ նույն երազներն են տեսնում և սա առիթ է դառնում, որ հերոսները մտերմանան:
Ֆիլմն այս տարի Բեռլինի կինոփառատոնին հաղթել է 4 անվանակարգերում:

Félicité - Օսկար 2018. «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հավակնորդները
Ցանկում տեղ են գտել նաև Սեբաստիան Լելիլոյի «Ֆանտաստիկ կինը/Фантастическая женщина/Una mujer fantástica» (Չիլի), Սամյուել Մաոզի «Ֆոքստրոտ/Фокстрот/Foxtrot» (Իսրայել), Զիադ Դուերիի «Վիրավորանք/Оскорбление/L’insulte» (Լիբանան), Ալաին Գոմիսի «Ֆելիսիտե/Фелисите/Félicité» (Սենեգալ) և  Ջոն Թրենգովի «Վերք/Рана/The Wound» (Հարավային Աֆրիկա) ֆիլմերը:

Աղբյուր՝ hollywoodreporter.com, Kinopoisk.ru, IMDb.com:


Հոբելյանական և քովիդյան. Կիևի միջազգային կինոփառատոն «Молодість»-ը՝ կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի աչքերով

Ամերիկացիներն ու ասիացիները՝ որպես բիզնես գործընկերներ

«Նոր էթիկան» և ինչպես է այն ներազդում «Օսկար»-ի վրա

Օսկարակիր ֆիլմի անգլալեզու ռիմեյք՝ Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ

Օսկարակիր երգեր

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

Հայերը՝ «Օսկարում». նոմինանտներից մինչև մրցանակակիրներ [ու պիցցայի առաքիչ]

«Օսկար»-ի պատմության 5 ամենազավեշտալի դեպքերը

Այս տարվա «Օսկար»-ը կանցնի առանց հյուրերի

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

«Օսկար»-ի ամենատարեց նոմինանտը՝ «Լավագույն դերասան» անվանակարգում

Օսկար 2021. հայտնի են հիմնական անվանակարգերի հավակնորդների անունները

[Berlinale-2021].վավերագրական Արցախի մասին, կորեական մինիմալիզմ և գերմանական մեյնսթրիմ

Կորոնավիրուսի պատճառով «Օսկար»-ը կանցկացվի միաժամանակ տարբեր վայրերում

Օսկար 2021. ովքե՞ր են հավանական նոմինանտները

Ջիվան Ավետիսյանի ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնից՝ փոխարինվելով ադրբեջանական ֆիլմով